Jump to content

Քերրիի օրագրերը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերրիի օրագրերը
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողՔենդես Բուշնել
Երկիր ԱՄՆ
ՀիմքՔերրիի օրագրերը (վեպ)
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Աննասոֆիա Ռոբ
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ26
Էկրաններին էհունվարի 14, 2013-ից հունվարի 31, 2014[1]
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունWarner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ՆախորդՍեքսը մեծ քաղաքում
ՀաջորդՍեքսը մեծ քաղաքում
Պաշտոնական կայքէջ

Քերրիի օրագրերը (անգլ.՝ The Carrie Diaries), ամերիկյան պատանեկան/պատմական քոմեդի-դրամա է։ Հեռարձակվել է The CW հեռուստաընկերության կողմից 2 եթերաշրջանով 2013 թ.-ի հունվարի 14-ից 2014 թ.-ի հունվարի 31-ը։ Հեռուստաշոուն HBO հեռուստաընկերության Սեքսը մեծ քաղաքում հեռուստասերիալի դեպքերի նախապատմությունն է ներկայացնում և հիմնված է Քենդիս Բուշնելի համանուն ստեղծագործության վրա։ Առաջին եթերաշրջանի կիզակետում Քերրի Բրեդշոուն է (Աննասոֆիա Ռոբ) իր ավագ դպրոցական տարիներին 1984 թ-ին։ Այս շրջանում նա, նորաձևության ամսագրում պրակտիկանտ լինելով, նյույորքյան կյանքն է բացահայտում։ Երկրորդ եթերաշրջանում ներկայացնում է իր կյանքը քաղաքում, ինչպես նաև իր ընկերների կյանքը։

Առաջին եթերաշրջանի 4-րդ ամսում հայտարարվեց երկրորդ եթերաշրջանի մասին, որի պրեմիերան կայացավ 2013 թվականի հոկտեմբերին[2][3]։ 2014 թվականի Մայիսին The CW հեռուստաընկերությունը փակեց հեռուստաշոուն երկու եթերաշրջանից հետո[4]։

Կերպարներ և դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աննասոֆիա Ռոբը Քերրի Բրեդշոուի դերում։ Հեռուստասերիալի գլխավոր հերոսն ու պատմողը։ 16 տարեկան ավագ դպրոցի աշակերտուհի է Քասլբերրի, Կոնեկտիկուտից։ Նա երազում է հայտնի գրող դառնալու մասին։ Քերրիի մայրը վերջերս մահացել է քաղցկեղից, այդ պատճառով նրա կրտսեր քույրը՝ Դորրիթը, ավելի կոնֆլիկտային է, քան երբևէ, իսկ նրա հայրը՝ Թոմը, գլուխը կորցրել է՝ երկու թինեյջեր աղջկա խնամքի պատասխանատվությունը միայնակ հանկարծակի ստանձնելու պատճառով։ Քերրին պրակտիկայի է անցնում Նյու Յորքում գտնվող իրավաբանական գրասենյակում։ Այնուհետև նա լքում է այս պրակտիկան, որպեսզի աշխատի Լարիսա Լաֆլինի մոտ Ինտերվյու Ամսագրում։ Ավագ դպրոցի ավարտին ընդառաջ Լարիսան Քերրիին առաջարկում է ամբողջօրյա աշխատանք Ինտերվյու ամսագրում, որը նա ընդունում է։ Ցավոք, Լարիսային հեռացնում են աշխատանքից, Քերրիին՝ նույնպես։ Նա որոշում է մնալ Նյու Յորքում Սեբաստիանի հետ Մալիբու գնալու փոխարեն։ Երկրորդ սեզոնի վերջում նա Սամանտայի հետ տեղափոխվում է Լարիսայի բնակարան։
  • Օսթին Բոլթերը Սեբասթիան Քիդդի դերում։ Քասլբերիի Ավագ դպրոցի նորեկ աշակերտ և Քերրիի սիրո օբյեկտը։ Սեբասթիանը տեղափոխվում է Քասլբերի, որովհետև նախկին դպրոցից նրան հեռացրել էին՝ պատմության ուսուցչուհու հետ սիրավեպի պատճառով։ Նա ապրում է իր ամուսնալուծված մոր հետ, ով երբևէ իր կողքին չէ։ Նա և Քերրին սկսում են հանդիպել Առաջին եթերաշրջանի կեսերից, բայց բաժանվում են (այդ ընթացքում Սեբասթիանը համբուրում է Մեգիին, ինչի պատճառով նրանք էլ ավելի լուրջ են վիճում)։ Նրանք աշխատում են չհանդիպել, արհամարհել իրար, բայց պարզ է, որ նրանք զգացմունքներ ունեն միմյանց նկատմամբ։ Երկրորդ եթերաշրջանի ավարտին Սեբասթիանը տեղափոխվում է Մալիբու՝ իր կազմակերպությունը ղեկավարելու համար, ինչի պատճառով նրանք վերջնականապես բաժանվում են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/The_Carrie_Diaries_(TV_series)
  2. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 9). «'Nikita' Renewed For A Short (Final?) 4th Season & 'The Carrie Diaries' Renewed For 2nd Season». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  3. Mittovich, Matt (2013 թ․ հունիսի 24). «Fall TV Premiere Dates: The CW Once Again Opens Its Season in October». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  4. Kondolojy, Amanda (2014 թ․ մայիսի 8). «'Carrie Diaries', 'Tomorrow People' & 'Star-Crossed' Cancelled by The CW». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերրիի օրագրերը (հեռուստասերիալ)» հոդվածին։