Ջուլիա Չայլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Չայլդ
Julia Child restore.jpg
Ծնվել է օգոստոսի 15, 1912(1912-08-15)[1][2][3][4]
Ծննդավայր Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է օգոստոսի 13, 2004(2004-08-13)[5][1][2][3][4] (91 տարեկանում)
Մահվան վայր Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Ազգություն սպիտակ ամերիկացի
Կրթություն Սմիթ Քոլեջ
Երկեր The French Chef
Մասնագիտություն գրող, խոհարար և հեռուստահաղորդավար
Աշխատավայր Ռազմավարական ծառայությունների գրասենյակ
Ամուսին Փոլ Չայլդ‎
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Փիբոդի պարգև Ազատության նախագահական շքանշան Ցերեկվա Էմմի մրցանակ Ազգային գրքի պարգև Library of Congress Living Legend[7] և Կանանց փառքի ազգային սրահ[8]
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Julia Child signature.svg
Julia Child Վիքիպահեստում

Ջուլիա Չայլդ (անգլ.՝ Julia Child), ի ծնե անունը՝ Ջուլիա Կերոլին Մաքուիլյամս, 15 օգոստոսի, 1912 - 13 օգոստոսի, 2004), ամերիկուհի խոհարար (ֆրանսիական խոհանոցի), «Ֆրանսիական խոհանոցի յուրացման արվեստը» գրքի հեղինակը, հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Կերոլին Մաքուիլյամսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պասադին քաղաքում։ Ընտանիքում երեք երեխաներից ամենամեծն էր. քույրը Դարոտի Դինն (1917-2006 թթ.) է, եղբարը՝ Ջոնը (1914-2002 թթ.)։ Ավարտելով Սմիթ քոլեջի պատմական բաժինը՝ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել տան կահույքի գովազդային ծրագրում։ 1937 թվականին վերադառնալով Կալիֆոռնիա` նա սկսում է հոդվածներ գրել տեղի հրատարակչությունների համար։

Փոլ Չայլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ապագա ամուսնու՝ Փոլ Չայլդի հետ Ջուլիան ծանոթանում է Ցեյլոն կղզում, որտեղ Ջուլիան նրա աշխատանքային պարտականությունն էր ստորգետնյա կայանի կառավարումը։ Հետագայում նա ուղևորվում է Չինաստան, որտեղ պարգևատրվում է «Լավագույն քաղաքացիական ծառայություն» մեդալով, որպես լավագույն քարտուղարուհի։ Փոլ Չայլդը 41 տարեկան էր, նա ազատ խոսում էր մի քանի լեզվով և եվրոպական գաստրոնոմիայի գիտակ էր։ Նրանք ամուսնացան 1946 թվականի սեպտեմբերի 1-ին Պենսիլվանիա նահանգում, որից հետո տեղափոխվում են Վաշինգտոն։ Ջուլիայի ապագայի վրա մեծ հետք է թողնում Փոլի աշխատանքային գործուղումը դեպի Փարիզ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նրանք ուղևորվում են Փարիզ 1948 թվականին։ Այդ ընթացքում Փոլ Չայլդը դառնում է դիվանագետ, իսկ Ջուլիա Չայլդը՝ դեսպանի կին։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի նավահանգստում նրանք նստեցին ավտոմեքենա և ուղևորվեցին դեպի քաղաք։ Նրանց առաջին կանգառը Ռուանն էր, «Crown» ռեստորանի մոտ։ Փոլ Չայլդը Ջուլիայի համար պատվիրել էր «sole meuniere» ճաշատեսակը, ձկան տեսակ՝ ֆրանսիական խոհանոցից։ Ջուլիան այս կերակրատեսակից համտեսել էր, սակայն սա ուներ մեկ այլ համ։ Գաղտնիքը ֆրանսիական խոհանոցի յուրահատուկ մանրամասների մեջ էր. ամենաթարմ ձուկը, ամենաթարմ ձուն, ալյուրի բարակ շերտ և անուշահոտ համեմունքներ։

Ջուլիա Չայլդի տուն-թանգարանում. նրա խոհանոցը

Այս ամենը զարմացրին Ջուլիային, և հետագայում նա այս թեմայով կատակել է. «Սա իմ մկրտության տոնն էր»։ Այնուհետև նրա մոտ հետաքրքրություն առաջացավ այս յուրահատուկ խոհանոցի նկատմամբ։ Չունենալով բնածին խոհարարական տաղանդին՝ Ջուլիան սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն և հաճախում է խոհարարական դասընթացների[9]: Ֆրանսիական «Կոռդոն Բլյո» դպրոցն ամենաթանկն էր Փարիզում, բայց Ջուլիայի դասընթանցերի համար վճարում էր պետությունը։ Մաքս Բունյարը Ֆրանսիայում խոհարարության գլխավոր աստղերից էր, գլխավոր խոհարարը ծովացուլի բեղերով, ով ուներ խոհարարական դասարաններ։ «Ոչ տիկին, դա միանշանակ սխալ է» - բղավում էր նա, երբ ինչ-որ բան այն չէր լինում։ Ջուլիա Չայլդը այդպիսի դասերի ժամանակ հասկանում ու սովորում էր, թե ինչպես պետք է պատրաստել, ինչպես պետք է հարգել ու սիրել խոհանոցը, սակայն նա իր քննությունը հանձնեց 2 անգամ, քանի որ առաջին անգամ մոռացել էր 2 շատ կարևոր բաղադրատոմսեր, որոնք պետք է իմանար անգիր։

Հայտնի արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bon Appétit! - Բարի ախորժակ[10]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուլի և Ջուլիա. Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով (2009 թվական)[11]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]