Դևիդ Հենրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Հենրի
անգլ.՝ David Henrie
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1989(1989-07-11) (34 տարեկան)
ԾննդավայրMission Viejo, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնռոմանական կաթոլիկ և կաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 David Henrie Վիքիպահեստում

Դևիդ Քլայթոն Հենրի (հուլիսի 11, 1989(1989-07-11), Mission Viejo, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան։ Հայտնի է դարձել (անգլ.՝ That's So Raven) «Այսպիսին է Ռեյվենը» ֆիլմում Լարիի և (անգլ.՝ Wizards of Waverly Place) «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» սերիալում Ջաստին Ռուսոյի դերերի շնորհիվ։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդը[1] ծնվել է Միսսիոն Վիեջոյում (Կալիֆորնիա)` Լինդա և Ջիմ Հենրիների[2][3] ընտանիքում։ Մեծացել է Ֆենիքս քաղաքում (Արիզոնա) եղբոր` Լորենցոյի հետ, որը նույնպես դարձել է դերասան։ Նրա տատն ու պապը եղել են իտալացիներ, իսկ հայրն ունեցել է անգլիական ու ֆրանսիական ծագում։ Հենրին Հռոմեական կաթոլիկ է և մի տեսահոլովակում հայտարարել է, որ ինքը քրիստոնյա է և միշտ մնալու է քրիստոնյա։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում Հենրին ունեցավ իր առաջին մեծ հաջողությունը՝կատարելով անգլ.՝ Petey Pitt-ի դերը անգլ.՝ «The Pitts» ֆիլմում։ Ապա առաջատար դերեր ստացավ անգլ.՝ «Hallmark», անգլ.՝ «Monster Makers» ֆիլմերում՝ Լինդա Բլեր և Ջորջ Քենեդիի հետ։ Հետագայում նրան խնդրեցին դեր խաղալ անգլ.՝ «Dead Hollywood Moms Society»: Դիսնեյ հեռուստաալիք ընդգրկվելու շնորհիվ 2008 թվականին Հենրին մասնակցեց Դիսնեյ հեռուստաալիքի խաղերին։ Նա Կանաչ խմբի ավագն էր։ Նա դեր ստացավ նաև Դիսնեյ հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմ անգլ.՝ «Dadnapped»-ում։ Նախքան «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» ֆիլմում դեր ստանալը, Հենրին խաղաց Քորիի ընկեր Լարիի դերը «Այսպիսին է Ռեյվենը» ֆիլմում։ Հենրին նաև նկարահանվել է «Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկին» ֆիլմում և «Ջոնաս Էլ.Էյ.» սերիալի երկու դրվագներում։ Հենրին նկարահանել է «Բու» և «Բռնել» վերնագրերով կարճ ֆիլմերը։ Հակառակ Տեյլոր Լոտների և Ադամ Սենդլերի` Հենրին հայտնվում է «Համադասարանցիներ 2» ֆիլմում։ 2014 թվականին Հենրին գլխավոր դեր տարավ «1000-ից 1։ Քորի Վեյսմանի պատմությունը» ֆիլմում։ Դա ճշմարիտ պատմություն է երիտասարդ բասկետբոլիստի մասին, որը կատաստրոֆիկ ինսուլտ էր տարել։ Սակայն, շնորհիվ անկոտրում ոգու, նա վերադառնում է դաշտ՝ նշանավոր վերջին խաղի համար։ Դևիդ Հենրին կխաղա Ռոնալդ Ռեյգանի դերը Ռեյգանի նախատեսված կենսագրական ֆիլմում։ 2009 թվականին Հենրիին պաշտոնապես ճանաչվեց Մեծ Մարշալ անգլ.՝ Toyota Pro/Celebrity Race[4].

Վեյվերլի Փլեյսի հրաշագործները[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում հենրին ստացավ Ջաստին Ռուսոյի դերը «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» սերիալում։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին։ Հենրին խաղացել է Ջաստին Ռուսոյի դերը բոլոր սերիաների ընթացքում։ ֆիլմի ավարտից մոտ մեկ տարի հետո՝ 2013 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ «Հրաշագործների վերադարձը։ Ալեքսը Ալեքսի դեմ» ֆիլմի պրեմիերան՝ առանց Հենրիի։ Հենրիին ընձեռնվել է հնարավորություն գրել հրաշագործների էպիզոդներից երկուսը։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2003 Հրեշներ ստեղծողները Դենի Բուրկ Երկրորդական դեր
2004 Հոլիվուդյան մայրիկի առեղծվածը Օլիվեր Պալումբո Երկրորդական դեր
2004 Արիզոնայի ամառը Բեդ Երկրորդական դեր
2009 անգլ.՝ Dadnapped Ուիզ Գլխավոր դեր
2009 Վեյվերլի Փլեյսի հրաշագործները:Ֆիլմ Ջաստին Ռուսո Գլխավոր դեր
2012 Արիետի գաղտնի աշխարհը Շոն (ձայն)
2013 Համադասարանցիներ 2 Զակ անգլ.՝ Cameo
2014 1000-ից 1։ Քորի Վեյսմանի պատմությունը Քորի Վեյսման Գլխավոր դեր
2015 անգլ.՝ Paul Blart: Mall Cop 2 Լեյն
2015 Փոքրիկ տղան Լոնդոն Բասբի
2015 Ուոլտը նախքան Միկին Ռուդի Իսինգ Գլխավոր դեր
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2002 Հեռատեսություն Մարկ Տրիդմեն հյուր
2002 Առանց հետքի Գեյբ Ֆրիդմեն հյուր
2003 Փիթերի ընտանիքը Փիթի Փեթ գլխավոր դեր
2003 անգլ.՝ The Mullets Գրոջ Մաչ
2003 անգլ.՝ Judging Amy Ջերիմի
2004 անգլ.՝ The D.A. Ալեքս Հենրի հյուր
2004 անգլ.՝ Method & Red Սկայլեր Բլեֆորդ սերիալ
2004 Ջեկը և Բոբին Սնիֆլի հյուր
2004 անգլ.՝ NCIS Վիլի Շելդս հյուր
2004–2007 Այսպիսին է Ռեյվենը Լարի 12 դրվագ
2005 Հաուս Թոմի հյուր
2005–2014 Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկին Լյուկ Մոսբի]] 64 դրվագ
2006 Չբացահայտված գործ Դեյլ Ուիլսոն հյուր
2007 անգլ.՝ Studio DC: Almost Live իրեն
2007–2012 Վեյվերլի Փլեյսի հրաշագործները Ջաստին Ռուսո Գլխավոր դեր
2008 անգլ.՝ Disney Channel Games իրեն Կանաչ թիմ
2009 Քաղցր կյանքը տախտակամածի վրա Ջաստին Ռուսո հյուր
2010 Ջոնաս Էլ.Էյ իրեն 2 դրվագ
2010 Հեշտ է հավաքել Իտան 1 դրվագ
2013 Ձերբակալված զարգացում իրեն հեռուստասերիալ
2014 Մտքի խաղեր անհայտ դեր հեռուստասերիալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henrie, David. «About Me». Արխիվացված է օրիգինալից (official website) 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  2. Դևիդ Հենրիի կենսագրությունը
  3. «Disney Channel's rising stars whip up a feast for Mother's Day». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Disney Sensation David Henrie Named Grand Marshal for 2009 Toyota Pro/Celebrity Race». Reuters. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.