Փրկարար լուսաբաց
Փրկարար լուսաբաց անգլ.՝ Rescue Dawn | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ, վավերագրական դրամա, դրամա և կենսագրական ֆիլմ |
Թեմա | օդագնացություն |
Թվական | 2006 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Վեռներ Հերցոգ[1] |
Պրոդյուսեր | Էլի Սամահա |
Սցենարի հեղինակ | Վեռներ Հերցոգ |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Սթիվ Զան, Ջերեմի Դևիս, Ֆրանսուա Շո, Մարշալ Բել, Թոբի Հասս և Քրիս Թալման |
Օպերատոր | Պետեր Ցայտլինգեր |
Երաժշտություն | Կլաուս Բադելտ |
Մոնտաժ | Ջո Բինի |
Նկարահանման վայր | Թաիլանդ |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 126 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Փրկարար լուսաբաց» (անգլ.՝ Rescue Dawn), գերմանացի կինոռեժիսոր Վեռներ Հերցոգի ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Վիետնամի պատերազմի ընթացքում։ Պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 27-ին: Հիմնված է իրական դեպքերի վրա, նախկինում պատմվել է «Փոքր Դիտերը պետք է թռչի» վավերագրական ֆիլմում։ Այն տևում է 125 րոպե[2]։ Ընդհանուր բյուջեն կազմել է 10 միլիոն դոլար[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ԱՄՆ ռազմածովային օդաչու, գերմանական ծագմամբ ամերիկացի Դիտեր Դենգլերը մասնակցում է Վիետնամի պատերազմին։ Նրա ինքնաթիռը վնասվում է Հյուսիսային Վիետնամում և վթարի ենթարկվում Լաոսում։ Դենգլերն անցնում է գերության և տանջանքների միջով, փախուստի դիմու և 2 շաբաթ թափառում ջունգլիներում՝ հրաշք փրկություն հուսալով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Բեյլ||Դիտեր Դենգլեր|
Մարշալ Բել|ծովակալ|Բերինգտոն|
Ջերեմի Դևիս||Յուջին ԴեԲրյունի|
Սթիվ Զան||Դուեյն Մարտին|
Ֆրանսուա Շո|||նահանգապետ
Նկահարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները տեղի են ունեցել Թաիլանդում և շարունակվել 44 օր։ Նկարահանումներից առաջ բանտարկյալներ խաղացող դերասանները մի քանի ամսվա ընթացքում նիհարել են։ Քանի որ քաշն ավելի արագ ավելանում է, քան պակասում, կինոնկարի տեսարանները նկարահանվել են ժամանակագրական հակառակ կարգով։
Ֆիլմում ներկայացված են A-1 «Սկայրայդեր» հարձակողական ինքնաթիռի համակարգչային մոդելները, քանի որ թռիչքի համար պիտանի այս տեսակի քիչ օդանավեր են մնացել։
Պատմական անճշտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փրկարար լուսաբաց»-ը հիմնված է լեյտենանտ Դիտեր Դենգլերի իրական պատմության վրա, որի ինքնաթիռը 1966 թվականի փետրվարի 1-ին խփվել է և որը հաջողությամբ փախուստի է դիմել Լաոսում գտնվող ռազմագերիների ճամբարից (ընդ որում փախուստի և փրկության միջև անցել է մոտավորապես երեք շաբաթ)։ Ֆիլմի շատ մանրամասներ համահունչ են պատմական փաստերին, չնայած նկատվել են որոշ անճշտություններ։ Այսպիսով, ճամբարում եղել է յոթ բանտարկյալ, բայց Վերններ Հերցոգը հարմարության համար կրճատել է նրանց թիվը՝ հասցնելով վեցի։ Ֆիլմում նշվում է, որ փախուստի ամբողջ ծրագիրը կազմակերպել է Դենգլերը, իրականում նրա՝ մինչև ճամբարում հայտնվելը նախագիծն արդեն մշակված է եղել այլ բանտարկյալների կողմից։
Հյուսիսային վիետնամցիները ֆիլմում օգտագործում են անգլիական թեթև «Սկորպիոն» տանկը, որը, իհարկե, այդ ժամանակ Հյուսիսային Վիետնամի բանակի սպառազինության կազմում չի եղել։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 —«Անկախ ոգու» մրցանակ՝ Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար (Ստիվ Զան)
- 2007 — «Սպուտնիկ» մրցանակ՝ դրամատիկ լավագույն տղամարդու դերի համար (Քրիստիան Բեյլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Rescue Dawn (12A)». British Board of Film Classification. 2006 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ "Rescue Dawn". The Numbers. Retrieved: July 10, 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Թաիլանդում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2006 դրամա ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին