Կամուրջ դեպի Տերաբիթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կամուրջ դեպի Տերաբիթիա
Bridge to Terabithia
Bridge-to-Terabithia-poster.jpg
հեքիաթը իրականություն է դառնում
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր դրամա, ֆանտաստիկա, արկածային, ընտանեկան
Հիմք Կամուրջ դեպի Տերաբիթիա[1]
Թվական 2007
Պրեմիերա փետրվարի 16, 2007
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Գաբոր Չուպո
Պրոդյուսեր David L. Paterson, Հել Լիբերման և Lauren Levine
Սցենարի հեղինակ
Դերակատարներ Ջոշ Հաթչերսոն
Աննասոֆիա Ռոբ
Ռոբերտ Պատրիկ
Զոյի Դեշանել
Օպերատոր Մայքլ Չապման
Երաժշտություն Աարոն Զիգման
Մոնտաժ Ջոն Գիլբերտ
Նկարահանման վայր Նոր Զելանդիա
Կինոընկերություն Walt Disney Pictures
Walden Media
Տևողություն 95 րոպե
Բյուջե $60.000.000
Շահույթ $137.587.063
Պաշտոնական կայքէջ

Կամուրջ դեպի Տերաբիթիա, (անգլ.՝ Bridge to Terabithia), 2007 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Հարմար է ընտանեկան դիտման համար։ Քեթրին Պետերսոնի համանուն գրվածքի էկրանավորում։ Ֆիլմում պատմվում է տասամյա Ջեսս Աարոնսի և Լեսլի Բերքի պատմությունը, ովքեր ստեղծում են հեքիաթային Տերաբիթիա և այնտեղ անցկացնում իրենց ժամանակը (ծառի վրայի լքված տանը)։

Սցենարի հեղինակենրից մեկը Քեթրին Պետերսոնի որդի Դևիդ Պետերսոնն է։ Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2006 թվականի փետրվարին և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին։ Ֆիլմի նկարահանումը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում և տևել է 60օր, սակայն ֆիլմի մոնտաժը մի քանի ամիս է տևել։ 2007 թվականին ֆիլմը ստացել է «Իսկապես հուզիչ ֆիլմ» (Truly Moving Picture Award) մրցանակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է դեռատի Ջեսս Աարոնսի մասին, ով ամբողջովին ընկղմված է իր պատանեկան աշխարհի մեջ։ Նա տխուր անձնավորություն է, չունի ընկերներ, դպրոցում անընդհատ նրան ճնշում են մյուս երեխաները։ Ջեսսի ծնողները աղքատ են, և նա չունենալով իր համար հագուստ, ստիպված է հագնել մեծ քույրերի փոքրացած հագուստները։

Ջեսսի կյանքի միակ ուրախությունը նկարչությունն է։ Ցանկանալով գոնե ինչ-որ բանում աչքի ընկնել, նա մասնակցում է դպրոցում կազմակերպվող վազքի մրցույթներին, սակայն նրան հաղթում է Լեսլի անունով մի աղջիկ։ Լեսլին իրենց դասարանի նորեկն էր, ով մի քանի օր առաջ էր ընտանիքով տեղափոխվել Ջեսսիենց քաղաք՝ բնակվելով նրանց հարևանությամբ։

Սկզբում Ջեսսը խուսափում էր Լեսլիից, սակայն շուտով նրանք ընկերներ են դառնում, պատմելով իրար միմյանց գաղտնիքները։ Ջեսսը Լեսլիին ցույց է տալիս իր նկարած երևակայական նկարները։ Մի օր Ջեսսը և Լեսլին դպրոցից տուն գնալիս որոշում են գնալ անտառ, իսկ մինչ անտառ մտնելը նրանք պետք է անցնեն գետ՝ որի վրա կամուրջ չկա և միայն մեկ պարան է կախված որով էլ նրանք մտնում են անտառ, իսկ անտառում ծառի վրա կա մի լքված տնակ։ Այդ տունն էլ դառնում է նրանց գաղտնի վայրը, որի մասին միայն նրանք գիտեն։ Այնտեղ նրանք ստեղծում են կախարդական աշխարհ և այն անվանում Տերաբիթիա։

