Դիլան Մինեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիլան Մինեթ
Dylan Minnette 3 (cropped).jpg
Դիլան Մինեթը 2010 թվականին
Ծնվել էդեկտեմբերի 29, 1996(1996-12-29) (22 տարեկան)
ԾննդավայրԷվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2005 - այժմ
Ընտրանի13 Պատճառ Ինչու
Պարգևներ և մրցանակներԵրիտասարդ դերասան
dylanminnette.com

Դիլան Քրիստոֆեր Մինեթ (դեկտեմբերի 29, 1996(1996-12-29), Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երաժիշտ։ Նա հանրությանը հայտնի է 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալում Քլեյ Ջենսենի, Կորուսյալներում՝ Դեյվիդ Շեփհարդի, Արթունում՝ Ռեք Բրիթենի, Ալեքսանդրը և սարսափելի, անտանելի, ոչ լավ, շատ վատ օրը ֆիլմում Անտոնիի, Սարսափներում՝ Զաք Կուպերի, Գայթակղությունում՝ Ջերի Ֆիդզգերալդի և Մի՛ շնչիրում Ալեքսի դերակատարումների համար։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեթը ծնվել է Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում։ Ռոբին Մեյքերի և Քրեիգ Մինեթի միակ որդին է[1][2]։ Մեկնել և հինգ տարի բնակվել է Իլինոյս նահանգի Շամպեյն (Իլինոյս) քաղաքում, իսկ հետո դերասանական գործունեությունը սկսելու նպատակով մեկնել է Լոս Անջելես։

Առաջին դերը Դրեյք և Ջոշ հեռուստասերիալի մեկ սերիայում էր։ Այնուհետև հայտնվել է NBC-ի օրիգինալ Տարին առանց Ձմեռ Պապիկի ֆիլմում, անհայտ կերպար Ֆրեդ Կլաուս ֆիլմում, խաղացել է որպես Թոդ Լայոնս The Clique-ում և Նոահ Ֆրամ՝ Ձմեռային ընկերներ ֆիլմում։ Հեռուստատեսությունում Դիլանի հատկանշական դերերն են Փախուստ բանտից սերիալում Միշել Սկոֆիելդի երիտասարդ կերպարը և Փրկելով Գրեյսին սերիալում Քլեյ Նորմանը։ Ինչպես նաև կերտել է Քենիի կերպարը 2010 թվականի Ներս Թող Ինձ սերիալում։ Խաղացել է Կորուսյալները հեռուստասերիալի չորս սերիաներում՝ որպես Ջեքի զավակ[3]։ Մինեթը հայտնվել է որոշ գովազդային հոլովակներում և Shinedown ռոք խմբի The Crow & the Butterfly տեսահոլովակում։ 2017 թվականին Մինեթը որպես Քլեյ Ջենսեն հանդես եկավ Սելենա Գոմեսի կողմից բեմադրած Netflix-ի հեղինակավոր 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալում։

Wallows[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլանը երգիչ և ռիթմային կիթառահար է Wallows (նախկինում՝ The Feaver and The Narwhals) երաշժտական խմբում։ Անդամներն են նաև Զաք Մենդենհոլը (բաս), Քոլ Պրեստոնը (հարվածային գործիքներ) և Բրայդեն Լեմաստերսը (երգիչ, կիթառահար)[4]։ 2010 թվականին KYSR ռադիոյի կողմից կազմակերպված մրցույթում խումբը գրավեց առաջին հորիզոնականը[5] և 2011 թվականին մասնակցեցին Warped Tour շրջագայությանը[6]։ Խումբը շուտով սկսեց հանդես գալ Լոս Անջելեսի բազում վայրերում, օրինակ՝ Roxy Theatre և Whisky a Go Go ակումբներում[7]։ Նրանց երգը՝ «Bleeding Man» օգտագործվեց R. L. Stine's The Haunting Hour: The Series հեռուստասերիալի համար։

2017 թվականի ապրիլի 12-ին խումբը թողարկեց իրենց «Pleaser» երգը Apple Music-ում և Spotify-ում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր
2007 Կյանքի խաղ Բիլի
2007 Ֆրեդ Կլաուս Որբանոցի երեխա
2008 Ձմեռային ընկերներ Նոահ Ֆրամ
2008 The Clique Թոդ Լայոնս
2010 Ներս Թող Ինձ Քենի
2013 Աշխատավորների օրը 16 տարեկան Հենրի Ուիլեր
2013 Բանտարկյալները Ռալֆ Դովեր
2014 Ալեքսանդրը և սարսափելի, անտանելի, ոչ լավ, շատ վատ օրը Անտոնի Կուպեր
2015 Սարսափներ Զաք Կուպեր
2016 Մի՛ շնչիր Ալեքս
2017 Քաոսի արտիստը Մանուել

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Սերիաներ
2005 Դրեյք և Ջոշ Ջեֆրեյ Սերիա․ "The Demonator"
2005 Երկու և կես մարդիկ Երիտասարդ Շարլի Հարպեր Սերիա․ "I Always Wanted a Shaved Monkey"
2005-06 Փախուստ բանտից Երիտասարդ Մայքլ Սկոֆիելդ 5 սերիա
2006 MADtv Բիլի Եթերաշրջան 11, սերիա 18
2006 Տարին առանց Ձմեռ Պապիկի Իգգի Դիսթլուայթ Հեռուստատեսային ֆիլմ
2007-10 Փրկելով Գրեյսին Քլեյ Նորման Գլխավոր դեր, 28 սերիա
2007 Grey's Anatomy Ryan Սերիա․ "Haunt You Every Day"
2008 Ghost Whisperer Պիերս Ուիլկինս Սերիա․ "Stranglehold"
2008 Նշանադրության կանոնները Նիկի Սերիա․ "Buyer's Remorse"
2008 Մենտալիստը Ֆրանկի Օ'Քիֆ Սերիա․ "Red Hair and Silver Tape"
2009 Գերբնական Դենի Կարտեր Սերիա "Family Remains"
2010 Կորուսյալները Դեյվիդ Շեփհարդ 4 սերիա
2010 Միջին Քամերոն Սերիա․ "Bring Your Daughter to Work Day"
2010-11 Որոշակի տարիքի տղամարդիկ Ռիդ 4 սերիա
2011 Խաբիր ինձ Նոահ Սերիա․ "Rebound"
2011 Պատին դեմ Ռայան Սպենսեր Սերիա․ "Obsessed and Unwanted"
2011 R. L. Stine's The Haunting Hour: The Series Քորի Սերիա․ "Brush with Madness"
2012 Արթուն Ռեքս Բրիթեն Գլխավոր դեր; 11 սերիա
2012 Կարգ ու կանոն․ Հատուկ զոհերի զորամաս Լուկա Գաբարդելի Սերիա․ "Learning Curve"
2012 Խոշոր հանցագործություններ Ավի Ստրաուս Սերիա․ "The Ecstasy and the Agony"
2013 Նիկիտա Ստեֆան Տասարով Սերիա․ "Reunion"
2013 Փրկիր ինձ Բեն Տոմփկինս Սերիա․ "The Book of Beth"
2013 R. L. Stine's The Haunting Hour: The Series Չէդ Սերիա․ "Funhouse"
2014 S.H.I.E.L.D.-ի պաշտպանները Դոնի Գիլ 2 սերիա
2014 Գայթակղություն Ֆիթզգերալդ «Ջերի» Գրանտ IV 6 սերիա
2017 13 պատճառ՝ ինչու Քլեյ Ջենսեն Գլխավոր դեր․ 13 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]