Զաք Էֆրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զակ Էֆրոնից)
Զաք Էֆրոն
Զաք Էֆրոնը 2012 թվականին
Ի ծնե անուն՝Զաքարիա Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1987(1987-10-18)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ
Կարիերա՝2002 թվականից մինչ օրս
Ուղղություն՝Փոփ երաժշտություն
Պարգևներ՝
IMDb։ID 1374980
zacefron.com

Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն (անգլ.՝ Zachary David Alexander Efron, հոկտեմբերի 18, 1987(1987-10-18)[1], Սան Լուիս Օբիսպո, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարի, «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը», «Հաջողակը», «Այդ անհարմար պահը», «Սրտի 128 զարկ րոպեում», «Հարևաններ։ Պատերազմի ճանապարհին», «Թեթև վարքով պապիկը» ֆիլմերում, ինչպես նաև «Հավերժական ամառ» հեռուստասերիալում իր կատարած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Էֆրոնը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրակայանում աշխատող ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասքեթի ընտանիքում։ Մեծացել է փոքր եղբոր՝ Դիլանի հետ, որը 5 տարով փոքր է Զաքից։ Զաք Էֆրոնը ունի հրեական արմատներ[2][3]։

4 տարեկանից սկսած արդեն մասնակցել է դպրոցական թատրոնի ներկայացումներին։ 15 տարեկանից սկսած մասնակցություն է ունեցել հեռուստանկարահանումներին։ 2000-2001 թվականներին հաճախել է Ալլան Հենքոքի քոլեջին (անգլ.՝ Allan Hancock College) կից երաժշտական դպրոցը (անգլ.՝ Pacific Conservatory of the Performing Arts) Սանտա-Մոնիկայում[4]։

2006 թվականին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդե քաղաքում ավարտել է դպրոցը և ընդունվել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հետաձգել է ուսումը նկարահանումների պատճառով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Էֆրոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Լուսատիտիկ», «Շտապ օգնություն» և «Պաշտպան»։ Նա կատարել է Քամերոն Բեյլի դերը «Հավերժական ամառ» հեռուստասերիալի մի քանի սերիաներում։ Ամենասկբից պլանավորվել էր, որ նրա կերպարը կլինի ժամանակավոր, բայց Էֆրոնի կերպարը դարձավ պարբերական։ «Հավերժական ամառ» հեռուստասերիալում նկարահանվելու հետ միաժամանակ նա նաև նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայր Մայամի», «Ջրային ոստիկանություն. Հատուկ ջոկատ», «Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի ու Կոդիի կյանքի» և The Replacements հեռուստասերիալներում։ Երիտասարդ կատարողների մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հեռուստաֆիլմում կատարած լավագույն դերակատարում անվանակարգում Supporting Young Actor մինի-սերիալում կատարած դերի համար[5]։ 2005 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դերը Hope Partlowի «Sick Inside» երգի տեսահոլովակում։

2005 թվականը դարձավ շրջադարձային Էֆրոնի կյանքում։ Disney Channel ընկերությունը քասթինգ հայտարարեց Քեննի Օրթեգի «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմի գլխավոր դերի համար։ Զաքը կարդացել է երկխոսություն 16-ամյա Վանեսսա Հադջենսի հետ և ստացել է բասկետբոլի աստղ Թրոյ Բոլտոնի դերը։ Նա պետք է պարեր և երգեր, բայց այդ պահին Զաքն ընդամենը 18 տարեկան էր, և նրա ձայնը շարունակում էր փոխվել։ Որոշվեց Զաքի ձայնը համադրել երգիչ և դերասան Դրյու Սիլիի ձայնի հետ։

Զաք Էֆրոնը 2012 թվականին

2006 թվականին «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմը թողարկվեց և մեծ հաջողություն ունեցավ[2]։ Բնականաբար Դիսնեյ հեռուստաալիքը որոշեց ֆիլմի շարունակության նկարահանումները չհետաձգել, բայց Զաքը պայման դրեց, թե ինքը կնկարահանի շարունակությունում միայն այն դեպքում, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն երգել։

Ֆիլմի երկրորդ մասը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ» ֆիլմը, ցույց տվեց, որ Զաքը հաջողությամբ է կատարել իր առաջադրանքը։ Ֆիլմի սաունդթրեքը դարձավ 2007 թվականի ամենավաճառվող սկավառակը։ Սայմոն Քոուելի ձայնագրման ընկերությունը առաջարկել է Զաքին ձայնագրել սկավառակ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։

Այդ ժամանակ պրոդյուսերներն անցկացրել են քասթինգ «Մազերի լաք» Բրոդվեյական մյուզիքլի հիման վրա ֆիլմի նկարահանելու համար։ Զաքին հաստատեցին Լինկ Լարքինի դերում։ Այդ ֆիլմը Զաքին ճանաչում բերեց[6]։

Հետագայում թողարկվել են ոչ պակաս հայտնի ֆիլմեր Զաք Էֆրոնի մասնակցությամբ, որոնցում նա կատարել է գլխավոր դերեր. դրանք են՝ «Ես և Օրսոն Ուելլսը», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կայնքը», «Հաջողակը» և այլն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը (անգլերեն) Forbes ամսագրում 5,8 միլիոն դոլլար աշխատավարձով[7]։

