Jump to content

Ռոբին Թանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Թանի
Ծնվել էհունիսի 21, 1972(1972-06-21) (54 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Կուկ շրջան
ԿրթությունSt. Ignatius College Prep? և Instituto Santisima Trinidad?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Bob Gosse? և Էնդրյու Դոմինիկ
Համատեղ ապրող(ներ)Մարշալ Օլմեն

Ռոբին Ջեսիկա Թանի (անգլ.՝ Robin Jessica Tunney, հունիսի 21, 1972(1972-06-21), Չիկագո, Կուկ շրջան), ամերիկացի դերասանուհի։

Թանին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ ավտոմեքենաների վաճառողի և բարմենուհու ընտանիքում[1]։ Թանիի ծնողները իռլանդացիներ են. հայրը գաղթել է Իռլանդիայից, իսկ մայրը իռլանդացի փախստականների դուստր է[2][3]։ 1990 թվականին Թանին ավարտել է Կառլ Սանդբուրգ ավագ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Չիկագոյի արվեստի ակադեմիայում։

18 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել նկարահանվել հեռուստատեսությունում։ Որպես հրավիրված դերասանուհի, նա նկարահանվել է «Օրենք և կարգուկանոն», «Կյանքը շարունակվում է» հեռուստասերիալներում, ինչպես նաև կատարել է Քիթ Քենեդիի դերը «Ջոն Ֆիցջերլանդ Քենեդի։ Անխոհեմ պատանեկություն» հեռուստաֆիլմում։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է «Խանութ «Կայսրություն»» ֆիլմի պատանի ինքնասպանի դերը, որից հետո նա ստացել է «Կախարդություն» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ֆայրուզա Բալկը, Նիվ Քեմփբելը և Ռեյչել Թրուն։ Վերջին ֆիլմում կախարդուհու դերի շնորհիվ ստացել է MTV Movie Awards մրցանակը՝ «Լավագույն կռիվ» անվանակարգում։

1997 թվականին Բոբ Գոսի «Նիագարա, Նիագարա» ֆիլմում Թանին ստացել է լավագույն դերասանուհու մրցանակը՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։ 1999 թվականին դերասանուհին «Աշխարհի վերջը» ֆիլմում կատարել է Սատանայի հարսնացուի դերը՝ Առնոլդ Շվարցնեգերի հետ, իսկ 2001 թվականին «Ուղղահայաց սահան» ֆիլմում կատարած ալպինիստի դերի համար նոմինացվել է Blockbuster Entertainment Award մրցանակին, որպես էքշն ժանրի լավագույն դերասանուհի[4]։ 2006 թվականին Թանին Բոսթոնի կինոփառատոնում մրցանակ է ստացել «Բաց պատուհան» դրամայում կատարած դերի համար[5]։

2000 թվականին Թանին Maxim ամսագրի աշխարհի հարյուր ամենագեղեցիկ կանայք ցուցակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2006 թվականներին Թանին ամուսնացած է եղել պրոդյուսեր և ռեժիսոր Բոբ Գոսի հետ[7]։

