Ջոնաթան Նոլան
Ջոնաթան Նոլան անգլ.՝ Jonathan Nolan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1976[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, գործադիր պրոդյուսեր, կինոռեժիսոր, ռեժիսոր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Lisa Joy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[2] և Directors Guild of America?[3] |
![]() |
Ջոնաթան Նոլան (անգլ.՝ Jonathan Nolan, հունիսի 6, 1976[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնաթան Նոլանը ծնվել է Լոնդոնում, սակայն մեծացել է Չիկագոյում։ 1994 թվականին ավարտել է Իլինոյսի Լոյոլայի ակադեմիան, իսկ 1999 թվականին՝ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանը[4]։ Համալսարանում գրել է «Memento Mori» պատմվածքը, որի հիման վրա նրա եղբայրը՝ Քրիստոֆերը, նկարահանել է իր «Հիշիր» ֆիլմը[5]։ Ջոնաթան Նոլանը եղբոր հետ աշխատել է որպես սցենարիստ «Հեղինակություն», «Խավարի ասպետը» և «Միջաստղային ճամփորդություն» խոշոր բյուջե ունեցող ժապավեններում[6][7]։ 2014 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Ջոնաթանը ձեռնամուխ կլինի ամերիկյան HBO հեռուստաալիքի համար Այզեկ Ազիմովի «Հիմք» վեպերի գիտաֆանտաստիկ ցիկլի ադապտացմանը, ինչպես նաև հանդես կգա որպես այդ նախագծի պրոդյուսեր[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է պրոդյուսեր և սցենարիստ Լիզա Ջոյի հետ[9][10]։ Ունեն երկու երեխա[11][12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրրինակ անվանում | Նշում | |
---|---|---|---|---|
2000 | փ | Հիշիր | Memento | Սցենարիստ, վեպի հեղինակ |
2006 | փ | Հեղինակություն | The Prestige | Սցենարիստ |
2008 | փ | Խավարի ասպետը | The Dark Knight | Սցենարիստ |
2009 | փ | Տերմինատոր։ Փրկիչը | Terminator Salvation | Սցենարիստ (տիտրեով նշված չէ) |
2011-2016 | ս | Տեսադաշտում | Person of Interest | Գաղափարի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր |
2012 | փ | Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը | The Dark Knight Rises | Սցենարիստ |
2014 | փ | Միջաստղային ճամփորդություն | Interstellar | Սցենարիստ |
2016-2020 | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Գաղափարի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 — «Սանդես» մրցանակ՝ Լավագույն սցենարի համար
- 2002 — Բրեմ Սթոքերի մրցանակ՝ լավագույն սցենարի համար (Հիշիր)
- 2009 — «Սատուրն» մրցանակ «Խավարի ասպետը» ֆիլմի լավագույն սցենարի համար (Քրիստոֆեր Նոլանի հետ համատեղ)
- 2015 — «Սատուրն» մրցանակ՝ «Միջաստղային ճամփորդություն» ֆիլմի լավագույն սցենարի համար (Քրիստոֆեր Նոլանի հետ համատեղ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ WGA Find a Writer
- ↑ DGA Member Directory — ISSN 0419-2052
- ↑ «Class of 2002 Gathers For Senior Convocation» (անգլերեն)։ 2002-05-17։ Վերցված է 2017-11-08
- ↑ James White։ «Jonah Nolan Pitching TV Crime Thriller» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2017-11-08
- ↑ «Jonathan Nolan Interview, The Prestige - MoviesOnline»։ 2014-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2017-11-08
- ↑ «Latest Film Reviews | Movie News | Features | Interviews - Empire» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2017-11-08
- ↑ «Джонатан Нолан возьмется за Айзека Азимова - Новости - Channel i» (ռուսերեն)։ channeli.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-13-ին։ Վերցված է 2017-11-08
- ↑ «Comic-Con 2011: 'Person of Interest' EPs Jonathan Nolan and Greg Plageman on Stormtroopers and Spandex (Q&A)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-11-08
- ↑ The Playlist Staff։ «On The Rise 2014: 13 Screenwriters To Watch | IndieWire» (անգլերեն)։ blogs.indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2017-11-08
- ↑ Larry King (2014-04-15)։ «What Does A Showrunner Bring To A Deserted Island? | Jonathan Nolan | Larry King Now - Ora TV»։ Վերցված է 2017-11-08
- ↑ Egner Jeremy (2016-09-29)։ «Is ‘Westworld’ HBO’s Next Big Hit?»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2017-11-08
|