Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Հաքուն Միրթվեդ Փարսել [1] (անգլ. ՝ Dominic Haakon Myrtvedt Purcell , փետրվարի 17 , 1970 (1970-02-17 ) , Ուոլոսի , Մերսիսայդ , Անգլիա , Միացյալ Թագավորություն ), անգլո-ավստրալիացի դերասան։ Հայտնի է Լինքոլն Բարոուզի դերով Fox հեռուստաալիքի «Փախուստ բանտից» և Ջերմային Ալիքի դերով, The CW հեռուստաալիքի «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալներում։
Ծնվել է Իռլանդիայի Լաութ գյուղում։ Ֆիլ Միրտվելդի և Մերի «Մաուրեն» Փարսելի որդին է։ Նրա մայրը ունի իռլանդական ծագում, իսկ հայրը ֆրանսիական ծագում ունեցող նորվեգացի է։ 1972 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Նոր Հարավային Ուելս, իսկ հետո արևմտյան Սիդնեյ[2] ։ Փարսելը աճախել է Բլեքսլենդի արևելյան հանրային դպրոցը, Բլեքսլենդի ավագ դպրոցը, Սուրբ Դոմինիկի դպրոցը և ՄաքՔարթիի կաթոլիկ դպրոցը[3] ։ Հետագայում նա հաճախել է Ավստրալիայի երիտասարդների թատրոն, իսկ հետո ընդունվել է Ավստրալիայի դերասանական արվեստի ակադեմիա, որտեղ նա սովորել է Հյու Ջեքմանի հետ[4] ։
2011 թվականից նա հանդիպել է «90210» հեռուստասերիալի նախկին աստղ ԱննաԼին ՄաքՔորդի հետ։ 2014 թվականին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին, սակայն մեկ տարի անց նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները։ ՄաքՔորդը People Magazine-ին տված հարցազրույցում ասել է, որ ետ է եկել նրա կյանք որպես ընկեր այն ժամանակ, երբ պարզվեց, որ նա ունի մաշկի քաղցկեղ, սակայն շուտով նրանց հարաբերությունները նորից ռոմանտիկ բնույթ ունեցան[5] ։ 2016 թվականին Դոմինիկը և ԱննաԼինը կրկին բաժանվեցին։
2016 թվականի հունիսի 1-ին «Փախուստ բանտից» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Մարոկոյում ստացել է վնսավածքներ։ Դերասանին Մարաքեշից արագ տեղափոխեցին Կասաբլանկա , որտեղ նա ստացավ բուժում քթի կոտրվածքի և այլ վնասվածքների համար[6] [7] [8] ։
Ունի 4 երեխա իր առաջին ամուսնությունից։
Տարի
Անվանում
Բնօրինակ անվանում
Դեր
Նշումներ
2000
Առաքելությունն անիրագործելի է 2
Mission: Impossible 2
Ոլրիխ
2001
Հանցանքի վայրեր
Scenes of the Crime
Մարկ
2002
Էքվիլիբրիում
Equilibrium
Սիմուս
2003
Այցելուներ
Visitors
Լյուք
2004
Երեք ճանապարհ
Visitors
Լուիս «Լյու» Բրուքբենք
2004
Բլեյդ։ Եռյակ
Blade: Trinity
Դրեյք
2006
-
The Gravedancers
Հարիս ՄքՔեյ
2007
Նախնադարյան
Primeval
Թիմ Մանֆրեյ
2009
Արյան առու
Blood Creek
Վիկտոր Ալան Մրաշալ
2011
Փախուստ
Escapee
Հարմոն Ջաքսոն
2011
Ծղոտե շներ
Straw Dogs
Ջերեմի Նայլս
2011
Պրոֆեսիոնալ
Killer Elite
Դևիս
2011
Ծագող արևի տուն
House of the Rising Sun
Թոնի
2012
Վատ կարմա
Bad Karma
Մաք
2012
Հափշտակված
Hijacked
Օթո Սաութուել
2013
Մահացած ոստիկան
Officer Down
Ռոյս Ուոքեր
2013
Հրաձակում Ուոլ սթրիթի վրա
Assault on Wall Street
Ջիմ Բաքսֆորթ
2013
Հանկարծակի
Suddenly
Բարոն
2013
Սառցե զինվորներ
Ice Soldiers
Մալրուքս
2014
Թագավորի անունից 3
In the Name of the King 3: The Last Mission
Հեզեին Քեյն
2014
Մեծ մարդիկ
The Bag Man
Լարսոն
2014
Ես ընտրում եմ
I Choose
-
Կարճամենտրաժ
2014
-
Turkey Shoot
Ռիք Թայլեր
2015
Լքված
Abandoned
Ջիմ
2015
-
Gridlocked
Դեյնիդ Հենդրիքս
2015
Մեկուսացում
Isolation
Մաքս
Տարի