2012 թվականի դեկտեմբերին Ռոբինը նշանադրվել է ինտերիերի դիզայներ Նիկի Մարմեթի հետ[8]։ Զույգը որդի ունի՝ Օսկար Հոլի Մարմեթ (ծնվել է 2016 թվականի հունիսի 23-ին)[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերը
1991Կյանքը շարունակվում էLife Goes OnՄերի
1991ԳորտերFrogs!Հաննա
1992Փերի Մեյսոն։ Անխոհեմ Ռոմեոյի գործըPerry Mason: The Case of the Reckless RomeoՍանդրա Տրներ
1992Տղան ԷնսինոյիցEncino ManԷլլա
1993Անխոհեմ երիտասարդությունJ.F.K.: Reckless YouthՔեթլին Քենեդի
1993CuttersԴեբորա Հարթ
1993Ինչպես ֆիլմերումDream OnՄերիբեթ
1994Օրենք և կարգուկանոնLaw & OrderՋիլ Թեմփլթոն
1995Խանութ ԿայսրությունEmpire RecordsԴեբրա
1996Օշինդր տնկողներըRiders of the Purple SageԷլիզաբեթ Էրն
1996ԿախարդությունThe CraftՍառա Բեյլի
1997Նիագարա, ՆիագարաNiagara, NiagaraՄարսի
1997Ջուլիան ՓոJulian PoՍառա
1998ՄոնտանաMontanaՔիթի
1998Դաժան քաղաք։ Փամփուշտները կվճռեն արդարադատությունըNaked City: Justice with a BulletՄերի Քոֆման
1999Աշխարհի վերջըEnd of DaysՔրիստինա Յորք
2000ԳլխավորըSupernovaԴանիկա Լունդ
2000Ուղղահայաց սահմանVertical LimitԷննի Գարեթ
2000Հաց և վարդերBread and Rosesկամեո
2001Ուսումնասիրելով սեքսըInvestigating SexԶոյա
2002Վիրտուալ շոուCherishԶոյա Ադլեր
2002Ատամնաբույժերի գաղտնի կյանքըThe Secret Lives of DentistsԼորա
2003Մթնշաղային գոտիThe Twilight ZoneԻդի Դյուրանտ
2003Հարսանեկան երեկույթThe In-LawsԱնժելա Հարիս
2004ՊապարացիPaparazziԷբի Լարամի
2004Վախի ստվերըShadow of FearՈւին Ֆրենչ
2004Բժ. ՀաուսHouseՌեբեկա Ադլեր
2005ԿենդանակերպThe ZodiacԼորա Փերիշ
2005ՓախուստRunawayՔարլի
2006Բաց պատուհանOpen WindowԻզի Հիլդսոն
2006Դարվինի մրցանակըThe Darwin AwardsԶոյա
2005 - 2006Փախուստ բանտիցPrison BreakՎերոնիկա Դոնավան
2006Սուպերհերոսի մահըHollywoodlandԼեոնոր Լեմոն
2008ՕգոստոսAugustՄելանի Հենսոն
2008Վառվող դաշտThe Burning PlainԼորա
2008Երկու պարոն ՔեսելThe Two Mr. KisselsՆենսի Քիշին
2009Ուղևորի տեղըPassenger SideԹերեզա
2012Գտնել իր երջանկությունըSee Girl RunԷմմի
2008 - 2015ՄենտալիստըThe MentalistԹերեզա Լիսբոն
2015Իմ բորոլ ամերիկացիներըMy All-AmericanԳլորիա Սթեյնմարք
2016ՍերLoveՈւևերլի
2018ՀայելիLooking glassՄեգի

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Աշխատանք Կատեգորիա Արդյունք
1997MTV Movie Awards 1997«Կախարդություն»MTV կինոմրցանակ՝ որպես լավագույն կռիվ (Ֆայրուզ Բալկի հետ միասին)[10]Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն«Նիագարա, Նիագարա»Լավագույն դեր[11]Հաղթանակ
1999«Անկախ ոգի»Լավագույն դերակատար[12]Առաջադրված
2001Blockbuster Entertainment Awards«Ուղղահայաց սահման»Favorite Actress — ActionԱռաջադրված
2006Բոսթոնի կինոփառատոնի մրցանակ«Բաց պատուհան»Լավագույն դերասանուհիՀաղթանակ
2015People’s Choice«Մենտալիստը»Կրիինալ դրամայի լավագույն դերասանուհի[13]Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Robin Tunney Biography (1972?-)». Film Reference.
  2. ↑ Bernstein, Jonathan (1998 թ․ մարտ). «Fly, Robin, fly». Interview. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  3. ↑ «The Zodiac». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  4. ↑ Blockbuster Entertainment Awards 2001 — IMDb
  5. ↑ Boston Film Festival (2006) — IMDb
  6. ↑ «2000 Hot 100 list» (անգլերեն). Maxim. 2000 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  7. ↑ Weiner, Caren. (1998 թ․ մարտի 22). «Up and coming: Robin Tunney; A young Best Actress takes the plunge in Niagara, Niagara» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. ↑ Eggenberger, Nicole. (2013 թ․ փետրվարի 5). «Robin Tunney, The Mentalist star, is engaged to Nicky Marmet!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  9. ↑ «Robin Tunney Welcomes First Child: Oscar Holly». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  10. ↑ Robin Tunney — Awards — IMDb
  11. ↑ «The awards of the Venice Film Festival» (անգլերեն). «Венецианский кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  12. ↑ «2012 — Twenty-seven years of — Nominees & winners» (.pdf) (անգլերեն). «Независимый дух». Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  13. ↑ «2015 — Nominees & winners» (անգլերեն). People’s Choice Awards. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Թանի» հոդվածին։