Bon Appétit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Bon Appétit»
«Bon Appétit» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, 2017)
Քեթի Փերրիի սինգլը
«Witness» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 28, 2017 թվական
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2017
ԺանրՓոփ
Տևողություն3:47
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերՄաքս Մարթին, Shellback
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«Chained To The Rhythm»
(2017)
«Bon Appétit»
(2017)
«Swish Swish»
(2017)
YouTube full-color icon (2017).svg «Bon Appétit (Official) ft. Migos»
Migos ժամանակագրություն
Peek a Boo
(2017)
Bon Appétit
(2017)
Body
(2017)

«Bon Appétit» (հայ․՝ Բարի ախորժակ), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի և Migos հիփ հոփ խմբի ձայնագրած պրոմո սինգլը երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմի համար[1]։ Սինգլի թողարկումը կայացել է 2017 թվականի ապրիլի 28-ին[2][3][4]:

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Գրեմմիի ժամանակ Քեթին հայտարարում է, որ ալբոմի համար ձայնագրել է մի քանի երգ երկրպագունների սիրելի ոճով, և դրանցից մեկը «բավականին գայթակղիչ» է[5]։

Ապրիլի 24-ին երգչուհու պաշտոնական կայքում գրանցված երկրպագուներն էլեկտրոնային փոստով ստացան աշխարհի լավագույն բալի կարկանդակի բաղադրատոմսը։ Այն ներառում էր նաև երգի բառերից, իսկ վերջում կարելի էր տեսնել երգի վերնագիրը՝ «Bon Appétit»։

Ապրիլի 27-ին երկրպագուներն էլեկտրոնային փոստով ստացել են «TÉMOIN» (ֆրանսերենից նշանակում է 'Witness') հինգաստղանի ռեստորանի ճաշացանկը․

Առաջին: Խոհարարի ընտրություն
Հիմնական: Ճապոնական Կոբե տավարի միս
Աղանդեր: Աշխարհում բալի ամենալավ կարկանդակ
Հարած սերուցք

Ինչպես հայտնի է, նախկինում համացանցում է հայտնվել «Witness» երգի դեմո-տարբերակը, որը նախատեսված (ում) էր նոր ալբոմի համար։

Այդ նույն օրը սոցիալական ցանցերում իր էջերի հետնանկար է դնում կապույտ սփռոցի նկար, այնուհետև էջի գլխավոր նկարը՝ սինգլի շապիկի։

Պրոմո-արշավի շրջանակներում ապրիլի 29-ին Թայմս-սքվերում բաժանել է բալի կարկանդակներ բոլոր ցանկացողներին, ինչպես նաև նկարահանվել է խոհանոցային տեսահոլովակում, որտեղ նա ինքն է պատրաստում բալի կարկանդակը[6][7]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bon Appétit» երգի տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մայիսի 12-ին երգչուհու պաշտոնական «YouTube»-ի էջում։ Քննադատները հոլովակն անվանել են բավականին տարօրինակ, սակայն հետաքրքիր[8][9]։ Առաջին օրը տեսանյութը հավաքել է ավելի քան 14 միլիոն դիտում, ինչը լավագույն արդյունքներից մեկն էր Ադելի «Hello» երգի տեսահոլովակի թողարկումից ի վեր[10]։

Կենդանի կատարաումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 2-ին Քեթի Փերրին այցելել էր «Met Gala», որտեղ փակ երեկույթի ժամանակ կատարել է «Chained To The Rhythm», «Dark Horse», «Teenage Dream», «Firework» երգերը, ինչպես նաև ներկայացրել է իր նոր «Bon Appétit» սինգլը Migos հիփ հոփ տրիոյի հետ[11]։

Առևտրական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը դեբյուտացվել է #76 հորիզոնականով «Billboard Hot 100» հիթ շքերթում[12]։ Ավստրալական ARIA Charts շքերթում երգը դեբյուտացվել է #35-րդ հորիզոնականով՝ ունենալով ավելի քան չորս հազար վաճառված օրինակ[13]։ Բրիտանական սինգլային շքերթում երգը դեբյուտացվել է #40 հորիզոնականում[14]։

Քննադատություններ և մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Energy» ռադիոյի հաղորդավար Թոնի Քորթեզն առաջիններից էր, որը լսել է նոր սինգլը, որից հետո ասել է․ «Եթե «California Gurls» և «Dark Horse» ունենային երեխա, ապա նա կլիներ «Bon Appétit»-ը... Ես դնում եմ իմ տունը, սա հիթ #1 է»[15]։

Forbes պարբերականի խմբագիր Հյու Մակինթյուրը նկարագրել է ստեղծագործությունը որպես «թարմացնող ամառային ողջույն 90-ականներից», ինչպես նաև նշել է սաստկացող ռիթմը երգում՝ վերջաբանն անվանելով «անվիճելի»[16]:

