Jump to content

Աննասոֆիա Ռոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննասոֆիա Ռոբ
անգլ.՝ AnnaSophia Robb
Աննասոֆիա Ռոբը 2013-ին
Ծնվել էդեկտեմբերի 8, 1993 (30 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ
ԿրթությունArapahoe High School? (2012) և Նյու Յորքի համալսարան (2018)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և ձայնային դերասանուհի
Ակտիվ շրջան2004–այժմ
Պարգևներ և մրցանակներ
AnnaSophiaRobb.com

Աննասոֆի՛ա Ռոբ (անգլ.՝ AnnaSophia Robb, դեկտեմբերի 8, 1993(1993-12-08), Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։

Առավել հայտնի ֆիլմերից են «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան» (2005), «Կամուրջ դեպի Տերաբիթիա» (2007), «Ճանապարհորդություն դեպի կախարդների լեռը» (2009) և «Հոգով սերֆերը» (2011), որտեղ մարմնավորել է հավայացի սերֆերուհի Բեթանի Հեմիլթոնին, ով 13 տարեկանում շնաձկան հարձակումից ամբողջությամբ կորցնում է ձախ թևը, սակայն կարողանում է դառնալ պրոֆեսիոնալ սերֆեր և մասնակցել բազմաթիվ մրցումների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դենվեր քաղաքում (Կոլորադո նահանգ)։ Հայրը՝ Դեյվիդ անունով, մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ մայրը՝ Ջանեթը՝ ինտերիերային դիզայներ։ Անունը ստացել է մայրական կողմից՝ մեծ տատի (Աննա Սոֆի) և հայրական կողմից՝ տատի (Աննա Մարի) անունների միախառնման արդյունքում։

Ունի անգլիական, շոտլանդական, դանիական, շվեդական և իռլանդական ծագում[1]։

Չորս ու կես տարի Ռոբը զբաղվել է պարով և մարմնամարզությամբ, որից հետո սկսել է լրջորեն կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։

2012 թվականի մայիսին Ռոբն ընդունվում է Ստենֆորդի համալսարան[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Ֆիլմը Դերը Գրառումներ
2004 Դրեյք և Ջոշ Լիզա Էպիզոդը՝ "Համար մեկ երկրպագուն"
2004 Սամանտա՝ մի ամերիկացի աղջնակի արձակուրդները Սամանտա Փարքինգթոն Հեռուստաֆիլմ
2005 Վին-Դիքսիի պատճառով Ինդիա «Օպալ» Բուլոնի
2005 Չառլին և շոկոլադի ֆաբրիկան Վիոլետ
2006 Դենի Ֆանտոմ Դենիել (Դենի) Ֆանտոմ (ձայն)
2007 Կամուրջ դեպի Տերաբիթիա Լեսլի Բերք
2007 Հնձումը Լորեն Մակքոնել
2008 Ցատկորդը Փոքրիկ Միլի
2008 Երազներ և ճանապարհորդություն Կեսսի Կենինգթոն
2008 Լրտեսական դպրոցը Ջեքի Հոֆման Հեռուստաֆիլմ
2008 Լուսնոտություն Տարա Ռիդի
2009 Վհուկի լեռը Սառա
2010 Տարածություն Սեմ
2011 Հոգով Սերֆերը Բեթանի Հեմիլթոն Իրական պատմության վրա հիմնված
2012 Քումբա Տոմբի
2013 Քերրիի օրագրերը Քերրի Բրեդշոու Հեռուստաշոու[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սպաչիլովա, Թերեզա (2009 թ․ հունիսի 4). «Hvězda z Karlíka a továrny na čokoládu Robbová: Johnny Depp mě nebavil». iDNES.cz. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. «Աննասոֆիա Ռոբը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  3. http://www.nypost.com/p/entertainment/tv/carrie_me_back_VuXc4kgn8FgRRX4FfJO6cK

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննասոֆիա Ռոբ» հոդվածին։