Թրեյսի Լեթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրեյսի Լեթս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1965(1965-07-04)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԹալսա, Օկլահոմա[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, գրող և հեղինակ
ԱմուսինՔերի Քուն[4]
Ծնողներմայր՝ Billie Letts?
Պարգևներ և
մրցանակներ
Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ և Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար
Tracy Letts Վիքիպահեստում

Թրեյսի Լեթս (անգլ.՝ Tracy Letts, հուլիսի 4, 1965(1965-07-04)[1][2], Թալսա, Օկլահոմա[3]) , ամերիկացի սցենարիստ, դրամատուրգ, դերասան։ Մի քանի գրքերի հեղինակ է, որոնց հիման վրա գրվել են սցենարներ հետագայում էկրանավորման համար։ Դրանց թվում է Ուիլյամ Ֆրիդկինի «Վարձու մարդասպան Ջոն» ֆիլմը, որը ի սկզբանե գոյություն է ունեցել թատերական բեմադրության տեսքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» պիեսի համար։ Սակայն առաջին անգամ մրցանակի է առաջադրվել 2004 թվականին որպես «Մարդը Նեբրասկիից»-ի հեղինակ։

Թրեյսի Լեթսի ստեղծագործական գործունեությամբ են ոգեշնչել Ուիլյամ Ֆոլքների և Թենեսի Ուիլյամս ստեղծագործությունները։ 1980 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Թրեյսին տեղափոխվել է Դալլաս, աշխատել է հեռուստատեսությունում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Չիկագո, որտեղ աշխատանքի է տեղավորվելThe Famous Door ակումբում և Steppenwolf Theatre Company թատրոնում։ Որտեղ նա աշխատել է մոտ 11 տարի, սակայն մինչև հիմա համարվում է Steppenwolf Theatre Company-ի անդամ։

90-ական թվականներին Թրեյսի Լեթսը դարձել է Bang Bang Spontaneous թատրոնի հիմնադիր։ Ելույթ ունենալով թատրոնում՝ հաճախ հայտնվել է հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ բազմաթիվ սերիալներում, որոնցից են «Փախուստ բանտից»-ը և «Հայրենիք»-ը։

Ամուսնացած է դերասանուհի Քերի Քունի հետ, որի հետ ծանոթացել է Բրոդվեյի «Ով է վախենում Վիրջինի Վուլֆից» բեմադրությունում խաղալու ժամանակ։ 2013 թվականին այդ բեմադրության դերի համար ստացել է Tony Award մրցանակը՝ որպես լավագույն տղամարդու գլխավոր դերակատար։ 2018 թվականի մարտին ծնվել է զույգի որդին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]