Լի Դենիելս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1959[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3] |
Կրթություն | Lindenwood University? և Radnor High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և քասթինգի տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
leedanielsentertainment.com | |
Լի Լուի Դենիելս (անգլ.՝ Lee Louis Daniels; род. դեկտեմբերի 24, 1959[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3]), ամերիկյան կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան։ Առավել հայտնի է «Գանձ» ֆիլմի վրա իր աշխատանքով, որն առաջադրվել էր «Օսկարի» վեց կատեգորիայի, այդ թվում`որպես լավագույն կինոնկար և լավագույն ռեժիսոր։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Դենիելսը ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 24-ին, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ռեդնորի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո նա գնում է սովորելու Միսսուրի նահանգի Լինդենվուդի համալսարանում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հրեշների պարահանդես» ֆիլմը դեբյուտն էր Լիի ՝ որպես պրոդյուսեր։ Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Հոլի Բերին, որը հետագայում դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով կնոջ գլխավոր դերի համար ստացավ Օսկար։
2005 թվականին Դենիելսը դառնում է «Ստվերների պատերազմ» ֆիլմի ռեժիսորը, որում նկարահանվել են Հելեն Միրրենը, Քյուբա Գուդինգ Կրտսերը, Սթիվեն Դորֆը, Մո՚Նիկը և այլք։ Լի Դենիելսը Սան-Սեբաստյանի կինոփառատոնում առաջադրվել է «Լավագույն սկսնակ ռեժիսոր» անվանակարգում։
2009 թվականին նա սկսում է աշխատանքը «Գանձ» ֆիլմի վրա, որը պատմում է մեզ մի պատմություն 16-ամյա սևամորթ հղիի մասին, ով դպրոցական է և տառապում է ճարպակալությամբ և ով սեռական բռնության էր ենթարկվել սեփական հոր կողմից։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆիլմը նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի վեց անվանակարգում, իսկ ինքը Դենիելսը առաջադրվել է որպես լավագույն ռեժիսոր։
2012 թվականին դուրս է գալիս նրա նոր՝ «Լրագրավաճառը» ֆիլմը, որում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մեթթյու Մակկոնահին, Զաք Էֆրոնը, Ջոն Քյուսաքը և Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմը մասնակցել է Կաննի 65-րդ կինոփառատոնին և հավակնել «Ոսկե արմավենու ճյուղի»[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Դենիելսը համարվում է բաց հոմոսեքսուալիստ։ Ապրում է Նյու-Յորքում։ Իր նախկին ընկեր՝ քասթինգ-տնօրեն Բիլլի Հոփքինսի հետ նրանք որդեգրել են երկու երեխա՝ Կլարային և Լիամային,ովքեր հանդիսանում են Լիի կենսաբանական ազգականները։ Հետագայում Դենիելսը և Հոփքինսը բաժանվել են, և 2009 թվականից սկսած Լին ապրում է Էնդի Սֆորցինիի հետи[6]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր |
---|---|---|---|
2015 | Կայսրություն | Empire | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2013 | Պալատականը | The Butler | ռեժիսոր |
2012 | Լրագրավաճառը | The Paperboy | ռեժիսոր |
2009 | Գանձ | Precious | ռեժիսոր, պրոդյուսեր |
2008 | Թեննեսի | Tennessee | պրոդյուսեր |
2005 | Ստվերների պատերազմ | Shadowboxer | ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան |
2004 | Փայտահատը | The Woodsman | պրոդյուսեր |
2004 | Ագնեսը և նրա եղբայրները | Agnes and His Brothers | դերասան |
2002 | Հրեշների պարահանդես | Monster’s Ball | պրոդյուսեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.huffingtonpost.com/2013/08/15/eugene-allen-the-butler-church-usher_n_3757615.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.washingtonpost.com/local/parishioners-remember-eugene-allen-as-a-devoted-peacemaker/2013/08/16/2248aeca-05e6-11e3-9259-e2aafe5a5f84_story.html
- ↑ «2012 Official Selection»։ Cannes։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2012-04-19
- ↑ «Cannes Film Festival 2012 line-up announced»։ timeout։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-18-ին։ Վերցված է 2012-04-19
- ↑ «[Video] Lee Daniels Credits Wendy Williams with Outing Him: "It Was Liberating!" |»։ Blackgaygossip.com։ 2010-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-08-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|