Մոլի Ռինգուոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլի Ռինգուոլդ
Ծնվել էփետրվարի 18, 1968(1968-02-18)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրRoseville, Կալիֆոռնիա
ԿրթությունԼոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ, Oakmont High School?, Roseville High School? և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, վիպասան, գրող և պարուհի
Ծնողներհայր՝ Bob Ringwald?
Ամուսին(ներ)Panio Gianopoulos? և Valery Lameignère?
Պարգևներ և մրցանակներ
iammollyringwald.com

Մոլի Ռինգուոլդ (անգլ.՝ Molly Kathleen Ringwald, փետրվարի 18, 1968(1968-02-18)[1][2][3][…], Roseville, Կալիֆոռնիա ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և բանաստեղծուհի։ Հայտնի է դարձել 1980 թվականին Ջոն Հյուզի հետ աշխատակցելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռոզվիլ քաղաքում, որը գտնվում է Սակրամենտոյից ոչ հեռու` Կալիֆոռնիա նահանգում։ Նրա մայրը՝ Ադել Էդիտը, տնային տնտեսուհի է և խոհարար, իսկ հայրը՝ Ռոբերտ Սքոթ Ռինգուոլդը, կույր ջազ դաշնակահար[5][6]։ Մոլին ունի նաև քույր և եղբայր՝ Քելին և Էլիսաբեթը։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան սկսել է հինգ տարեկանում՝ հանդես գալով «Ալիսը Հրաշքների աշխարհում» ներկայացումում։ Իսկ հաջորդ տարում ձայնագրել է դիքսլենդ ոճում «I Wanna Be Loved by You» ալբոմը՝ հոր և նրա խմբի՝ «Fulton Street Jazz Band»-ի հետ։

Ավելի ուշ Մոլին հայտնվել է տեղական հեռուստատեսության գովազդներում, իսկ 1979 թվականին նկարահանվել է «Տարբեր հարվածներ» հեռուստասերիալի էպիզոդներում։ Նրա կարիերայի հաջորդ քայլը եղել է «Կյանքի ճշմարտություն» հեռուստատեսային շոուն։ 1984 թվականին կայացել է նրա առաջին լուրջ դերը Ջոն Հյուզի «16 մոմ» ֆիլմում, որի համար հաջորդ տարի նա ստացել է մրցանակ «Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ դրամայում»։

Հաջորդ ֆիլմերում նկարահանվել է մյուս հայտնի դերասանների հետ՝ Էմիլիո Էստևես, Նելսոն Ջադ, Էնտոնի Մայքլ Հոլ և Ռոբերտ Դաունի (կրտսեր)-ի և ուրիշներ։ Ջոն Հյուզի ֆիլմերում մի շարք դերերից հետո շատերը կարծում էին, որ Մոլին նրա սիրելի դերասանուհին է, բայց 1987 թվականին Ռինգուոլդը հրաժարվում է «Ինչ-որ հրաշալի բան» ֆիլմի գլխավոր դերից։

1990 թվականներին Մոլին դառնում է ավելի քիչ հայտնի․ դա կապված էր այն հանգամանքի հետ, որ նա գրեթե չէր հայտնվում խոշոր պատկերներում և նախընտրում էր նկարահանվել սերիալներում և քիչ հայտնի ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 28-ին Ռինգուոլդը ամուսնացել է ֆրանսիացի գրող Բալեր Լամեների հետ։ Նրանք բաժանվել են 2002 թվականին[7]։ 2007 թվականից Ռինգուոլդը ամուսնացած է խմբագիր և հունական ծագմամբ գրող Փանիո Գինոպուլուսի հետ։ Նրանք ունեն դուստր, որի անունը Մատիլդա Էրենի է (ծնվել է 2003 թվականին) և երվորյակներ՝ դուստր՝ Ադելը, և որդին՝ Ռոմանը (ծնվել են 2009 թվականին)։ Նրա հղիությունը ներառվել է «Ծնողներից գաղտնի» սերիալի սյուժեում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979—1980 Տարբեր հարվածներ Diff’rent Strokes Մոլի Փարքեր
1979—1980 Կյանքի ճշմարտություններ The Facts of Life Մոլի Փարքեր
1982 Փոթորիկ Tempest Միրանդա Դիմիտրիուս
1983 Տիեզերական որսորդները։ Արկածներ արգելված գոտում Spacehunter: Adventures in the Forbidden Zone Նիկի
1984 16 մոմ Sixteen Candles Սամանտա Բեյքեր
1987 Լիր արքան King Lear Կորդելիա
1987 Նկարահանման մասնագետ The Pick-up Artist Ռենդի Ջենսեն
1988 Թարմ ձիեր Fresh Horses Ջիվել
1990 Կանայք և տղամարդիկ։ Գայթակղության պատմություններ Women and Men: Stories of Seduction Քիթ
1990 Բեթսիի հարսանիքը Betsy’s Wedding Բեսթի Հոփեր
1994 Դիմակայություն The Stand Ֆրեննի Գոլդսմիթ
1999 Դաս տալով տիկին Թինգլին Teaching Mrs. Tingle միսս Բենքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Molly Ringwald Biography (1968-)» (անգլերեն). Film Reference. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Ancestry of Molly Ringwald». Freepages (անգլերեն). RootsWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Don't You Forget About Me». NYMag.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  8. «Molly Ringwald Expecting Twins!». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլի Ռինգուոլդ» հոդվածին։