Jump to content

Յոսեմիթի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոսեմիթե ազգային պարկից)
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Յոսեմիթի ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում, ներգրաված է Կալիֆոռնիա նահանգի մեջ, իշխանությունների հրամանով պարկը 1864 համարվեց պաշտպանված տարածք[1]։

Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթի ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։

Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 75-90մ`Ազատության արձանի բարձրության կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափի (11մ)։ Այդ մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթիի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881, և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1969 թվականին ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան լինելով, համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյա, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։

Չնայած հսկա չափերին՝ սեկվեյանների արմատները բավականին մակերեսային են, սակայն դրանք կարող են հորիզոնական տարածվել ավելի քան 75 մ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, հրատարակչություն 2012, էջ 11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեմիթի ազգային պարկ» հոդվածին։