Մեհմեթ Քուրթուլուշ
Մեհմեթ Քուրթուլուշ թուրք.՝ Mehmet Kurtuluş | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1972[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ուշաք, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Désirée Nosbusch? |
mehmetkurtulus.com | |
Մեհմեթ Քուրթուլուշ (թուրք.՝ Mehmet Kurtuluş, ապրիլի 27, 1972[1][2], Ուշաք, Թուրքիա), ծագումով թուրք գերմանացի դերասան։ Առավել հայտնի է գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հետ աշխատանքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեթ Քուրթուլուշը ծնվել է Ուշաքում, Թուրքիա։ 18 ամսականում տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մեծացել է իր եղբոր՝ Թեքին Քուրթուլուշի հետ Ստորին Սաքսոնիա նահանգի Զալցգիթեր քաղաքում[3]։
Մի քանի հեռուստատեսային շոուների սերիաներում կատարել է երկրորդական դերեր և շարունակել աշխատել թատրոնում, մինչև իր դեբյուտը մեծ էկրանին, որտեղ մարմնավորել է երիտասարդ թուրք տղա Գաբրիելի դերը Ֆաթիհ Աքընի «Կարճ և անցավ» (Kurz und schmerzlos) ֆիլմում։ Այս բեկումից հետո նա հայտնվել է Ռոնալդ Սուսո Ռիխերդի «Թունելը» հաջողված հեռուստատեսային մինի֊սերիալում, որտեղ խաղացել է Հեինո Ֆրենչի և Նիքոլեթ Կրեբիթզի հետ։ Ռեժիսոր Դորիս Դոորիին ընտրել է նրան իր «Մերկ» սիրային կատակերգության համար։ Քուրթուլուշը վերադառնում է աշխատելու հեռուստատեսությում՝ «Սերը Սայգոնում» (Eine Liebe in Saigon) սիրային ֆիլմում՝ խաղալով լյուքսեմբուրգցի դերասանուհի Դեզիրե Նոզբուշի հետ (որն իր նշանածն էր[4])։
Քուրթուլուշը կատարել է գլխավոր խուզարկուի դեր գերմանական «Հանցագործության վայր» (Tatort) հեռուստասերիալի 6 սերիաներում[4][5]։ Դրանից հետո հայտարարել է, որ պետք է աշխատի միջազգային նախագծերում[6]։ 2014 թվականին Սեմյուել Լ. Ջեքսոնի և Ռեյ Սթիվենսոնի հետ նկարահանվել է բրիտանաֆիննական Մեծ խաղ ֆիլմում[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 – Ազնվականը և իր մարդասպանը
- 1995 – SK երեխաները
- 1995 – Հարավի աստղերը
- 1996 – Կրկնակի ծառայություն
- 2004 – Սերը Սայգոնում
- 2007–2012 – Հանցագործության վայր [8]
- 2016 – Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 – Թրքացած
- 1998 – Կարճ և անցավ (Kurz und schmerzlos)
- 2000 – Հուլիսին
- 2001 – Սիրտ
- 2001 - Թունելը
- 2002 – Մերկ
- 2004 – Անձայն
- 2004 – Պատին ընդառաջ (Gegen die Wand)
- 2010 - Վաշա
- 2010 - Տրանսվեր
- 2014 – Մեծ խաղ
- 2014 – Մեղր գլխի մեջ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոքարնոյի միջազգային կինոփառատոն 1998 թվական՝ «Լավագույն Դերասան» մրցանակ Short Sharp Shock ֆիլմում կատարած դերի համար։
- Grimme-Preis մրցանակ 2001 թվական՝ Short Sharp Shock ֆիլմում կատարած դերի համար։
- Grimme-Preis մրցանակ 2009 թվական՝ Tatort – Auf der Sonnenseite սերիալում կատարած դերի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Smee Jess (նոյեմբերի 3, 2008)։ «International: Turkish delight at German cult series' new hero»։ The Guardian (London)։ էջ 24
- ↑ 4,0 4,1 «Neuer TV-Kommissar Kurtulus»։ Der Spiegel (German)։ հոկտեմբերի 20, 2008։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ Keil Christopher (մայիսի 17, 2010)։ «Ich bin nicht gecastet worden»։ Süddeutsche Zeitung (German)։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ Hanfeld Michael (մարտի 4, 2011)։ «Mehmet Kurtulus spielt nur noch zweimal»։ Frankfurter Allgemeine Zeitung (German)։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ «Rare Exports Director and Samuel L. Jackson Hunt Big Game»։ Dread Central։ մարտի 4, 2011։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ Roxborough Scott (նոյեմբերի 16, 2011)։ «Til Schweiger to Return to German TV for Hit Series 'Tatort'»։ hollywoodreporter.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեհմեթ Քուրթուլուշ Internet Movie Database կայքում
- http://mehmetkurtulus.com/ Մեհմեթ Քուրթուլուշ պաշտոնական կայք
- Մեհմեթ Քուրթուլուշ֊ի մասին գրականություն(չաշխատող հղում) Գերմանական ազգային գրադարանի գրացուցակում