Անվանում
Բնօրինակ անվանում
Նշումներ
2004
Երեք ճանապարհ
Three Way
Գործադիր պրոդյուսեր
2009
Բալիբո
Balibo
Պրոդյուսեր
2014
Ես ընտրում եմ
I Choose
Պրոդյուսեր
2015
Մեկուսացում
Isolation
Գործադիր պրոդյուսեր
2017
Անանուն Սանի Գարսիայի մասին վավերագրական ֆիլմ
Untitled Sunny Garcia Documentary
Պրոդյուսեր
2017
Փախուստ բանտից
Prison Break
Պրոդյուսեր
Տարի
Անվանում
Բնօրինակ անվանում
Դեր
Նշումներ
1991
Տուն և հեռու
Home and Away
Քոնստաբլ Ռոջերս
3 էպիզոդ
1997-98
Raw FM
Գրանջեր Հաթոն
հիմնական դեր, 13 էպիզոդ
1998
Մոբի Դիք
Moby Dick
Բալկինգթոն
2 էպիզոդ
1998
Ջրային առնետներ
Water Rats
Ալեքս
2 էպիզոդ
1999
Վանդակի տեքստ
Heartbreak High
Թոդ Գիլեսպի
Երկրորդական դեր․ 6 էպիզոդ
1999
Լուռ թալանողներ
Silent Predators
Բեռնատարի վարորդ
Հեռուստաֆիլմ
1999
Առաջին դուստր
First Daughter
Թրոյ Նելսոն
Հեռուստաֆիլմ
2001
Հրեշների առաջնորդ
BeastMaster
Քելբ
Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2001
Կորուսյալ աշխարհ
The Lost World
Քոնդիլաք
Էպիզոդ․ «The Travelers»
2001
Անհաղթ
Invincible
Քեիթ Գրանդի
Հեռուստաֆիլմ
2002-03
Ջոն Դոու
John Doe
Ջոն Դոու
Հիմնական դեր․ 21 էպիզոդ
2004-05
Հյուսիսային ափ
North Shore
Թոմի Ռավեթո
Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2004
Հաուս
House
Էդ Սնոու
Էպիզոդ․ «Fidelity»
2005-09, 2017
Փախուստ բանտից
Prison Break
Լինքոլն Բարոուզ
Հիմնական դեր․ 90 էպիզոդ
2009
Վերջին փախուստ
Prison Break: The Final Break
Լինքոլն Բարոուզ
Հեռուստաֆիլմ
2011
Կասլ
Castle
Ռասել Գանզ
Էպիզոդ․ «To Love and Die in L.A.»
2012
Ընդհանուր օրենք
Common Law
Ջեյսոն Քրոուլ
Էպիզոդ․ «Gun!»
2014-16
Ֆլեշ
The Flash
Միք Ռորի/ Ջերմային Ալիք
Երկրորդական դեր․ 5 էպիզոդ
2015
Սուպերհերոսական կռվի ակումբ
Superhero Fight Club
Միք Ռորի/ Ջերմային Ալիք
Հեռուստատեսային անոնս
2016-ից
Վաղվա լեգենդները
Legends of Tomorrow
Միք Ռորի/ Ջերմային Ալիք
Հիմնական դեր
Տարի
Անվանում
Դեր
Նշումներ
2010
Prison Break: The Conspiracy
Լինքոլն Բարոուզ
Ձայն
Տարի
Մրցանկաբաշխություն
Անվանակարգ
Աշխատանք
Արդյունք
2007
AACTA կինոմրցանակ
Լավագույն դերասան
Փախուստ բանտից
Հաղթանակ
2009
Inside կինոմրցանակ
Լավագույն խաղարկային ֆիլմ
Բալիբո
Առաջադրված
↑ O'Connor, B, "Break Out Archived 9 December 2006 at the Wayback Machine.". Men's Fitness . December/January 2007 Issue; retrieved 18 December 2006.
↑ «Dominic Purcell profile at» ։ Filmreference.com։ Վերցված է հունիսի 22, 2012
↑ [1]
↑ Western Australian Academy of Performing Arts website ; accessed 10 April 2014.
↑ «AnnaLynne McCord Opens Up About Rekindling Romance with Dominic Purcell: 'I Have My Best Friend Back' » ։ People Magazine ։ Վերցված է հունիսի 5, 2016
↑ Փարսել Դոմինիկ (հունիսի 1, 2016)։ «Dominic Purcell: I'm good» ։ Ինստագրամ ։ Վերցված է հունիսի 5, 2016
↑ «Dominic Purcell Injured On Set Of Fox's Prison Break , Production Not Impacted» ։ Deadline.com։ հունիսի 3, 2016։ Վերցված է հունիսի 5, 2016
↑ «Prison Break star Dominic Purcell almost killed on set after iron bar falls on his head» ։ News.com.au։ հունիսի 4, 2016։ Վերցված է հունիսի 5, 2016
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