Դևիդ Ռասսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դևիդ Ռասսել (այլ կիրառումներ)
Դևիդ Ռասսել
Ծնվել էօգոստոսի 20, 1958(1958-08-20)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԱմհերստի քոլեջ և Mamaroneck High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
ԱմուսինJanet Grillo?
IMDbID ID 0751102

Դևիդ Օուեն Ռասսել (անգլ.՝ David Owen Russel, օգոստոսի 20, 1958(1958-08-20)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ «Օսկար»-ի նոմինանտ է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիայում «Մարտիկ», «Իմ ընկերը խենթ է» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար,իսկ վերջին երկու կինոնկարի համար հանդես է եկել նաև որպես սցենարի հեղինակ։ Բազմիցս դարձել է «Ոսկե Գլոբուս» -ի նոմինանտ, ռեժիսուրայի ու սցենարի համար «Մարտիկը», «Իմ ընկերը խենթ է» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասսելը ծնվել է 1958 թ.-ին Նյու- Յորքում։ Նրա պնդմամբ ծնողները (մայրը իտալական արմատներով կաթոլիկ , հայրը` հրեա) դաստիարակել են իրեն աթեիստական աշխարհայացքի ոգով ։ 1981 թ.-ին ավարտել է մասնավոր քոլեջ քաղաքագիտության ոլորտի աշխատակցի դիպլոմով։ Առաջին ռեժիսորական աշխատանքի փորձը խաղարկային կինոյում կատարել է 36 տարեկանում։ Սև կատակերգություն «Spanking the Monkey» ֆիլմի համար Ռասսելը ստացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սանդենս փառատոնում և Անկախ ոգու մրցանակ որպես լավագույն դեբյուտային սցենար։ Նրա հաջորդ պրոեկտը «Flirting with Disaster»-ը ունեցավ մեծ համբավ։ Rotten Tomatoes պրոֆեսիոնալ քննադատները հնարավոր 100 տոկոսից ֆիլմի ռեյտինգը բարձրացրեցին մինչև 86 , Chicago Sun-Time -ի կինոգետ Ռոջեր Էբերտը նշեց «Ֆիլմի մյուս առավելությունների մեջ կա մեկը, որի պատճառով մենք չենք կարող գուշակել հաջորդ քայլը։ Նմանատիպ պատմությունների զարգացման մեջ կան ժանրի օրենքներ, բայց Ռասսելը խախտում է դրանց մեծ մասը։ Նա թույլ է տալիս իր հերոսներին թողնել սյուժետային գլխավոր գիծը, ինչը շփոթվածության առաջ է կանգնեցնում նույնիսկ իրենց։ Ռասսելի հաջորդ ֆիլմերը՝ «Երեք թագավորները» (1999) и «Սրտեր կոտրողները» (2004 ), դուրս են եկել բավականին մեծ ինտերվալով ։ Եթե նրանցից առաջինտ դարձավ բավականին հանրաճանաչ (107 մլն $ եկամուտ 48 մլն բյուջե) ապա երկրորդը ձախողվեց պրոկատում (20 մլն $ , բյուջե 22 մլն)։ 2010 թվականի «Մարտիկ » ֆիլմի նկարահանումները սկսել էր ռեժիսոր Դարրեն Արանովսկին , բայց որոշ ժամանակ անց հրաժարվել էր պրոեկտից հանուն «Սև կարապ» ֆիլմի աշխատանքների։ Սկզբում գլխավոր դերի դերակատար Մարկ Ուոլբերգը դեմ էր Ռասսելի ռեժիսորական մասնակցությանը , հիշելով «Երեք արքաներ» ֆիլմի ընթացքում ծագած դժվարությունները ։ Սակայն փոխեց իր մտածելակերպը, երբ Քրիստիան Բեյլը արտահայտվեց, որ հետաքրքրված է նմանատիպ կինոռեժիսորի հետ աշխատելու մեջ։ Նկարը նոմինացվել էր 85 կինոմրցանակով տարբեր կատեգորիաներում և ստացավ նրանցից 39 -ը ներառելով 2 «Օսկար» լավագույն կնոջ և տղամարդու 2-րդ պլանի դերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Սցենարիստ

Պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.