Լարի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Քինգ
LarryKingSept10 (cropped).jpg
Ծնվել է նոյեմբերի 19, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (81 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն դերասան, ռադիոհաղորդավար, լրագրող, հեռուստահաղորդավար, ձայնային դերասան և գրող
Larry King Վիքիպահեստում

Լարի Քինգ (անգլ.՝ Larry King, իսկական անունը Լոուրենս Հարվի Զայգեր, անգլ.՝ Lawrence Harvey Zeiger, նոյեմբերի 19 1933, Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» զրույց-հա­ղոր­դումով (անգլ.՝ talk show), որի անփոփոխ հաղորդավարն է եղել 1985 թվականից մինչև 2010 թվականը։

Կենսագրություն[խմբագրել]

Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում, Բրուքլինում, Ավստրիայից և Բելառուսից գաղթած հրեաների ընտանիքում:

Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան հիսուն հազար[2] հարցազրույց է վարել քաղաքական գործիչների, սպորտսմենների, դերասանների և այլ հայտնի անձանց հետ: Նա համարվում է «Էմմի» մրցանակի դափնեկիր, Պիբոդի մրցանակի կրկնակի դափնեկիր և 'Cable ACE' մրցանակի տասնանգամյա դափնեկիր:

Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից): Նրանց առաջին որդին՝ Իրվինը, ծնվել էր 1932 թվականին, սակայն վեց տարեկան հասակում մահացել էր կույր աղիքի բորբոքումից: Դրանից հետո Լարիի ընտանիքում ևս մեկ որդի էր ծնվել՝ Մարտին:

Սկսել է աշխատել որպես բարմեն:

1957 թվականին Ջեյմս Սերմոնսի (CBS մեկնաբան)առաջարկությամբ՝ տեղափոխվել է Մայամի, որտեղ աշխատել է ռադիոկայանների գրասենյակների մաքրող: Քանի որ հաղորդավարների պակաս կար, Քինգին առաջարկել են հաղորդավար լինել WAHR ռադիոյի եթերում: Այդպես սկսվել է նրա կարիերան ԶԼՄ-ներում: Թեդ Թերների առաջարկությամբ՝ տեղափոխվել է աշխատելու CNN, երբ վերջինս նոր էր զարգանում[3]:

Ութ անգամ ամուսնացած է եղել յոթ կնոջ հետ: Ունի չորս երեխա երեք կանանցից:

1997 թվականից ութերորդ անգամ ամուսնացած է Շոուն Սաութվիքի հետ:

1997 թվականին այլ հանրահայտ դերասանների և Հոլիվուդի ղեկավարների հետ Լարի Քինգը բաց նամակ է ստորագրել՝ ուղղված գերմանական կանցլեր Գելմութ Կոլին: Նամակը հրապարակվել է International Herald Tribune թերթում, որտեղ հայտարարվում էր Գերմանիայում սաենթոլոգիայի հետևորդների կրոնական իրավունքների ոտնահարումը թույլ չտալու մասին[4]:

2010 թվականի հուլիսին Լարի Քինգը հայտարարել է, որ շուտով ինքնակամ կերպով դադարեցնելու է իր շոուն: Վերջին թողարկումը ցուցադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին: Հաղորդման հյուրը Առնոլդ Շվարցնեգերն էր:

2013 թվականի մայիսի 29-ին Լարի Քինգը վաճառեց իր Larry King Now հաղորդման իրավունքները[5][6] Russia Today ալիքին:

Մատենագրություն[խմբագրել]

  • My Remarkable Journey, 2009
  • The People’s Princess: Cherished Memories of Diana, Princess of Wales, From Those Who Knew Her Best, 2007
  • My Dad and Me: A Heartwarming Collection of Stories About Fathers from a Host of Larry’s Famous Friends, 2006
  • Taking on Heart Disease: Famous Personalities Recall How They Triumphed Over the Nation’s #1 Killer and How You Can, Too, 2004
  • Remember Me When I’m Gone: The Rich and Famous Write Their Own Epitaphs and Obituaries, 2004
  • Love Stories of World War II, 2002
  • Anything Goes! : What I’ve Learned from Pundits, Politicians, and Presidents, 2000
  • Powerful Prayers: Conversations on Faith, Hope, and the Human Spirit with Today’s Most Provocative People, 1999
  • Future Talk: Conversations About Tomorrow with Today’s Most Provocative Personalities, 1998
  • Daddy Day, Daughter Day, 1997
  • The Best of Larry King Live: The Greatest Interviews, 1995
  • How to Talk to Anyone, Anytime, Anywhere: The Secrets of Good Communication, 1995
  • When Your From Brooklyn: Child Art, 1994
  • On the Line: The New Road to the White House, 1993
  • Tell Me More, 1992
  • Tell It To The King, 1989
  • Larry King, 1984

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]