Քենդես Բուշնել
Քենդես Բուշնել անգլ.՝ Candace Bushnell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1958[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Glastonbury |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, լրագրող, վիպասան և սյունակագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռայսի անվան համալսարան և Նյու Յորքի համալսարան |
Ամուսին | Charles Askegard? |
Կայք | candacebushnell.com |
![]() |
Քենդես Բուշնել (անգլ.՝ Candace Bushnell, դեկտեմբերի 1, 1958[1], Glastonbury), ամերիկացի կին գրող և սյունակագիր։ Առավել հայտնի է իր` «Սեքսը մեծ քաղաքում» սյունակով, իսկ ավելի ուշ նաև` գրքով, որը հիմք է ծառայել «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի հեռուստասերիալի, իսկ հետո՝ նաև ֆիլմաշարի՝ «Սեքսը մեծ քաղաքում» և «Սեքսը մեծ քաղաքում 2» ֆիլմերի համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քենդես Բուշնելը ծնվել է Կոնեկտիկուտի Գլասթոնբերի քաղաքում։ 1970-ական թվականների վերջում` Ռայսի համալսարանն ավարտելուց հետո, տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ շուտով դարձել է տարբեր ակումբների ու տարբեր երեկույթների հաճախակի այցելու։ 1980-ական թվականների վերջին դարձել է «New York Observer» թերթի սյունակագիր։ 1994 թվականին Քենդեսը դարձել է «Sex and the City» սյունակի վարող, որտեղ պատմել է իր և իր ընկերների, Նյու Յորքում նրանց կյանքի, սիրո և արկածների մասին։
1998 թվականին HBO-ն սկսել է ցուցադրել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը, որը ոչ ճշգրտությամբ, սակայն հիմնված է Բուշնելի նույնանուն սյունակի վրա։ Հեռուստասերիալն ավելացրել է Քենդեսի՝ արդեն աճող ժողովրդականությունը, և սերիալի ցուցադրությունը շարունակվել է մինչև 2004 թվականը։
Շատերը սերիալի Քերրի Բրեդշոուի կերպարը համեմատել են Քենդիսի հետ, քանի որ Քերրին, ինչպես Բուշնելը, թերթի սյունակագիր է, սիրում է Նյու Յորքի գիշերային կյանքը և ունի Ք. Բ. սկզբնատառերը։ Բուշնելն անձամբ հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, որ Քերրին իր ալտեր էգոն է։
2002 թվականի հուլիսի 4-ին Քենդեսն ամուսնացել է բալետի արտիստ Չարլզ Ասքեգաարդի հետ[2]։ Զույգը բաժանվել է 2012 թվականին։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sex & The City / «Սեքսը մեծ քաղաքում» (1997)
- Sex & The City (Sequel) / «Սեքսը մեծ քաղաքում։ Շարունակություն» (1999)
- Sex & The City (Second Sequel) / «Սեքսը մեծ քաղաքում։ Երկրորդ շարունակություն» (2000)
- Four Blondes / «Չորս շիկահեր» (2001)
- Big Night Out / «Մեծ ելք դեպի լույս» (2002)
- Sex Sirens: Female Icons & The Power Of Sexuality / «Սեքս ծովահարսեր։ Կանայք-սրբապատկերներ և սեքսուալության իշխանություն» (2003)
- Trading Up / «Վաճառք բոլորի համար» (2003)
- Lipstick Jungle / «Մեծ քաղաքի կանայք (Շրթներկային ջունգլի)» (2005)
- One Fifth Avenue / «Հինգերորդ պողոտա, տուն մեկ» (2008)
- The Carrie Diaries / «Քերրիի օրագրերը» (2010)
- The Carrie Diaries, Book 2: Summer & The City / «Քերրիի օրագրերը, գիրք 2։ Ամառը մեծ քաղաքում (2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Don’t mention Sex and the City — www.theage.com.au(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռայսի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի կանայք
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ֆեմինիստ գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