NME թերթում «Bon Appétit»-ն անվանել են «վեհության բաղադրատոմս», որն «առաջացնում է կախվածություն, և ամենայն հավանականությամբ երգը կդառնա 2017-ի ամառվա երգը», նաև դրական է գնահատվել Migos-ի ներկայությունը երգում[17]։

Հաննա Ջեյ Դեվիսը The Guardian-ից ստեղծագործությունը համարել է «բարձրագույն մակարդակի անշլագ, որը կազմված է միայն ակնարկներից»[18]։ Քևին Օ՛Դոնելը Entertainment Weekly հոդվածում նկարագրել է «Bon Appétit»-ը՝ որպես «Եվրոդիսկոյի հրաշալի օրինակ»[19]։ Քրիստոֆեր Ռ․ Վեյնգարթենը Rolling Stone պարբերականի գրախոսությունում անվանել է երգը «երկիմաստ ընդհարում սննդի վերաբերյալ մետաֆորներով» և ոգեշնչված AC/DC խմբի արվեստով[20][21]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկար ժամանակ շշուկներ էին պտտվում, որ երգը կձայնագրվի Արիանա Գրանդեի հետ, սակայն Քեթին հերքել է դրանք[22]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում[23]
# Անվանում Տևողություն
1. «Bon Appétit» (Migos-ի հետ) 3:47
Թվային ներբեռնում – MUNA-ի ռեմիքս[24]
# Անվանում Տևողություն
1. «Bon Appétit» (MUNA-ի ռեմիքս) 3:21
Թվային ներբեռնում – Martin Jensen Remix[25]
# Անվանում Տևողություն
1. «Bon Appétit» (Migos-ի հետ) (Martin Jensen-ի ռեմիքս) 2:56
Թվային ներբեռնում – 3LAU-ի ռեմիքս[26]
# Անվանում Տևողություն
1. «Bon Appétit» (Migos-ի հետ) (3LAU-ի ռեմիքս) 3:04

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ (2017) Ամենաբարձր
դիրք
Ավստրալիա (ARIA)[27] 35
Բելգիա Ultratip Flanders[28] 32
Բելգիա Ultratip Wallonia[29] 38
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[30] 44
Ֆինլանդիա Suomen virallinen latauslista[31] 24
Ֆրանսիա (SNEP)[32] 37
Գերմանիա Media Control AG[33] 75
Իռլանդիա (IRMA)[34] 46
Իտալիա (FIMI)[35] 54
Մեքսիկա (Billboard Ingles Airplay)[36] 34
Նոր Զելանդիա (RMNZ)[37] 2
Շոտլանդիա Scottish Singles Top 40[38] 22
Շվեդիա (Sverigetopplistan)[39] 54
Շվեյցարիա Schweizer Hitparade[40] 59
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[41] 40
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[42] 59

