Jump to content

Ամորի Նոլասկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամորի Նոլասկո
Ծնվել էդեկտեմբերի 24, 1970(1970-12-24) (55 տարեկան)
ԾննդավայրԽեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո
Քաղաքացիություն ԱՄՆ և  Դոմինիկյան Հանրապետություն
ԱզգությունStateside Puerto Ricans? և Dominican Americans?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր

Ամորի Նոլասկո Գարիդո (իսպ.՝ Amaury Nolasco Garrido, դեկտեմբերի 24, 1970(1970-12-24), Խեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո), պուերտո ռիկացի դերասան դոմինիկյան արմատներով, առավել հայտնի Ֆեռնանդո Սուկրեի դերով «Փախուստ բանտից» սերիալում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոլասկոն ծնվել է Պուերտո Ռիկոյում, նրա ծնողները դոմինիկացիներ են։ Սկզբնապես նա չէր ծրագրել դերասան դառնալ, ավարտում է Պուերտո Ռիկոյի համալսարանը՝ կենսաբանի մասնագիտությամբ, պատրաստվում էր բժիշկ դառնալ։ Սակայն, նա չի աշխատում մասնագիտությամբ և տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ դառնում է Ամերիկայի Արվեստի Բրիտանական Դրամատիկական Դպրոցի ուսանող։

Նոլասկոն եղել է հրավիրված դերասան այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Արլիսս» («Arli$$», 1999 թվական), «C.S.I.. Հանցագործության վայր» («CSI: Crime Scene Investigation», 2001 թվական) և «Շտապ օգնություն» («ER», 2002 թվական)։ Էկրանների հայտնվելու նրա առաջին նշանակալից դերը եղել է կարմիր մեքենայով, Օրանժ Ջուլիուս անունով արշավորդի դերը «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious», 2003 թվական) ֆիլմում։ Այնուհետև նա խաղում է Մինանդեոյի դերը «Պարոն 3000» («Mr. 3000», 2004 թվական) ֆիլմում, գլխավոր դերում Բեռնի Մակ։ 2007 թվականին հայտնվում է փոքրիկ դերով «Տրանսֆորմերներ» («Transformers») ֆիլմում, մերժում է ֆիլմի շարունակությունում նկարահանվելու առաջարկը՝ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», ժամանակացույցում անհամաձայնության պատճառով։ Մինչ այժմ նրա ամենանշանակալից դերը հանդիսանում է Ֆեռնանդո Սուկրեի դերը «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում։

2009 թվականի նոյեմբերին հայտնվում է Թի Փեյնի հետ համատեղ «Wisin & Yandel» դուետի «Imagínate» երգի տեսահոլովակում։

2010 թվականի մարտին սկսում է նկարահանվել «Սաութլենդ» («Southland») սերիալի երկրորդ եթերաշրջանում, դետեկտիվ Ռենե Կորդերոյի դերում դուրս մնացած դերասանի փոխարեն, սակայն երեք դրվագների նկարահանումներից հետո նա նույնպես լքում է սերիալը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Լոս Անջելեսում։ 2009 թվականի սկզբից հանդիպում էր դերասանուհի Ջենիֆեր Մորիսոնի հետ[1][2]։ Զույգը բաժանվում է 2012 թվականին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1997ԱնկումThe Fallփոստատար
1998Ոստիկանը քողակման տակNew York Undercoverհամախոհ #1
1999ԱյլիսսArli$$Այվերի Օրտեգա
1999Վաղը կգա այսօրEarly EditionՊեդրո Մենդոսա
2000Խաղաղ կապույտPacific Blueանհայտ
2000Հիմարները Հազարդից. Հոլլիվուդյան խառնաշփոթThe Dukes of Hazzard: Hazzard in Hollywood!Կիպրիանո
2000Յակուդզայի եղբայրըBrotherՎիկտոր
2000ՈրսորդուհիThe HuntressՖլակո Ռոսարիո
2001CSI. Հանցագործության վայրըCSI: Crime Scene InvestigationԷկտոր Դելգադո
2002Վերջին կործանումFinal BreakdownԷկտոր Արտուրո
2002Շտապ օգնությունERՌիկի
2003Ջորջ ԼոպեսGeorge Lopezերիտասարդ Մեննի
2003Կրկնակի ֆորսաժ2 Fast 2 FuriousՕրանժ Ջուլիուս
2003Մարտական բրիգադThe LibrariansG-մարդ
2004Պարոն 3000Mr. 3000Մինադեո
2004ԻվEveԷդրիեն
2005CSI. Հանցագործության վայրը Նյու ՅորքCSI: NYՌուբեն Դե Ռոսա
2006Պահեստային խաղացողներThe BenchwarmersԿառլոս
2007ՏրանսֆորմերներTransformersՖիգերոա
2008Փողոցների արքաներըStreet Kingsդետեկտիվ Կոսմո Սանթոս
2008Մաքս ՓեյնMax PayneՋեկ Լուպինո
2005-2009Փախուստ բանտիցPrison BreakՖեռնանդո Սուկրե
2009Փախուստ բանտից. Եզրափակիչ փախուստPrison Break: The Final BreakՖեռնանդո Սուկրե
2009CSI. Հանցագործության վայրը ՄայամիCSI: MiamiՆեյտան Կոուլ
2009ԻնկասատորArmoredՊալմեր
2010ԿենդանեցումThe QuickeningՍվոն
2010ՍաութլենդSouthlandդետեկտիվ Ռենե Կորդերո
2010ՀետապնդումChaseՄարկո Մարտինես
2010Փախուստ բանտից. ԴավադրությունPrison Break: The ConspiracyՖեռնանդո Սուկրե
2010Ռոմային օրագիրThe Rum DiaryՍեգուրա
2012Արա այդWork ItԱնխել Օրտիս
2013Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար[3]A Good Day to Die HardՄյորֆի
2013ԿենդանիAnimalԴուգլաս
2013Ռիցոլի և ԱյսլեսRizzoli & Islesլեյտենանտ Ռաֆայել Մարտինես
2014Արյունալի վրեժIn the BloodՍիլվիո Լուգո
2015ՀանցագործCriminal

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Дженнифер Моррисон и Амори Ноласко на концерте Марка Энтони на День Святого Валентина (14.02.09)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  2. ↑ «Jennifer Morrison — Emmy Awards 2009 with Amaury Nolasсо». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  3. ↑ Latest in 'Die Hard' series adds two

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորի Նոլասկո» հոդվածին։