Սառա Ուեյն Քելիս
Սառա Ուեյն Քելիս Sarah Wayne Callkkmk | |
---|---|
Ուեյն Քելիսը 2015 թվականին | |
Ծնվել է | հունիսի 1, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Լագրանժ, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն[1] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստառեժիսոր, դերասանուհի, film or television director, կատարողուհի և վիզուալ արտիստ |
Ակտիվ շրջան | 2003–այժմ |
Ամուսին(ներ) | Ջոշ Ուինթերհոլթ (2005-այժմ) |
Երեխա(ներ) | 1 զավակ |
Սառա էն Ուեյն Քելիս (անգլ.՝ Sarah Anne Wayne Callies, հունիսի 1, 1977[2], La Grange, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Առավել հայտնի է հեռուստատեսային դերերի համար, որոնցից կարելի է առանձնացնել «Փախուստ բանտից» (Սառա Տանկրեդի) և «Քայլող մեռյալները» (Լորի Գրայմս) հեռուստասերիալները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է որպես Սառա Էն Քելիս (Sarah Anne Callies)՝ Իլինոյս նահանգի Լագրանժ ավանում։ Երբ բոլորել է մեկ տարեկանը, Ուեյն Քելիսի ընտանիքը տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայի նահանգ), որտեղ նրա ծնողները աշխատել են որպես Մանոայի հավայան համալսարանի դասախոսներ։ Սառայի պապը որոշում է փոխել թոռան ազգանունը՝ ի պատիվ դերասան Ջոն Ուեյնի։ Սառան չի ցանկանում շարունակել ծնողների գործը և սկսում է հետաքրքրություններ ցուցաբերել դերասանական արվեստի նկատմամբ՝ բազմաթիվ անգամներ մասնակցելով դպրոցական ներկայացումներում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Դարտմուտի համալսարան։ Դասերի հետ համատեղ Ուեյն Քելիսը շարունակում է ներգրավվածություն ունենալ թատրոնի հետ[3]: Կրթությունը շարունակում է Դենվերի ազգային թատրոնի կոնսերվատորիայում, որն ավարտում է 2002 թ.-ին[3]։
Քելիսն առաջին անգամ էկրաններին երևում է «Օրենք և կարգուկանոն» (2003) հեռուստասերիալում։ Նույն տարի նկարահանվում է նաև «Գերագույն թագուհիներ», «Դրագնետ» և «Տարզան» հեռուստանովելներում։
2005 - 2009 թվականներին նկարահանվել է լայն հաջողություն վայելած «Փախուստ բանտից» հեռուստասերիալում՝ մարմնավորելով բժշկուհի Սառա Տանկրեդիին։ Ունեցել է էպիզոդիկ դեր «Հաուս» (2010) հեռուստասերիալում։
Մարմնավորել է Լորի Գրայմսին «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում՝ մինչև իր կերպարի մահը[4]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունիսի 21-ին Քելիսն ամուսնանում է մարտարվեստների ուսուցիչ Ջոն Ուինթերհալթի հետ, ում հետ մտերիմ էր դեռ ուսանողական տարիներից։ 2007 թ.-ի հուլիսին ծնվում է նրանց առաջնեկ դուստրը՝ Կեալա անունով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Անվանումը | Դերը | Նշումներ | |
---|---|---|---|---|
2003 | Օրենք և կարգուկանոն | Ջեննի Ռոչեստեր | 1 սերիա | |
2003 | Դրագնետ | Քեթրին «Քեյթ» Ռենդալ | 1 սերիա | |
2003 | Տարզան | Ջեյն Պորտեր | 9 սերիա | |
2003–2007 | Գերագույն թագուհի | Քեյթ Օ'Մալի | 5 սերիա | |
2004 | Գաղտնի ծառայություն | Լորա Քելի | Հեռուստաֆիլմ | |
2005 | Համարներ | Գործակալ Քիմ Հոլ | 1 սերիա | |
2005–2009 | Փախուստ բանտից | Սառա Տանկրեդի | 69 սերիա | |
2006 | Սելեստինյան մարգարեություն | Մարջորի | Ֆիլմ | |
2007 | Շշուկ | Ռոքսան | Ֆիլմ | |
2008 | Դառը և քաղցր | Ռոբին | Ֆիլմ | |
2009 | Փախուստ բանտից. վերջին փախուստը | Սառա Տանկրեդի | Հեռուստաֆիլմ (4-րդ եթերաշրջանի 2 չցուցադրված էպիզոդները)[5] | |
2010 | Հաուս | Ջուլիա | 1 սերիա | |
2010 | Մոլորված | Քլոի/ Սելի | Հեռուստաֆիլմ | |
2010 | Օրորոցային Պիի համար | Ջոզեֆին | Ֆիլմ | |
2010-2012 | Քայլող մեռյալները | Լորի Գրայմս | 23 սերիա | |
2011 | Սև ոսկի | Քեյթ Սամմերս | Ֆիլմ | |
2011 | Դեմքերը ամբոխի մեջ | Ֆրանսայն | Ֆիլմ | |
2012 | Ֆորևերլենդ | Ֆրան | Ֆիլմ | |
2012 | Սև նոյեմբեր | Քեյթ Սամմերս | Ֆիլմ | |
2014 | Դեպի փոթորիկը | Էլիսոն Սթոուն | Ֆիլմ | |
2015 | Վճարի՛ր ուրվականին | Քրիստեն | ||
2016 | Դռան մյուս կողմը | Մարիա | ||
2016 | Սա քո մահն է | Կարինա |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Սատուրն | լավագույն դերասանուհի | Քայլող մեռյալները | Առաջադրված |
Scream Awards | Սարսափ ֆիլմի լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
2012 | Սատուրն | Մրցանակ «Սպուտնիկ» լավագույն դերասանական կազմը | Քայլող մեռյալները | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.imdb.com/name/nm0915637/bio
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #140042466 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Գարի Չուն (<արտի 20, 2006). «Մ. Դ. Փրիզոն». «Հոնոլուլուի աստղային ամփոփագիր». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 20-ին.
- ↑ Ռիքի Գրայմսի Կին Լորին
- ↑ ««Փախուստ բանտից», մանրամասներ». IMDb կինոբազա. Վերցված է 2012 թ․ Նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ուեյն Քելիս» հոդվածին։ |
|