Մենք վերադարձել ենք. դինոզավրերի պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք վերադարձել ենք. դինոզավրերի պատմությունը
անգլ.՝ We're Back! A Dinosaur's Story
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրավանդական մուլտֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թեմաճանապարհորդություն ժամանակով և դինոզավրեր
Գործողության վայրՆյու Յորք
Հիմնված էWe're Back! A Dinosaur's Story?
ՌեժիսորPhil Nibbelink?[1][2][3][…], Սայմոն Ուելս[1][3][4][…], Dick Zondag?[3][4][5][…] և Ralph Zondag?[3][4][5]
ՍցենարիստՋոն Պատրիկ Շենլի[5]
ՀնչյունավորումՋոն Գուդմեն[4][6], Blaze Berdahl?, Ռեա Փերլման, Ջեյ Լենո, Felicity Kendal?, Չարլզ Փլեյշեր, Ուոլթեր Քրոնքայթ, Ջուլիա Չայլդ, Կեննեթ Մարս, Յարդլի Սմիթ, Մարտին Շորթ, Լարի Քինգ, Ջասթին Իսֆելդ, Sandra Dickinson? և Մայքլ Բենց
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ[5] և Ֆրենկ Մարշալ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ԽմբագիրՆիկ Ֆլետչեր և Սիմ Էվան-Ջոնս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունAmblimation և Amblin Entertainment
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, Նեթֆլիքս և Universal Studios
Տևողություն72 րոպե
Թվականնոյեմբերի 24, 1993 և հունիսի 23, 1994[7]

Մենք վերադարձել ենք։ Դինոզավրերի պատմությունը (անգլ.՝ We’re Back! A Dinosaur’s Story), 1993 թվականին նկարահանված ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ըստ Հաթսոն Թելբոթի համանուն մանկական գրքի մոտիվների, Սթիվեն Սփիլբերգի Amblimation ստուդիայում, ռեժիսորներ Ֆիլ Նիբելլինգի, Սեյմոն Ուելսի, Դիկ Զոնդակի և Ռալֆ Զոնդակի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի հայացք անունով բարի պրոֆեսորը իր կախարդական դիրիժաբլով, որը կարողանում է տեղաշարժվել ժամանակի մեջ, ուղևորվում է դինոզավրերի ժամանակաշրջան։ Բռնելով չորս չար դինոզավրերի՝ պրոֆեսորը կերակրում է նրանց հատուկ դեղամիջոցով՝ վերածելով հրեշներին ուրախ խոսող կենդանիների։ Դրանից հետո պրոֆեսորը տալիս է դինոզավրերին լսելու իր ցանկությունների ռադիոն, որով հնարավոր կլիներ լսել երեխաների երազանքները, որի համար էլ իրականում գիտնականը բռնել էր նախապատմական կենդանիներին։

Դժբախտաբար, նավի համակարգում ժամանակային խնդիրների պատճառով անցյալից եկած բոլոր չորս հյուրերը կատապուլտով նետվում են ուղիղ Լուի անունով տղայի գլխին, որը զբաղվում էր սերֆինգով։ Նա հրեշների հայտնվելուն արձագանքում է որպես սովորական երևույթի, սակայն՝ միայն նա։ Քաղաքացիներին չվախեցնելու համար եկվորները ռոբոտ են ձևանում։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե մի փոքրիկ աղջիկ չբացահայտեր նրանց, և Լուին իր նոր ընկերոջ հետ միասին չհայտնվեր պրոֆեսորի չար եղբոր մոտ, որը սարսափների կրկես էր կազմակերպել։ Նա ստիպում է մողեսներին դեղահաբեր ընդունել, որոնք վերադարձնում են նրանց իրենց նախնական տեսքին՝ ասելով, որ եթե կենդանիները չնդունեն դրանք, ապա երեխաները հավերժ կմնան չար եղբոր մոտ մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Գուդմեն՝ տիրանոզավր Ռեքս
  • Բլեյզ Բերդալ՝ Բաստեր
  • Ռեա Պերլման՝ Բաստերի մայրը
  • Ջեյ Լենո՝ Վորբ
  • Ռենե ԼեՎանտ՝ Վուգ
  • Ֆելիսիտի Քենդալ՝ Էլզա
  • Չարլզ Ֆլայշեր՝ Դվիբ
  • Ուոլթեր Քրոնքայթ՝ պորֆեսոր
  • Ջոի Շի՝ Լուի
  • Ջուլիա Չայլդ՝ դոկտոր Ջուլիետա Բլիբ
  • Քեննեթ Մարս՝ պորֆեսորի եղբայրը
  • Յարդլի Սմիթ՝ Սեսիլիա Նաթնեթչ
  • Մարտին Շորտ՝ Սթաբս ծաղրածու
  • Ջ․ Դ․ Դենիելս՝ հավելյալ ձայներ
  • Լարի Քինգ՝ ինքն իրեն

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր՝ Ջեյմս Հորներ

Երգերի ցանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Main Title / Primeval Times»    4:14
2. «Flying Forward In Time»    5:48
3. «Welcome to New York»    2:26
4. «First Wish, First Flight»    3:48
5. «A Hint of Trouble / The ‘Contract’»    1:49
6. «Roll Back the Rock (to the Dawn of Time)»  Ջոն Գուդմեն 2:55
7. «Grand Slam Demons»    2:05
8. «Hot Persuit»    3:18
9. «Central Park»    1:21
10. «Screweyes’ Circus / Opening Act»    1:12
11. «Circus»    2:29
12. «Fright Radio / Rex’s Sacrifice»    6:19
13. «Grandparent Demon Parade»    7:39
14. «The Kids Wake Up / A New Day»    2:57
15. «The Transformation»    5:30
16. «Special Visitors to the Museum of Natural History»    2:12
17. «Roll Back the Rock (to the Dawn of Time)»  Լիթլ Ռիչարդ 2:56

Թողարկում հեռուստաէկրաններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ԱՄՆ–ում կինոթատրոններում ցուցադրվել է 1993 թվականին և հինգ շաբաթվա մեջ հավաքել է 7 միլիոն ամերիկյան դոլար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0108526/
  2. http://stopklatka.pl/film/opowiesc-o-dinozaurach
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.ofdb.de/film/10895,4-Dinos-in-New-York
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://movieweb.com/movie/were-back-a-dinosaurs-story/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=23390
  6. http://www.imdb.com/title/tt0108526/fullcredits
  7. Filmstarts (գերմ.)
  8. Charles Solomon (1994 թ․ հունվարի 4). «It's Tough to Stay Afloat in the Film-Cartoon Biz : Movies: Disney's hits prove that it can be done, but other firms lack marketing savvy and a competitive product, animators say. -» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]