Արախնոֆոբիա (ֆիլմ)
Արախնոֆոբիա անգլ.՝ Arachnophobia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն և սարսափ ֆիլմ |
Թեմա | սարդ |
Թվական | հուլիսի 18, 1990[1], հունվարի 10, 1991[2] և հունվարի 4, 1991[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Մարշալ[1][4] |
Պրոդյուսեր | Քեթլին Քենեդի և Սթիվեն Սփիլբերգ |
Սցենարի հեղինակ | Ուեսլի Սթրիք |
Դերակատարներ | Ջեֆ Դենիելս[4][5], Ջուլիան Սենդս[5], Ջոն Գուդմեն[4][5], Մարկ Լ․ Թեյլոր[5], Հենրի Ջոնս[5], Գարեթ Ռաթլիֆ Հենսոն[5], Բրենդի Նորվուդ[5], Ֆրենսիս Բեյ[5], Հարլի Ջեյն Կոզակ[5], Բրայան ՄակՆամարա[5], Ջեյմս Հենդի[5], Քեթի Քիննի[5], Ռոյ Բրոքսմիթ[5] և Ստյուարտ Պենկին[5] |
Օպերատոր | Միքայել Սալոմոն |
Երաժշտություն | Թրևոր Ջոնս |
Մոնտաժ | Մայքլ Կան |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա, Վենեսուելա և Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո և Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Hollywood Pictures և Amblin Entertainment |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 22 000 000 $ |
Շահույթ | 53 208 180 $[6] |
Արախնոֆոբիա (անգլ.՝ Arachnophobia, այլ անվանումներ՝ «Վախի սարդոստայնում», «Վախ սարդերից», ռեժիսոր Ֆրենկ Մարշալի 1990 թվականի ամերիկյան ծաղրապատճենման սարսափ ֆիլմ[7]։ Գործադիր պրոդյուսերը Սթիվեն Սփիլբերգն է[7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենեսուելայի ամազոնյան սելվայում ամերիկացի բնագետ է մահանում սարդի խայթոցից։ Նրա մարմինը դագաղով ուղարկում են Միացյալ նահանգներ` այնտեղ բարձրացած սարդի հետ միասին։ Հայտնվելով Կալիֆոռնիայի Կանաիմա քաղաքում՝ սարդը արագորեն հարմարվում է և սկսում բազմանալ։
Երիտասարդ բժիշկ Ռոս Ջենինգսը տեղափոխվում է քաղաք և ներկայացնում է իր մասնավոր պրակտիկան։ Տեղի բնակիչները վստահություն չեն դրսևորում նորեկի նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ նրա ձեռքերի վրա անհայտ պատճառով մի քանի խնամառու մահանում են։ Սակայն շուտով «համաճարակի» հաջորդ զոհը դառնում է նրա մրցակիցը՝ ծեր բժիշկ Սեմը։ Ռոսին հաջողվում է պարզել, որ բազմաթիվ մահերի պատճառը իրենց տարածքում սարդերի մեծ քանակությունն է։ Չնայած դաժան արաքնոֆոբիային, Ռոսը, այլ կամավորների հետ միասին, սկսում է պայքարել վտանգավոր հատվածոտանիների դեմ և, ի վերջո, սպանում է նրանց թագուհուն՝ նրան հայտնաբերելով իր իսկ տանը։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Ջեֆ Դելիելս | բժիշկ Ռոս Ջեննինգս |
Հարլի Ջեյն Կոզակ | Մոլլի Ջեննինգս |
Ջոն Գուդմեն | Դեմբլերտ Մակկլինտոն |
Ջուլիան Սենձ | բժիշկ Ջեյմս Ատերտոն |
Ստյուարդ Պանկին | շերիֆ Լլոյդ Պարսոնս |
Բրայան Մակնամարա | Քրիս Կոլլինա |
Մարկ Լ․ Թեյլոր | Ջերի Մենլի |
Հենրի Ջոնս | բժիշկ Սեմ Մետկալֆ |
Փիթեր Ջեյսոն | Հենրի Բիկվուդ |
Ջեյմս Հենդի | Միլտոն Բրիգզ |
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարավամերիկյան տեսարանները նկարահանվել են Վենեսուելայում։
- Չարագույժ մարդասպան սարդերի դերում նկարահանվել են Delena cancerides տեսակի սարդերը (374 նմուշ), որոնք իրականում սոցիալական սարդերի տեսակին են պատկանում, բայց էուսոցիալականություն չեն ցուցաբերում։ Այս սարդերը մարդու համար անվտանգ են։ Սարդերի այս տեսակը նկարահանվել է նաև «Սարդ-մարդը» (2002) ֆիլմում։
Քննադատություն և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արաքնոֆոբիա»-ն ռեժիսուրայի և դերասանների խաղի մասին հիմնականում դրական արձագանք է ստացել։ Այս ամենի հետ ֆիլմը քննադատել են ծայրահեղ ստանդարտության և սարսափ ֆիլմերի բոլոր քայլերի օգտագործման համար։ Մյուս քննադատներ սա ընդունել էին որպես ստանդարտության կրկնօրինակում։
Ֆիլմը, 31000000 դոլար բյուջետով կինոթատրոններից ստացել է 53000000 դոլար շահույթ[7], և էլի 30000000 դոլար տեսանյութերի վաճառքից՝ գրանցելով մեծ ֆինանսական հաջողություն։
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սատուրն» մրցանակ, 1991 թվական։
- Լավագույն սարսափ ֆիլմ - հաղթանակ
- Լավագույն տղամարդու դեր (Ջեֆ Դենիելս)՝ հաղթանակ
- Լավագույն ռեժիսուրա (Ֆրենկ Մարշալ)՝ առաջադրում
- Լավագույն սցենար (Դոն Ջակոբի, Ուելսի Սթրիք)՝ առաջադրում
- Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Ջոն Գուդման)՝ առաջադրում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0099052/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/arachnofobia
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0099052/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 The Underrated Movies of 1990
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արախնոֆոբիա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Արախնոֆոբիա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Արախնոֆոբիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990 ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր կենդանիների մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր միջատների մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր