Քրես Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրես Ուիլյամս
անգլ.՝ Cress Williams
Ծնվել էհուլիսի 26, 1970(1970-07-26) (53 տարեկան)
ԾննդավայրՀայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունSavanna High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Քրես Ուիլյամս, (անգլ.՝ Cress Williams, հուլիսի 26, 1970(1970-07-26), Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Փախուստ բանտից» և «Տանը մոտ» հեռուստասերիալներում իր խաղացած դերերով։ Նա մարմնավորել է Ջեֆերսոն Փիրսին (Սև կայծակին) The CW հեռուստաալիքի «Սև կայծակ» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը ծնվել է Արևմտյան Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում։ Նրա ծնողները ամերիկացի են։ Նա հաճախել է Ֆուլերթոնի քոլեջը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[1]։ 2000 թվականի հոկտեմբերին Մալիբուում նա ամուսնացել է Սիմբի Քալիի հետ[2]։ Նրանք ունեն երկու երեխա և ամուսնալուծվել են 2011 թվականին։ 2013 թվականին Ուիլյամսը ամուսնացել է իր ընկերուհու՝ Քրիստեն Թորիանիի հետ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ֆուլերթոնի քոլեջում խաղացել է Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության բեմադրությունում և մի շարք այլ բեմադրություններում[4]։ Ուիլյամսը 1994 թվականից սկսած նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում, որոնցից են «Աստղային ճանապարհ. խորը տիեզերք 9», «Բևերլի Հիլս, 90210», «Նյու Յորքի ոստիկանություն», «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները», «Արևի երրորդ քարը», «JAG», «Միայնակ ապրել», «Նաշ Բրիջս», «Փրովիդենս», «Օրենք ու կարգապահություն. հատուկ կորպուս», «Վերոնիկա Մարս», «Արևմտյան թև», «Տանը մոտ», «Շտապ օգնություն» և «Գրեյի անատոմիան» հեռուստասերիալները։ Նա մարմնավորել է Թալեկ'թալանին Աստղային ճանապարհ. խորը տիեզերք 9 հեռուստասերիալում[5]։ «Փախուստ բանտից» հեռուստասերիալում մարմնավորել է Ուաթ Մեթյուսոնին[6]։ «Ուրբաթ գիշերվա լույսերը» հեռուստասերիալում մարմնավորել է Օրնեթ Հոուարդին, իսկ «Հարթը Դիքսիից» հեռուստասերիալում մարմնավորել է Լեյվոն Հեյսին։

2018 թվականից նա միացել է DC Universe֊ին` մարմնավորելով Ջեֆերսոն Փիրսին The CW հեռուստաալիքի «Սև կայծակ» սուպերհերոսական հեռուստասերիալում և հնչյունավորելով Ջոն Հենրի Այրոնսին «Սուպերմենի մահը» և 2019 թվականին սպասելիք «Սուպերմենի իշխումը» մուլտֆիլմերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշումներ
1995 DOOM սերունդ Փինաթ
1996 2 օր հովտում Գոլֆեր
1997 Այրվող վարտիքներ Երազող տղան Կարճամետրաժ ֆիլմ
1998 Ընկածը Դետեկտիվ Ջո
1999 Երբևէ չհամբուրվածը Ջորջ
1999 Դոգուոքեր Քեյ Սի
2001 Երջանկության հետապնդում Էյս
2004 Փոքրիկ սև գիրք Ֆիլ
2006 Հասքեեթի շանսը Հադսոն Շենթիքլեր
2008 Գնդակը չի խաբի Դանթե
2016 Լոուռայդերս Դետեկտիվ Ստալուորթ