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ֆրանսիա (SNEP)[43] Gold 75,000*
Իտալիա (FIMI)[44] Platinum 30 000*
ԱՄՆ (RIAA)[45] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Լեյբլ Ծանոթագրություն
Տարբեր Ապրիլի 28, 2017 Թվային ներբեռնում Օրիգինալ Capitol [23]
Իտալիա Մայիսի 12, 2017 Mainstream ռադիո Օրիգինալ Universal [46]
Տարբեր Մայիսի 19, 2017 Թվային ներբեռնում MUNA-ի ռեմիքս Capitol Records [24]
Martin Jensen-ի ռեմիքս [25]
3LAU-ի ռեմիքս [26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. katyperry (April 27, 2017)։ «Compliments of the chef: 4.28.17 👩🏼🍳» (Թվիթ) 
  2. Tim Lauren (April 26, 2017)։ «Katy Perry Unveils 'Bon Appetit' Single Art, Release Date and Migos Feature»։ Billboard (Eldridge Industries)։ ISSN 0006-2510։ Վերցված է April 27, 2017 
  3. Britton Luke Morgan (April 26, 2017)։ «Katy Perry to release Migos collaboration ‘Bon Appetit’ this week»։ NME (Time Inc. UKISSN 0028-6362։ Վերցված է April 27, 2017 
  4. Jefferson J'na (April 26, 2017)։ «Migos to Assist Katy Perry on Her Upcoming Single "Bon Appetit"»։ Vibe (Eldridge Industries)։ ISSN 1070-4701։ Վերցված է April 27, 2017 
  5. Aiello McKenna (February 12, 2017)։ «2017 Grammy Awards: Katy Perry Reveals She Was "Taking Care" of Her Mental Health During Hiatus from Music»։ E!։ Վերցված է April 27, 2017 
  6. «Katy Perry Surprises Fans with Cherry Pies in Times Square»։ People։ 29 April 2017։ Վերցված է 29 April 2017 
  7. «Watch Katy Perry Whip Up a Cherry Pie in Honor of 'Bon Appetit' Single»։ Billboard։ 29 April 2017։ Վերցված է 29 April 2017 
  8. Feeney Nolan (May 12, 2017)։ «Katy Perry's bonkers 'Bon Appétit' video might ruin your appetite»։ Entertainment Weekly։ Վերցված է May 12, 2017 
  9. Smith Da'Shan (May 12, 2017)։ «Katy Perry Is the Main Course in Eerie New 'Bon Appetit' Video With Migos: Watch»։ Billboard։ Վերցված է May 12, 2017 
  10. «Katy Perry: Bon Appétit é o clipe mais visto em 24h desde Hello»։ 1News Brasil (բրետոներեն)։ Վերցված է 14 May 2017 
  11. «Katy Perry Dazzled the Met Gala Crowd with a Performance of Her Past and Present Hits»։ VOGUE։ 2 May 2017։ Վերցված է 2 May 2017 
  12. 12,0 12,1 «Gary Trust on Twitter»։ Twitter։ Վերցված է 8 May 2017 
  13. Adams Cameron (May 5, 2017)։ «Australian and UK fans serve up stone cold sales for Katy Perry's new single»։ News.com.au։ Վերցված է May 8, 2017 
  14. «Official Singles Chart Top 100»։ Official Charts Company։ Վերցված է May 8, 2017 
  15. Tony Cortez [TonyCortez941] (27 April 2017)։ «Just heard @katyperry new single #bonappetit with @Migos and it's SOOOO 🔥GOOOOD! She has a #1 summer hit coming guys📻» (Թվիթ) 
  16. McIntyre Hugh (April 28, 2017)։ «Katy Perry Drops Tasty New Single 'Bon Appétit' With Migos»։ Forbes։ Վերցված է April 28, 2017 
  17. Milton Jamie (28 April 2017)։ «Katy Perry and Migos' sex-obsessed 'Bon Appétit' is a recipe for greatness»։ NME։ Վերցված է 28 April 2017 
  18. https://www.theguardian.com/music/2017/jun/08/katy-perry-witness-review-edgy-new-look-perry-keeps-melodic-flair
  19. http://ew.com/music/2017/06/08/katy-perry-witness-review/
  20. https://www.rollingstone.com/music/albumreviews/review-katy-perrys-witness-w486805
  21. http://www.sputnikmusic.com/review/73986/Katy-Perry-Witness/
  22. Katy Perry [katyperry] (27 April 2017)։ «LOVE ARI. We tight. That has always been fake news baby. Live and learn. 🍒» (Թվիթ) 
  23. 23,0 23,1 «Bon Appétit (feat. Migos) – Single»։ iTunes Store։ April 28, 2017։ Վերցված է April 28, 2017 
  24. 24,0 24,1 «Bon Appétit (MUNA Remix) - Single by Katy Perry on Apple Music»։ iTunes Store (AU)։ Վերցված է May 19, 2017 
  25. 25,0 25,1 «Bon Appétit (feat. Migos) [Martin Jensen Remix] - Single by Katy Perry on Apple Music»։ iTunes Store (AU)։ Վերցված է May 19, 2017 
  26. 26,0 26,1 «Bon Appétit (3LAU Remix) [feat. Migos] - Single by Katy Perry on Apple Music»։ iTunes Store (AU)։ Վերցված է May 19, 2017 
  27. «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ May 8, 2017։ Վերցված է May 6, 2017 
  28. Ultratop.be — Katy Perry feat. Migos — Bon Appétit (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 5, 2017.
  29. Ultratop.be — Katy Perry feat. Migos — Bon Appétit (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 5, 2017.
  30. Katy Perry Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Katy Perry. Ստուգվել է May 2, 2017.
  31. Katy Perry: Bon Appétit (feat. Migos) (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է May 5, 2017.
  32. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 18, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է May 6, 2017 
  33. Katy Perry feat. Migos - Bon Appétit (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է May 5, 2017.
  34. «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է May 6, 2017 
  35. «Classifica settimanale WK 18» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է May 6, 2017 
  36. «Katy Perry – Chart history»։ Billboard Mexico Ingles Airplay for Katy Perry։ Վերցված է May 2, 2017 
  37. «NZ Heatseekers Singles Chart»։ Recorded Music NZ։ May 8, 2017։ Վերցված է May 5, 2017 
  38. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 6, 2017.
  39. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է May 5, 2017 
  40. Katy Perry feat. Migos — Bon Appétit swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 8, 2017.
  41. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 6, 2017.
  42. Katy Perry Album & Song Chart History Billboard Hot 100 for Katy Perry. Ստուգվել է May 8, 2017[12].
  43. «French single certifications – Katy Perry feat. Migos – Bon Appétit» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է August 31, 2017 
  44. «Italian single certifications – Katy Perry feat. Migos – Bon Appétit» (Italian)։ Federation of the Italian Music Industry։ Վերցված է October 30, 2017  Select Online in the field Scegli la sezione. Select Week -- and Year ----. Enter Katy Perry feat. Migos in the field Artista. Click Avvia la ricerca
  45. «American single certifications – Katy Perey – Bon Appétit»։ Recording Industry Association of America։ Վերցված է October 18, 2017  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  46. http://radiodate.it/radio-date/katy-perry-feat-migos-bon-appetit-176245-12-05-2017-radiodate/