Էլայզա Սքանլեն
Էլայզա Սքանլեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 6, 1999[1] (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 7340546 |
Էլայզա Ջեյն Սքանլեն (անգլ.՝ Eliza Jane Scanlen, հունվարի 6, 1999[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։
Հայտնի է դարձել HBO հեռուստաընկերության «Սուր առարկաներ» մինի սերիալում (2018) խաղացած Էմմա Քրելինի դերի շնորհիվ։ 2019 թվականին մուտք է գործել կինո՝ խաղալով Բեթ Մարչի դերը Գրետա Գերվիգի «Փոքրիկ տիկնայք» ֆիլմում, որը Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի էկրանավորումն է։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքանլենը ծնվել է Սիդնեյում։ Ունի երկվորյակ քույր, որի անունն Անաբել է[2]։ 7-13 տարեկանում նա զբաղվել է դաշնամուր նվագելով։ Կրկին սկսել է պարապել՝ պատրաստվելով Բեթ Մարչի դերին 2019 թվականի «Փոքրիկ տիկնայք» վեպի էկրանավորման մեջ[3]։
2016 թվականին ավարտել է Սիդնեյի արվարձանում գտնվող Լորետո Կիրիբիլի դպրոցը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավագ դպրոցում սովորելիս Սքանլենը երկրորդական դեր է ստացել՝ «Տուն և ճանապարհ» հեռուստատեսային սերիալում խաղալով Տաբիտա Ֆորդի դերը[4][4]։ 2018 թվականին նկարահանվել է «Գրեյս» կարճամետրաժ ֆիլմում[4]։ Նա արժանացել է քննադատների ճանաչմանը HBO-ի «Սուր առարկաներ» հոգեբանական թրիլերում Էմմա Քրելլինի դերի համար, որում նկարահանվել է Էմի Ադամսի հետ[4]։
Թատերաբեմում առաջնելույթը կայացել է 2019 թվականին Սիդնեյի թատերական ընկերության «Ճանճերի տիրակալը» ներկայացմամբ[5]։ Լիամետրաժ ֆիլմում Սքանլենի առաջին դերը Միլա Ֆինլին էր՝ «Կաթնատամներ» լիամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում անցկացված մրցույթում[6]։ 2019 թվականին կատարել է Բեթ Մարչի դերը Գրետա Գերվիգի «Փոքրիկ տիկնայք» ֆիլմում։ Վերջինս Լուիսա Մեյ Էլքոթի համանուն վեպի էկրանավորումն է[7]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2016 | Lacuna | Զոյա | Կարճամետրաժ | |
2018 | «Գրեյս» | Grace | Գրեյս | |
2018 | Love and Other Places | Կլոդ | ||
2019 | «Կաթնատամներ» | Babyteeth | Միլա Ֆինլի | |
2019 | «Փոքրիկ տիկնայք» | Little Women | Բեթ Մարչ | |
2020 | «Սատանան միշտ այստեղ է» | The Devil All the Time | Լենորա Լաֆերտի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | A Class Act | Էլայզա | 1 դրվագ | |
2016 | «Տուն և ճանապարհ» | Home and Away | Տաբիտա Ֆորդ | 15 դրվագ |
2018 | «Սուր առարկաներ» | Sharp Objects | Էմմա Կրելին | մինի սերիալ, 8 սերիա |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2019 | «Ճանճերի տերը» | Էրիկ | Sydney Theatre Company |
2019 | «Ծաղրասարյակ սպանելը» | Մայելա Էվել | Շուբերտ թատրոն |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Eliza Scanlen (չեխերեն) — 2001.
- ↑ Smith Krista (August 2018)։ «Sharp Objects Star Eliza Scanlen Holds Her Own Opposite Her Childhood Idol»։ Vanity Fair։ Վերցված է 30 August 2018
- ↑ Robinson Joanna (26 August 2018)։ «Sharp Objects Star Eliza Scanlen on Working with Greta Gerwig for Little Women»։ Vanity Fair։ Վերցված է 30 August 2018
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Clayton Cy (4 July 2018)։ «From Home and Away to Hollywood, Eliza Scanlen sharpens her talent»։ The West Australian։ Վերցված է 19 March 2019
- ↑ Dow Steve (23 July 2019)։ «Reinventing Lord of the Flies: chaos, cruelty and not an alpha male in sight»։ The Guardian
- ↑ McNary Dave (15 October 2019)։ «Eliza Scanlen Drama 'Babyteeth' Lands at IFC for North America (EXCLUSIVE)»։ Variety
- ↑ Harrison Ellie (29 December 2019)։ «Eliza Scanlen: 'I'm tired of making excuses for young male actors – everyone should know what it means to be professional'»։ The Independent
|