People ամսագիրը 2007 թվականին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Էֆրոնը և Վանեսա Հադջենսը սկսել են հանդիպել 2005 թվականին՝ High School Musical ֆիլմի նկարահանումների ժամանակ[8][9][10], զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին[11]։

2013 թվականին Զաք Էֆրոնը բուժվել է ալկոհոլիզմից և տոքսիկոմանիայից[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Լուսատիտիկ Firefly Երիտասարդ Սայմոն Թեմ
2003 ֆ Կարլ Լեմկեի շատ մեծ աշխարհը The Big Wide World of Carl Laemke Փիթ Լեմկե
2003 ս Շտապ օգնություն Emergency Room Բոբբի Նևիլ
2004 ֆ Եռակի խաղ Triple Play Հարրի Ֆուլլեր
2004 ս Պաշտպան The Guardian Լյուկ Տոմելո
2004 ֆ Հիասքանչ վազք Miracle Run Սթիվեն Մորգան
2004-2005 ս Հավերժական ամառ Summerland Քամերոն Բեյլ
2005 ս C.S.I.:Հանցագործության վայր Մայամի CSI: Miami Սեթ Դոուսոն
2005 ֆ Նժույգ Դերբի The Derby Stallion Պատրիկ Մաքարդլ
2006 ֆ Եթե այստեղ ապրեիր, հիմա տանը կլինեիր If You Lived Here, You'd Be Home Now Կոդի
2006 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատ Navy NCIS: Naval Criminal Investigative Service Դեննի
2006 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ High School Musical Թրոյ Բոլտոն
2006 ս Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի և Կոդիի կյանքը The Suite Life of Zack and Cody Թրևոր
2006 ս Կողոպուտ Heist Պիցցա առաքող տղա
2006 մֆ Դավաճանություն The Replacements Դեյվի Հանքերհոֆֆ
2007 ֆ Մազերի լաք Hairspray Լինկ Լարքին
2007 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ High School Musical 2 Թրոյ Բոլտոն
2008 ֆ Ես և Օրսոն Ուելլսը Me and Orson Welles[13] Ռիչարդ Սեմյուելս
2008 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո High School Musical 3: Senior Year Թրոյ Բոլտոն
2009 ֆ Հայրիկը կրկին 17 տարեկան է 17 Again Մայք Օ’Դոննելը 17 տարեկանում
2010 ֆ Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը Charlie St. Cloud Չարլի Սան-Կլաուս
2011 ֆ Հին Նոր տարի New Year’s Eve Փոլ
2011 ֆ Հաջողակը The Lucky One Լոգան Թիբո
2012 ֆ Լրագրավաճառ The Paperboy Ջեք Ջենսեն
2012 մֆ Լորաքս Dr. Seuss’ The Lorax Թեդ
2012 ֆ Հումանիտար գիտություններ Liberal Arts Նեյտ
2012 ֆ Ամեն գնով At Any Price Դին Ուիփլ
2013 ֆ Փարքլենդ Parkland Ջիմ Կարրիկո
2014 ֆ Հարևանները Neighbors Թեդի Սանդերս
2014 ֆ Այդ անհարմար պահը That Awkward Moment Ջեյսոն
2015 ֆ Րոպեում սրտի 128 զարկ We Are Your Friends Կոուլ Քարթեր
2016 ֆ Թեթև վարքով պապիկը Dirty Grandpa Ջեյսոն Քելլի
2016 ֆ Հարսանեկան խեղդոց Mike and Dave Need Wedding Dates Դեյվ Սթանգլ
2016 ֆ Հարևաններ։ Կռվի ճանապարհին 2 Neighbors 2: Sorority Rising Թեդի Սանդերս
2017 ֆ Երկրի ամենալավ շոումենը The Greatest Showman on Earth Ֆիլիպ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Էֆրոնի ձայնագրություններից ընդգրկվել են հետևյալ ֆիլմերի սաունդթրեքներում.

  • 2007: «Մազերի լաք» — 2 երգ։
  • 2007: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2» — 8 երգ։
  • 2009: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3» — 10 երգ։
  • 2009: «Ես և Օրսոն Ուելլսը» — 1 երգ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Strauss, Neil (August 23, 2007), Zac Efron — the new American hearthrob, The Rolling Stone, pg 43. Retrieved August 21, 2007.
  3. Elkin, Michael (2007 թ․ օգոստոսի 2). «'High' Times Ahead». The Jewish Exponent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  4. PCPA Theaterfest Alumni Արխիվացված 2016-04-13 Wayback Machine.(անգլ.) — 12.03.2009.
  5. «IMDB». IMDB Awards for Zac Efron. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է March 13 2006-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  6. «Zac Efron Joins Cast of Hairspray». CBS Studios. 2006 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
  8. «Zac & Vanessa's Real-Life Romance». People. 2007 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Showbuzz.com». CBS News. 2007 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
  11. «Breaking News: Zac Efron, Vanessa Hudgens Split», Us, December 13, 2010
  12. Inside Zac Efron’s new, sober life
  13. Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում (5 սեպտեմբերի, 2008), վաճառքում եղել է միայն մեկ տարի անց։ 2009 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում (սահմանափակ), 2009 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Մեծ Բրիտանիայում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Էֆրոն» հոդվածին։