Օրենք և կարգուկանոն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Օրենք և կարգուկանոն
Law & Order
Law & Order.png
ԺանրՈստիկանական
Իրավաբանական դրամա
ՍտեղծողԴիք Վուլֆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ս. Էպատա Մերքերսոն
Սեմ Ուոթերսոն
Ջերի Օրբախ
Ֆրեդ Դալթոն Թոմփսոն
Քրիս Նոթ
Դեն Ֆլորեկ
Բենջամին Բրեթ
Քերոլին Մաքքորմիք
Մայքլ Մորիարթի
Էնջի Հերմսոն
Ջիլ Հենիսի
Ջերեմի Սիսթո
Էնթոնի Անդերսոն
Դենիս Ֆարինա
Դայան Ուիսթ
Փոլ Սորվինո
Միլենա Գովիչ
ԵրաժշտությունՄայք Փոսթ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ20
Սերիաների քանակ456
ՀեռուստաալիքNBC

Օրենք և կարգուկանոն (անգլ.՝ Law & Order), ամերիկյան ոստիկանական, դատական հեռուստասերիալ, ստեղծված Դիք Վուլֆի կողմից։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2010 թվականի մայիսի 24-ին ցուցադրվեց վերջին սերիան։

2010 թվականի մայիսի 24-ին NBC-ն ցածր վարկանիշի պատճառով դադարեցրեց հեռարձակումը[1][2][3]։

Փակվելուց հետո ստեղծողը փորձում էր նոր հեռուստաալիք գտնել հեռարձակման համար, բայց այն չգտնվեց։ 2010 թվականի հուլիսին նա պաշտոնապես հայտարարեց, որ Օրենք և կարգուկանոն սերիալը այլևս չի ցուցադրվելու[4]։ 2005 թվականի փետրվարին, մոտավորապես հինգ տարի փակվելուց հետո, NBC-ն սկսեց աշխատանքները 21-րդ եթերաշրջանի վրա, նախատեսվում էր, որ այն կլինի 10 սերիայից[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է խուզարկուների մասին, ովքեր աշխատում էին «մահացու» ոստիկանության բնագավառում։ Նրանք զբաղվում էին հանցագործությունների հետախուզմամբ, օրինակ՝ սպանություն և ուրիշ ոտնձգություններ մարդկանց նկատմամբ։ Իսկ դատախազը ապացուցում է դատատանում մեղադրյալի մեղավորությունը։ Գլխավոր դերերում էին Մաքս Գրվին և Մայք Լոգանը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման գաղափարը առաջացել է 1986 թվականին, երբ սերական մարդասպան Ռոբերտ Չամբերսը խեղդեց երիտասարդ մի կնոջ «Կենտրոնական զբոսայգում»։ Պատմությունը ոգեշնչեց սերիալի ստեղծողին «Kiss the Girls and Make them Die» էպիզոդի նկարահանժման ժամանակ։

1988 թվականին Դիք Վուլֆը աշխատում էր նոր հեռուստասերիալի վրա, որը սկզբից անվանվում էր «Գիշեր ու ցերեկ» («Night & Day»), բայց հետո կանգ առան Օրենք և կարգուկանոն անվան վրա։

Fox Broadcasting Company պատվիրել էր բոլոր սերիաները, բայց Բարի Դիլերի սերիալը չցուցադրեց։ Դիք Վուլֆը «Everbody’s Favorite Bagman» էպիզոդը ցույց տվեց Universal Television կազմակերպության մոտ, բայց այստեղ էր այն չցուցադրվեց։ 1989 թվականի ամռանը NBC-ի ղեկավարներ Բրենդոմ Թարթիկոֆն ու Ուորեն Լիթլեֆիլդը որոշեցին ռիսկի դիմել։ 1990-ական թվականներին ցուցադրվեց առաջին սերիան[6]։

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի էին ունենում Նյու Յորքի փողոցներում[7][8]։ Մեկ Էպիզոդը կազմված էր երկու մասից։ Առաջին մասը պատմում էր խուզարկուների գործողությունների մասին Նյու Յորքի փողոցներում, իսկ երկրորդը՝ գործերի հետագա ընթացքների մասին դատարանում։ Հանցագործությունները հիմնականում իրական դեպքեր էին։

Հեռուստասերիալի հաջողությունները բերեցին մի շարք ֆիլմաշարերի, լիամետաժ ֆիլմերի, մի քանի համակարգչային խաղերի և հեռուստասերիալների ստեղծման, այդ թվում օրիգինալ Օրենք և կարգուկանոն ֆիլմերի ուրիշ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում։

2010 թվականի մայիսի 14-ին NBC-ն հեռուստասերիալի փակման մասին, իսկ 2010 թվականի մայիսի 24-ին ցուցադրվեց վերջին սերիան։ Դիք Վուլֆը հայտարարեց, որ կաշխատի գտնել մի ուրիշ հեռուստաալիք, որպեսզի սերիալի վրա աշխատանքները շարունակվեն։ Աշխատանքները հաջողությամբ չէին ընթանում և Վուլֆը խոստացավ, որ վերջին տարբերակը կլինի թրկու ժամանոց ֆիլմը, որը կցուցադրվի NBC հեռուստաալիքով[9]։

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը գրված է Մայք Փոսթի կողմից։ Այն գրված է սերիալի ֆորմատին համաձայն։ Այնտեղ օգտագործվում են դաշնամուր, կիթառ և կլառնետ։ Մայքլ Փոսթը գրել է երաժշտական թեմաներից մեծ մասը սերիալի համար։ Շատերը օգտագործվել են ֆիլմաշարերի համար։

Մրցանակներն ու նոմինացիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի սեպտեմբերի 14-ին, Նյու Յորքում, այն փողոցը, որտեղ հաճախ նկարահանվում էին սերիաները, անվանվեց «Օրենքի և կարգուկանոնի ճանապարհ»[10]։ «Օրենք և կարգուկանոն»-ի սերիաները արժանացել են տարբեր մրցանակների, այդ թվում նաև Էմմի-ին։

Եթերաշրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը ունի 456 էպիզոդ և 20 եթերաշրջան[11]։

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի հիման վրա ստեղծվեց 5 համակարգչային խաղեր.

  • 2003 — Օրենք և կարգուկանոն. Մահ գումարի դիմաց (Ստեղծող Legacy Interactive)[12]
  • 2004 — Օրենք և կարգուկանոն. Ամեն-ինչ կամ ոչինչ (Ստեղծող Legacy Interactive)[13]
  • 2005 — Օրենք և կարգուկանոն 3. Խաղ թռիչքի վրա (Ստեղծող Legacy Interactive)
  • 2008 — Օրենք և կարգուկանոն. Հանցավոր միտք (Ստեղծող Legacy Interactive)[14]
  • 2011 — Օրենք և կարգուկանոն. Ժառանգություն (Ստեղծող Telltale Games)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրենք և կարգուկանոն. Հատուկ մարմին
  • Օրենք և կարգուկանոն. Հանցագործություն
  • Օրենք և կարգուկանոն. Անգլիա
  • Օրենք և կարգուկանոն. Լոս-Անջելես
  • Տասնհինգ մեծագույն հեռուստաշուոները բոլոր ժամանակների TV Guide-ի տարբերակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]