Քելլի Թորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քելլի Թորն
CallieThorne.jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1969(1969-11-20)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունWheaton College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Քելլի Թորն (նոյեմբերի 20, 1969(1969-11-20)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է հեռուստատեսությունում կատարած դերերի շնորհիվ։ Առավել հայտնի է USA Network «Անհրաժեշտ դաժանություն» սերիալում բժիշկ Դանի Սանտինոյի (2011-2013) կատարած դերի շնորհիվ, որի համար ներկայացվել է 2012 թվականի «Ոսկե գլոբուս» անվանացանկին[2]: Թորնը նաև նկարահանվել է «Սպանությունների բաժին» (1997-1999) և «Փրկիր ինձ» սերիալների պարբերական դերասանական կազմում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորնը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նա ունի հայկական, բրիտանական[3][4], ասորական, իտալական և պորտուգալական արմատներ[5]։ Թորնն ավարտել է Մասսաչուսեթսի Ուիթոնի քոլեջը, հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է Լի Ստրասբերգի կինոյի և թատրրոնի ինստիտուտում[6]։

Ապրելով Նյու Յորքում՝ Թորնն սկսել է նկարահանվել է անկախ ֆիլմերում, իսկ 1997 թվականին NBC «Սպանությունների բաժին» ֆիլմում պարբերական դեր է ստացել և նկարահանվել մինչև սերիալի ավարտը 1999 թվականին[6]։ Թորնը նաև հանդես է եկել թատրոնում՝ 1999 թվականին հայտնվելով Սինտի Նիքսոնի The Country Club պիեսում։ 2005 թվականին հայտնվել է The Last Days of Judas Iscariot պիեսում։ Նա նաև խաղացել է «Երրորդ հերթափոխ», «Օրենք և կարգ։ Հատուկ բաժին» և «Շտապ օգնություն» սերիալներում, նաև կատարել երկրորդական դերեր «Գաղտնալսում» (2002-2008) և «Փախուստ» (2006-2008) ֆիլմերում։ 2004-2011 թվականներին Թորնը FX-ի «Փրկիր ինձ» սերիալում կատարել է գլխավոր դերերից մեկը։

2011 թվականին Թորնն ստացել է գլխավոր դեր USA Network-ի «Անհրաժեշտ դաժանություն» սերիալում, որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 2012 թվականին։ Շոուն փակվել է երեք եթերաշրջանից հետո։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրուրյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database։ «Awards for Callie Thorne»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-17 
  3. Pergament Alan (1998-01-30)։ «A Naked Angel Touched the Acting Career of 'Homicide's' Callie Thorne»։ The Buffalo News։ Վերցված է 2012-07-22 
  4. Kevonian Tamar (September–October 2011)։ «A Recipe for Television Fame»։ Yerevan Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-09-ին։ Վերցված է October 7, 2016 
  5. Callie Thorne (անգլ.) Internet Movie Database կայքում
  6. 6,0 6,1 «Callie Thorne Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-03-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]