Էքվիլիբրիում
Էքվիլիբրիում անգլ.՝ Equilibrium | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ, հոգեբանական թրիլեր և հակաուտոպիական ֆիլմ |
Թեմա | վրեժ և հեղափոխություն |
Թվական | 2002, դեկտեմբերի 6, 2002[1], մարտի 14, 2003[1] և ապրիլի 25, 2003[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Կուրտ Ուիմմեր |
Պրոդյուսեր | Յան դե Բոնտ, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Կուրտ Ուիմմեր |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Էմիլի Ուոթսոն, Թեյ Դիգզ, Անգուս Մակֆադյեն, Շոն Բին, Ուիլյամ Ֆիչտներ, Դոմինիկ Փարսել, Ֆրանչեսկո Կաբրաս, Բրայան Քոնլի, Քրիստիան Կարման, Շոն Փերթվի, Դևիդ Հեմինգս[2], Դիրք Մարտենս[2], Անատոլ Թաուբման[2], Ֆլորիան Ֆից[2], Կուրտ Ուիմմեր[2], Մեհմեթ Կուրտուլուշ[2], Կլաուս Շինդլեր[2], Բրայան Վ. Քուք[2], Մարիա Պիա Կալցոնե[2] և Ջոն Կեոգ[2] |
Օպերատոր | Դիոն Բիբի |
Երաժշտություն | Կլաուս Բադելտ |
Մոնտաժ | Թոմ Ռոլֆ |
Նկարահանման վայր | Եվրոպա և Բեռլին |
Կինոընկերություն | Dimension Films |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 20 000 000 $[3] |
Շահույթ | 5 368 217 $[4][5] և 1 203 794 $[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Էքվիլիբրիում» (անգլ.՝ Equilibrium, լատին․՝ aequus՝ հավասար, լատին․՝ libra՝ կշեռք), ամերիկյան արտադրության ֆիլմ-հակաուտոպիա։ Ֆինլանդիայում ֆիլմն ունեցել է Cubic[7], իսկ Ճապոնիայում՝ Rebellion (ճապ.՝ リベリオン) անվանումները։

Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությւոնները տեղի են ունենում հորինված քաղաք Լիբրիայում, երրորդ համաշխարհային պատերմազմից հետո։ Ըստ համընդհանուր և իշխող գաղափարախոսության մարդկանց բոլոր դժբախտությունների պատճառը մարդկանց զգացմունքներն են և հույզերը, որոնք կարող են կործանել մարդկությանը։ Այն կանխելու համար մարդկանց ստիպում են կիրառել հույզերը ճնշող «Պրոզիում» պատրաստուկը, և ոչնչացնում են մարդկանց կողմից ստեղծված արվեստի գործերը, գրականությունը, որպեսզի դրանք մարդկանց մոտ զգացմունք և հույզեր չառաջացնեն։ ՝ Սակայն, մարդկանց մի որոշակի զանգված, համաձայն չլինելով այդ հանգամանքի հետ, ընդհատակ են անցնում և փորձում պայքարել գործող իշխանության և տիրող բարքերի դեմ։ Ընդդիմության դեմ պայքարելու համար իշխանության կողմից ստեղծվում է հատուկ «Տետրագրամմատոն» ստորաբաժաումը, որի նպատակն է դառնում ընդիմադիրների հայտաբերումն ու ոչնչացումը։ «Զգացմունքային հանցագործություն» կատարողներին կենդանի-կենդանի այրում են դրա համար նախատեսված վայրում։
Գլխավոր հերոսը՝ Ջոն Պրեստոն անվամբ (Քրիստիան Բեյլ) ստիպված է լինում իր իսկ ձեռքով սպանել իր ընկերոջը (Շոն Բին), քանի որ վերջինս հանցագործություն է կատարած լինում՝ կարդում է իր կողմից գտած, բայց չոչնչաչացրած բանաստեղծությունների գիրքը։
Այն իր ազդեցությունն է թողնում Ջոնի հոգեկան հավասարակշռության վրա, հատկապես այն բանից հետո, երբ պատահաբար կոտրում է պատրաստուկի ամպուլան, որից հետո նա ավելի ու ավելեի է խորանում զգացմունքերի մեջ։ Ջոնի վրա մեծ ազդեցություն է թողնում նաև դատապարտված Մերի Օ՛Բրեյնը, որի վրա սիրահարվում է և անկարող է լինում տանել վերջինիս մահապատիժը։
Սա պատճառ է հանդիսանում, որպեսզի Ջոնը միանա ընդդիմադիրներին։ Վերջիններս առաջարկում են Ջոնին սպանել առաջնորդին։ Նրան հաջողվում է թափանցել իշխանության կենտրոն, որտեղ պարզում է որ նրան ուղղակի օգտագործել են՝ ընդդիմության ոչնչացման նպատակով, իսկ առաջնորդը վաղուց է ինչ մահացել է, իսկ նրա տեղը փաստացի կառավարում է փոխ-կանցլերը։ Ջոնը սպանում է ղեկավարությանն ու Լիբրիայում հեղափոխություն է կատարվում։

Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստիան Բեյլ՝ Ջոն Պրեստոն
- Շոն Բին՝ Էրրոլ Պարտրիջ
- Էմիլի Ուոթսոն՝ Մերի Օ՛Բրեյն
- Անգուս Մակֆադեն՝ փոխկոնսուլ Դյուպոն
- Շոն Պերտվի՝ առաջնորդ
Ակնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում տարբեր ձևերով ակնարկվում են մի շարք դասական հակաուտոպիաներ[8]. Ինչպես «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպքում, ֆիլմում այրում են գրքեր և արվեստի այլ նմուշներ։ Հատկապես շեշտվում է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի դիմանկարի այրումը։
«1984» վեպի նման, բնակիչներին հասարակական վայրերում անընդհատ քարոզվում է զգացմունքների վնասակարության, նույնանման երևույթների անհրաժեշտության մասին։
Հույզերը ճնշող «Պրոզիում» պատրաստուկի օգտագործումը ակնարկում է Օլդոս Հաքսլիի «Օ կուսական նոր աշխարհ» վեպը. որտեղ նույնանման ֆունկցիա է կատարում մեկ այլ պատրաստուկ։
Ֆիլմում կիրառվող «Պրոզիում» պատրաստուկը ամենօրյա կյանքում կիրառվող և սթրեսը վերացնող երկու պատրաստուկների (Պրոզակ, Վալիում) անվանումներից է ձևավորվել։
Լիբրիյի դրոշը նման է նացիստականին, իսկ Տետրագրամմատոնի նշանը կազմված է չորս «Т» տառերից, նմանվելոց քրիստոնեկան խաչին։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1[խմբագրել | խմբագրել կոդը]
|
2[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.the-numbers.com/movie/Equilibrium#tab=summary
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=Equilibrium.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Equilibrium DVD: Cubic» (HTML). JDF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
- ↑ Mitchell, Elvis (2002 թ․ դեկտեմբերի 6). «Equilibrium (2002) Film Review». NY Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эквилибриум 2002 Արխիվացված 2014-10-03 Wayback Machine
- Эквилибриум
- Эквилибриум Արխիվացված 2014-08-26 Wayback Machine
- Эквилибриум(չաշխատող հղում)
- Equilibrium (2002)
- Equilibrium (2002) Official Trailer
|
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2002 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Իտալիայում նկարահանված ֆիլմեր
- Կուրտ Ուիմմերի ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Հետապոկալիպտիկ ֆիլմեր
- Մարտաֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2072 թվականին