Նաթան Գեմբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթան Գեմբլ
անգլ.՝ Nathan Gamble
Ծնվել էհունվարի 12, 1998(1998-01-12)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունհնչյունավորող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
nathangamble.net

Նաթան Գեմբլ (անգլ.՝ Nathan Gamble, հունվարի 12, 1998(1998-01-12)[1], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկյան դերասան, «Բաբելոն» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերի համար 2007 թվականին առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթան Գեմբլը ծնվել է 1998 թվականի հունվարի 12-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում։ Նաթանի հայրը և մայրը թատրոնի ռեժիսոր են, ղեկավարում են երեխաների համար թատերական խմբակները։ Նաթանն ունի 2 քույրեր։ Նա նկարահանվել է «Դիգերներ» (2007), «Մառախուղ» (2007), «Չոր անձրև» (2008), «Խավարի ասպետը» (2008), «Մարլին և ես» (2008), «Դելֆինի պատմությունը» (2011) ֆիլմերում։

Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է 2006 թվականին «Փախստականները» հեռուստասերիալում, «C.S.I.. Հանցագործության վայրը» հեռուստասերիալի էպիզոդներում, 2007 թվականին «Առանց հետք», իսկ 2008 թվականին՝ «Հաուս» և «Ուրվականների հետ խոսողը» սերիալներում։ 2009 թվականին «Հենք» սերիալում խաղացել է գլխավոր հերոսի որդու՝ Հենրի Փրայորայի դերը։ 2010 թվականին «Տարագրվածներ» կարճամետրաժ ֆիլմում խաղացել է Դանիելի դերը։ Գեմբլը Warner Bros. Television-ի համար նկարահանվել է «Captain Cook’s Extraordinary Atlas»-ի Պո Մալոյի դերում։

Նրա առաջին գլխավոր դերը 2011 թվականին «Դելֆինի պատմությունը» ֆիլմում խաղացած Սոյեր Նելսոնի՝ Ֆլորիդայում խեցգետինների համար նախատեսված ծուղակում հայտնված դելֆինին գտած երիտասարդ տղայի դերն է (ֆիլմը հիմնված է Ուինթեր դելֆինի իրական պատմության վրա)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Բաբելոն Babel Մայք Ջոնս
2006-2008 ս Փախստականները Runaway Թոմի Ռեյդեր
2007 ս C.S.I.. Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Կոբե Փարենտինո
2007 ս Առանց հետք Without a Trace Կոբե Փարենտինո
2007 ֆ Դիգերներ Diggers տղա
2007 ֆ Մառախուղ The Mist Բիլի Դրեյթոն
2008 ս Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Էլիոթ Հեյլի
2008 ֆ Չոր անձրև Dry Rain Ջո
Խավարի ասպետը The Dark Knight Ջեյմս Գորդոն կրտսեր
Մարլին և ես Marley & Me Պատրիկ Գրոգան (10 տարեկան)
2008 ս Հաուս House M.D. Էվան
2009 ս Հենք Hank Հենրի Փրայոր
2010 ֆ Փոս The Hole Լուկաս Թոմփսոն
2010 ֆ Տարագիրներ Displaced Դանիել
2010 ս Հաջողությո՜ւն, Չարլի՛ Good Luck Charlie Օսթին
2011 ս Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես NCIS: Los Angeles Շոն Կոլդեր
2011 ֆ Դելֆինի պատմությունը Dolphin Tale Սոյեր Նելսոն
2012 ֆ Իմ բոլոր նախագահները All My Presidents Ֆրանկլին (13 տարեկան)
2014 ֆ Դելֆինի պատմությունը 2 Dolphin Tale 2 Սոյեր Նելսոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Մրցանակներ Տարի Կատեգորիա Արդյունք Աշխատանք
Երիտասարդ դերասան

մրցանակ

2007[2] Best Performance in a Feature Film — Young Actor Age Ten or Younger Անվանակարգ Բաբելոն
2008[3] Best Performance in a Feature Film — Young Actor Age Ten or Younger Անվանակարգ Մառախուղ
2012[4] Best Performance in a Feature Film — Leading Young Actor Անվանակարգ Դելֆինի պատմությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1013372638 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «28th Annual Young Artist Awards». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  3. «29th Annual Young Artist Awards». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  4. «33rd Annual Young Artist Awards». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Գեմբլ» հոդվածին։