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
1993–98 Միայնակ ապրել Թերենս «Սքութեր» Ուիլյամս 10 էպիզոդ
1993–94 Բևերլի Հիլս, 90210 Դ՛Շոն Հարդել 13 էպիզոդ
1994 Հարդբոլ Դեյվիս 1 էպիզոդ
1994 Աստղային ճանապարհ. խորը տիեզերք 9 Թալաք'թալան 1 էպիզոդ
1995 Դիտորդը 1 էպիզոդ
1995 Եթե ոչ քո համար Ահմեդ 1 էպիզոդ
1995 Նյու Յորքի ոստիկանություն Սիլքի 2 էպիզոդ
1996 Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները Բեյրոն Սանդեյ 1 էպիզոդ
1996 JAG Կապիտան Օվերթոն 1 էպիզոդ
1996 Պտտվող ամպրոպ Գրեյ «Թուսո» Հեռուստաֆիլմ
1996 Վերադարձ։ Էրլ «Այծ» Մենիգոլթի լեգենդը Քիմբորո Հեռուստաֆիլմ
1997 Ներխուժում տուն Ֆրեմոնթ Հեռուստաֆիլմ
1997 Էլ Էյ Ջոնս Բիլ Ալեն Չցուցադրված
1997 Լքելով Լոս Անջելեսը Դադլի Ադամս 6 էպիզոդ
1998 Արարած Բարձրահասակ մարդ Հեռուստաֆիլմ
1998 Ֆարոն Ջալել Ջերմեյն 1 էպիզոդ
1998–2008 Շտապ օգնություն Ռեգի Մուր 14 էպիզոդ
1999 Բեքեր Քրիս Դեյվիս 1 էպիզոդ
2000 Սպորտի գիշեր Սթիվ Սարիս 1 էպիզոդ
2000 Լավն ընդդեմ վատի Վիրջիլ Գրիսոմ 1 էպիզոդ
2000 Դիմակահանդես Մարկուս Հեռուստաֆիլմ
2000–01 Նաշ Բրիջս Քննիչ Անտուոն Բաբոք 22 էպիզոդ
2001 Ֆիլի Քելվին Բըրնի 1 էպիզոդ
2001–02 Զգուշություն Բժիշկ Սեմ Մագալա 8 էպիզոդ
2002 Զույգեր Մարկուս Չցուցադրված
2002 Փերսիդիո Մեդ Ռիչարդ Քլեյթոն 1 էպիզոդ
2002 Շրջան Բժիշկ Քարսոն 1 էպիզոդ
2003 Հրեշտակի հպումը Ռայլի 1 էպիզոդ
2003 Հետևել Էլիին Դեքսթեր 1 էպիզոդ
2003 Լիոնից Դենը Էդի 1 էպիզոդ
2004 Օրենք ու կարգապահություն։ Հատուկ կորպուս Սե Դուֆո 1 էպիզոդ
2004 Հաուս Իրավաբան 1 էպիզոդ
2005–06 Վերոնիկա Մարս Նաթան Վուդս 4 էպիզոդ
2005–06 Արևմտյան թև Լեսթեր 2 episodes
2006–07 Տանը մոտ Էդ Ուիլյամս 20 էպիզոդ
2006–08 Գրեյի Անատոմիան Թաքեր Ջոնս 7 էպիզոդ
2008 Փոխուստ բանտից Ուաթ Մեթյուսոն 9 էպիզոդ
2009 Դետեկտիվ Ռաշ Ջիմի Քլարկ 1 էպիզոդ
2010–11 Ուրբաթ գիշերվա լույսերը Օրնեթ Հոուարդ 10 էպիզոդ
2011 Հոութրոն Թոնի Գի 2 էպիզոդ
2011–15 Հարթը Դիքսիից Լեյվոն Հեյս 76 episodes
2015 Սև կոդ Քոլ Գութրի 6 էպիզոդ
2017 Կասկածանք Էյ Դի Էյ Գեյթս 1 էպիզոդ
2018–21 Սև կայծակ Ջեֆերսոն Փիրս/ Սև կայծակ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «All About Cress». Cress Williams Online. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  2. «Wed». Passages. People. Time Inc. 54 (22). 2000 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Cress Williams Marries Kristen Torrianni: Wedding Pictures and Details». Us Weekly. American Media. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Fullerton College Lacks Breadth for Black Comedy `Red Noses'». Los Angeles Times. 1990 թ․ հունիսի 19.
  5. «The Jem'Hadar». Star Trek. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Cress Williams to Join Prison Break Season 4 as Assassin». Prison Break Buff. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]