Դպրոցում Ջեսսը և Լեսլին պայքարում են իրենցից մեծ աշակերտների դեմ, ովքեր նվաստացնում են փոքր աշակերտներին և նրանից գումար կորզում։ Լեսլին Ջեսսի ծննդյան կապակցությամբ նվիրում է ներկեր, Ջեսսի համար նվերը բավականին թանկ է լինում (Ջեսսի ծնողները ֆինանսական խնդիրներ ունեն և նրան նվիրել են էժան խաղալիք), սակայն նա ուրախությամբ է ընդունում այն, իսկ Ջեսսը որպես փոխադարձ նվեր նրան նվիրում է շուն, որի մասին նա վաղուց էր երազում։

Մի օր Ջեսսի դպրոցի երաժշտության ուսուցչուհի՝ Էդմոնդսը նրան հրավիրում է գնալ թանգարան և Ջեսսը սիրով ընդունում է նրա հրավերը, մի պահ Ջեսսը մտորումների մեջ է ընկնում և որոշում է Լեսլիին էլ հրավիրել սակայն հետո մտափոխվում է։ Վերադառնալով տուն նա սարսափելի նորություն է իմանում։ Մինչ նա եղել է թանգարանում, Լեսլին գնացել է անտառ որպեսզի տեսնի թե Ջեսսը այնտեղ է և գետի վրա կախված պարանով անցնելիս՝ պարանը կտրվում է՝ Լեսլին ընկնում է ջուրը և գլուխը հարվածում քարին ու մահանում։

Ջեսսը շատ ծանր է տանում նրա կորուստը։ Լեսլիի մահվան մեջ նա մեղադրում է իրեն, ասելով որ եթե նա նրանել հրավիրեր թանգարան այդ ողբերգությունը չէր պատահի։ Ջեսսը գնում է անտառ և տեսնում է որ գետի պարանը կտրված է և նա ցանկանում է ետ կանչել Լեսլիին։ Այնտեղ նա գտնում է իր հորը որը մխիթարում է նրան և համոզում որ նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Լեսլիի մահից անցնում է մի քանի օր՝ Ջեսսը կրկին վերադառնում է անտառ՝ գետի վրա կառուցում կամուրջ և այնտեղ հրավիրում իր կրտսեր քրոջը առասպելական ուղևորության։ Նախկինում նա միշտ մերժել է քրոջ անտառ գալը, համարելով որ նա դեռ փոքր է և Տերաբիթիան միայն պետք է լիներ իրենը և Լեսլիինը։ Բայց Լեսլիի մահից հետո Տերաբիթիան ունեցավ նոր արքայադուստր և թագավոր։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջոշ Հաթչերսոն Ջեսս Աարոնս Ջեսս Աարոնս
Աննասոֆիա Ռոբ Լեսլի Բերք Լեսլի Բերք
Զոյի Դեշանել միսս Էդմոնդս միսս Էդմոնդս
Ռոբերտ Պատրիկ Ջեք Աարոնս Ջեք Աարոնս
Բեյլի Մեդիսոն Մեյ Բել Աարոնս Մեյ Բել Աարոնս
Դևոն Վուդ Բրենդա Աարոնս Բրենդա Աարոնս
Էմմա Ֆենտոն Էլլի Աարոնս Էլլի Աարոնս
Քեյթ Բաթլեր Մերի Աարոնս Մերի Աարոնս
Գրեյս Բրենիգան Ջոյսի Աարոնս Ջոյսի Աարոնս
Լեթհեմ Գեյնս Բիլլի Բյորք Բիլլի Բյորք
Ջուդի Մակինտոշ Ջուդի Բյորք Ջուդի Բյորք
Պատրիսիա Անդերսլի տատիկ տատիկ
Լորեն Քլինթոն Ջենիս Էվերի Ջենիս Էվերի
Քեմերոն Ուեյքֆիլդ Սկոտ Հոգր Սկոտ Հոգր
Էլլիոտ Լոուլես Հարրի Ֆալչեր Հարրի Ֆալչեր
Ջեն Վուլֆ միսսիս Մայերս միսսիս Մայերս
Յեն Հարկուրտ վարորդ Քեննի վարորդ Քեննի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմերի շվեդական շտեմարան