Քերի Քուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի Քուն
Ծնվել էհունվարի 24, 1981(1981-01-24)[1] (43 տարեկան)
ԾննդավայրCopley Township, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, University of Mount Union? և Copley High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Թրեյսի Լեթս
Պարգևներ և մրցանակներ

Քերի Ալեքսանդրա Քուն (անգլ.՝ Carrie Alexandra Coon հունվարի 24, 1981(1981-01-24)[1], Copley Township, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քունը ծնվել և մեծացել է Օհայոյում՝ Քոփլիում[3]՝ Պոլի (ծննդյամբ Պլոենս) և Ջոն Քունի ընտանիքում[4]։ Նա ունի ավագ քույր և երեք եղբայր[3]։ 1999 թվականին ավարտել է Քոփլիի միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին Քունը Մունթ Յունիոնի համալսարանում ստացել է անգլերենի և իսպաներենի բակլավարի աստիճան, իսկ 2006 թվականին Մեդիսոնի համալսարանի դերասանական արվեստի մագիստրոսի աստիճան[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսինի թատրոնում չորս տարի աշխատելուց հետո Քունը տեղափոխվել է Չիկագո, որպեսզի կարիերան շարունակի ավելի մեծ բեմերում[7]։ 2010 թվականին նա իր վրա է վերցրել Չկագոյի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրության դերակատարումը[8], իսկ 2013 թվականի սկզբին այդ դերը կրկնել է պիեսի բրոդվեյական տարբերակում, ինչի համար հետագայում արժանացել է «Theatre World» մրցանակի, ինչպես նաև «Թոնի» մրցանակի՝ պիեսի երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[9][10][11]։ 2011 թվականին՝ հինգ տարի բեմում խաղալուց հետո, Քունն առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում՝ NBC-ի «Փլեյբոյ ակումբ» կարճամետրաժ շոուի էպիզոդում, հյուր է եղել «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում», «Այրոնսայդ» և «Արհեստական բանականություն» սերիալներում։

Ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոնի» մրցանակի առաջադրվելուց հետո 2014 թվականին Քունը HBO-ի «Մնացորդ» սերիալում ստացել է Նորա Դարստի դերը՝ Ջասթին Թերի և Էմի Բրենեմանի հետ միասին[12]։ Դրա հետ միաժամանակ նա առաջնաելույթ է ունեցել մեծ էկրանին՝ ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Կորածը» ֆիլմում[13][14]։ 2016 թվականին «Մնացորդ» հեռուստասերիալում խաղացած դերի համար շահել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակը։

2017 թվականին նա «Ֆարգո» հեռուստասերիալ-անթոլոգիայի երրորդ եթերաշրջանում խաղացել է գլխավոր դեր[15], որի համար ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում» կատեգորիայում։ Քունը նաև շահել է հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ «Մնացորդ» և «Ֆարգո» դրամաներում անձնական ձեռքբերումների համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերին Քունն ամուսնացել է դրամատուրգ և դերասան Թրեյսի Լեթսի հետ[16]։ Ամուսինները ունեն որդի՝ Հասկել Լեթսը[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 Կորածը Gone Girl Մարգո Դան
2016 Անսովոր եղանակ Strange Weather Բյորդ Ռիտ
2017 Մնա ինձ հետ The Keeping Hours Էլիզաբեթ
Իզին անցնում է քաղաքի միջով Izzy Gets the F*ck Across Town Վիրջինիա
Գաղտնի գործ The Post Մեգ Գրիֆիլդ
2018 Հետք չթողնող որսորդի սպիտակապոչ եղնիկը The Legacy of a Whitetail Deer Hunter Տիկին Ֆերգյուսոն
Վրեժառու։ Անավարտ պատերզմ Avengers: Infinity War Պրոքսիմա Կեսգիշերային
Այրիներ Widows Ամանդա
Կին Kin Մորգան Հանթեր
2020 Որսորդները տեսիլքների հետևից 2020 Ghostbusters 2020

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2011 «Փլեյբոյ» ակումբը The Playboy Club Դորիս Հոլ Էպիզոդ «An Act of Simple Duplicity»
2013 Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Թալիա Բլեյն Էպիզոդ «Girl Dishonored»
2013 Այրոնսայդ Ironside Ռեյչել Ռայան Էպիզոդ «Pilot»
2014 Արհեստական բանականություն Intelligence Լուեն Վիկ Էպիզոդ «Patient Zero»
2014–2017 Մնացորդը The Leftovers Նորա Դարստ էպիզոդ 23
2017 Ֆարգո Fargo Գլորիա Բերգլ էպիզոդ 10
2018 Մեղավորը The Sinner Վերա Ուոքեր էպիզոդ 8

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցիացիա Կատեգորիա Համարակալված աշխատանք Արդյունք
2013 TԿորածըheatre World»Կորածը մրցանակ Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից Հաղթանակ
Թոնի մրցանակ Պիեսի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
2014 Իմպերիա մրցանակ Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ Կորածը Առաջադրված
Փյունիկի քննադատների ասոցացիա Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Առաջադրված
Սենտ Լուիսի քննադատների ասոցացիա Առաջադրված
Սան Դիեգո քննադատների ասոցացիա Առաջադրված
2015 Հեռուստատեսային քննադատների ընտրություն Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Մնացորդը Առաջադրված
2016 Դրամատիկ սերիալի լավագույն կանացի դեր Հաղթանակ
2017 Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ Դրամայի անձնական ձեռքբերումներ Մնացորդը և Ֆարգոն Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Ֆարգո Առաջադրված
2018 Հեռուստատեսային քննադատների ընտրություն Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Առաջադրված
«Ուղեկից» մրցանակ Լավագույն կանացի դեր հեռուստասերիալում՝ դրամայում Մնացորդը Առաջադրված

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. 3,0 3,1 «PLAYBILL.COM'S CUE & A: Who's Afraid of Virginia Woolf? Tony Nominee Carrie Coon | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Darleen (Dee) Ploenes's Obituary on Akron Beacon Journal». Akron Beacon Journal. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «Mount Union Announces Carrie Coon, Tracy Letts as 2015 Schooler Lecturers» (անգլերեն). www.mountunion.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Mount Union Alumna Carrie Coon Pursuing Successful Acting Career» (անգլերեն). www.mountunion.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Carrie Coon Biography». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  8. Nina Metz (2011 թ․ հոկտեմբերի 7). «From out of nowhere, Carrie Coon». Chicago Tribune. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Carrie Coon». The Broadway League. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Carrie Coon — Nominee for Best Performance by a Featured Actress in a Play». Broadway.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  11. Tracy Letts Is Still Haunted by His Past - The New York Times
  12. Lesley Goldberg. «Christopher Eccleston, Carrie Coon Among 4 Cast in Damon Lindelof's 'The Leftovers'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  13. «David Fincher, Fox Set 'Gone Girl' Cast; Tyler Perry To Play Defense Attorney». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Tyler Perry, Kim Dickens, Patrick Fugit And Carrie Coon Added To Cast Of David Fincher's 'Gone Girl'». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  15. Michael Ausiello, Michael Ausiello (2016 թ․ հուլիսի 11). «Fargo Taps The Leftovers' Carrie Coon as Female Lead in Season 3». TVLine. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  16. «August: Osage County Playwright Tracy Letts On His Hospital-Room Marriage and Claire Danes's "Giant Baby"». Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  17. The Post's Carrie Coon and Tracy Letts Welcome Son Haskell
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի Քուն» հոդվածին։