Արկադային խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
"Միս Պակման" և "Դանկի Կոնգ" վիդեոխաղերի ապարատները

Արկադային խաղ (անգլ.` Arcade game) է կոչվում այն խաղը, որը խաղալու համար խաղացողը պետք է օգտագործի ժետոններ կամ մետաղադրամներ։ Այդպիսի խաղերը սովորաբար լինում են փինբոլային խաղեր, վիդեո խաղեր, կամ էլ էլեկտրամեխամիկական խաղեր։ Այս տիպի խաղերի ապարատները սովորաբար տեղադրված են լինում սրճարաններում, ակումբներում և այլ տեսակի ժամանցային վայրերում։

Արկադային խաղերի ոսկեդարը համարվում է ուշ 70-ականներից մինչև 80-ականների ավարտը և 90-ականների սկիզբը։ Սակայն դրանց ժողովրդայնությունը խիստ պակասեց, երբ առաջ եկան նոր խաղային պլատֆորմաներ, որոնք էլ թողարկեցին իրենց խաղերը երկչափ (2D) և եռաչափ (3D) անիմացիոն ռեժիմներով։

Արտաքին հղումներ[խմբագրել]