Գրինփիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրինփիս
Տիպ Միջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրված 1971 թ
Հիմնադիրներ Ամստերդամ, Նիդերլանդներ (Գրինփիս Ինտերնեյշնլ)
Հիմնական անձինք

Գերդ Լեյպոլդ, գործադիր տնօրեն մինչև 2009 թ-ի նոյեմբեր
Կումի Նայդու, գործադիր տնօրեն 2009 թ-ի նոյեմբերից

Լալիտա Ռամդաս, վարչության նախագահ
գործունեության որլորտ Շրջակա միջավայրի պահպանություն, Պացիֆիզմ
Նվիրատվություններ € 196.600.000 (2008)
Կամավորների թիվ 100.000
Աշխատակիցների թիվ 1.500
Անդամների թիվ 2.860.000 (2008)
Կայք http://www.greenpeace.org

Գրինփիս (անգլ.՝ Greenpeace - «կանաչ խաղաղություն»), միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Դեյվիդ Մաքթագգարտի կողմից 1971 թ. սեպտեմբերի 15-ին։ Հիմնական նպատակը-հասնել գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմանը, այդ թվում հասարակության և իշխանությունների ուշադրությունը գրավելով դրանց վրա։ Գրինփիսը գոյություն ունի միայն կողմնակիցների նվիրատվությունների շնորհիվ և սկզբունքորեն չի ընդունում ֆինանսական օգնություն պետական կառույցներից, քաղաքային կուսակցությունից կամ բիզնեսից։ Գրինփիսը հայտնի է իր հնչեղ ակցիաներով, որոնք միտված են ԶԼՄ-ի ուշադրությունը ուղղել դեպի էկոլոգիական խնդիրները։ Վկայությունը՝ Գրինփիսի սկզբունքներից մեկն է։ Կազմակերպությունը ձգտում է հայտնվել էկոլոգիական հանցագործության վայրում և մարդկանց տրամադրել անկախ և հավաստի ինֆորմացիա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային գրասենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որոնցում առկա է Գրինփիսի ներկայացուցչությունը

Տարածաշրջանային գրասենյակները միավորում են մի քանի պետություններ։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (Ավստրիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա)

Սկանդինավիա (Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա)

Միջերկրածովյան (Իսրայել, Լիբանան, Մալթա, Թուրքիա)

Հարավ-արևելյան Ասիա (Ինդոնեզիա, Թաիլանդ, Ֆիլիպիններ)

Ավստրալիա և Օվկիանիա (Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնի կղզիներ, Ֆիջի)

Ազգային գրասենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա

Ասիա Հնդկաստան, ՉԺՀ, Ճապոնիա

Աֆրիկա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սենեգալ, ՀԱՀ

Հյուսիսային Ամերիկա Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ

Հարավային Ամերիկա

Արգենտինա, Բրազիլիա, Չիլի

Ավստրալիա և Օվկիանիա

Նոր Զելանդիա

Նավթային ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինփիսի ակտիվիստները իրագործում են բողոքի ցույցեր ընդդեմ նավթային ապրանքների օգտագործման, քանի որ դրանց օգտագործման արդյունքում մթնոլորտ են արտանետվում բազմաթիվ թունավոր նյութեր։ Որոշ ռադիկալ ակտիվիստներ փորձեր են ձեռնարկել ներթափանցել տվյալ ընկերության նավթ տեղափոխող լցանավեր (տանկերներ)։

Գրինփիսականների ամենամեծ հաղթանակներից մեկը համարվում է բրիտանական Shell ընկերության Brent Spar) նավթային պլատֆորմի Բրենտ Սպար ընկղմումից հրաժարումը 1995 թ.-ին, քանի որ այն շատ թունավոր նյութ էր պարունակում։ Որոշ ակտիվիստների հաջողվել էր հասնել պլատֆորմի մի տախտակամած և ամրանալ դրա վրա։ ԶԼՄ-ի և հասարակության բուռն ռեկցիան բերեց հարևան պետություների կողմից ընկղման դատապարտմանը, Shell -ի արժեթղթերի անկման և այդ ընկերության դեմ բոյկոտի փորձերին։ Չնայած դրան, մեծբրիտանական կառավարությունը թույլատրեց Shell ընկերությանը իրականացնել տվյալ պրոցեդուրան, սակայն ընկերության ղեկավարությունը որոշում ընդունեց չանել դա և վարվել այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ակտիվիստները՝ պլատֆորմը մասնատել ափին։ Ինչպես նշում է Նաումի Կլայնինը` ոչ կորպորատիվ շարժման և բրենդինգի ազդեցիկ փորձագետը, կազմակերպության առաջնորդ Ռոբին Գրոով-Ռայթի ուղղված հղման մեջ.

Այն դասը, որը Գրինփիսը քաղեց իր հաղթանակից Բրենդ Սպարի նկատմամբ, դաս էր „տարածության, որը պատկանում է ամբողջ մարդկության համագործակցությանը“ անձեռնմխելիության մասին, տարածք, որը նշված չէ ոչ մի մասնավոր ինստիտուտին և այդ պատճառով էլ հանդիսանում է համընդհանուր սեփականություն։

Ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ.-ին Գրինփիսի ակտիվիսները որոշ ժամանակով գրավել էին Ռոկոլլ կղզյակը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինփիսը հաճախ քննադատության է ենթարկվում որոշ գիտական համագործակցությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաև առանձին պրոֆեսիոնալ էկոլոգների կողմից, որոնց կարծիքով Գրինփիսը գործունեությունը բնությանը ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ տալիս։

Գրինփիսի որոշ հայտարարություններ գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների մասին, քննադատվել են օբյեկտիվության համար։

Գոյություն ունի այն կարծիքը, որ Գրինփիսի որոշ ակցիաներ ֆինանսավորվել են այն ընկերությունների մրցակիցների կողմից, որոնց դեմ ելույթներ էր ունենում կազմակերպությունը։ Որոշները ենթադրում են, որ նաև, որ Գրինփիսը կիրառվում է քաղաքական նպատակներով։ Սակայն Գրինփիսի ներկայացուցիչները ժխտում են այդ և նմանատիպ այլ մեղադրանքները։

Մյուս կողմից, որոշ ծայրահեղ էկոլոգներ հաճախ քննադատում են «Գրինփիսին» անտեղի մեղմության և «ուղղակի ազդեցության» ակցիաների պակասության համար։ Որոնցից է, մասնավորապես «Գրինփիսի» նախկին ակտիվիստ Պոլ Վատսոնը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]