«Փախուստ բանտից» (անգլ.՝ Prison Break), ամերիկյան հեռուստասերիալ՝ ստեղծված Փոլ Շյորինգի կողմից։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2005-2009 և 2017 թվականներին՝ ընդհանուր առմամբ ունենալով 5 եթերաշրջան։
Հեռուստասերիալի գործողությունները կատարվում են երկու առանցքային կերպարների շուրջ՝ Մայքլ Սկոֆիլդի (Ուենթուորթ Միլեր) և Լինքոլն Բերոուզի (Դոմինիկ Փերսել), որոնք հարազատ եղբայրներ են, և որոնցից առաջինը փորձում է օգնել երկրորդին փախչելու բանտից և փախչելու չգործած ոճրի համար նախատեսված մահապատժից։