Ջեյմս Բրուքս
Ջեյմս Բրուքս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Weehawken High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Աշխատավայր | CBS, MTM Enterprises?, John Charles Walters Company? և Gracie Films |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[2] |
graciefilms.com | |
Ջեյմս Բրուքս (անգլ.՝ James Lawrence Brooks; մայիսի 9, 1940[1], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի կինոդերասան, սցենարիստ և պրոդյուսեր, Gracie Films ընկերության հիմնադիր։
«Սենյակ 222», «Մերի Թայլեր Մուրի շոուն», «Ռոդա», «Լու Գրանտ» և «Տաքսի» սերիալների ստեղծողը։ «Սիմփսոնները» մուլտսերիալը մշակողներից մեկն է, որի կերպարները, առաջին անգամ հայտնվել են «Թրեյսի Ուլմանի շոուն» նախագծում, որի պրորդյուսերը ինքն էր։ «Նրբության լեզուն», «Հեռուստատեսային նորություններ», «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի հեղինակ և բեմադրող։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների եռակի և 21 «Էմմի» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Լորենս Բրուքս ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք)՝ եվրոպական ընտանիքում, մեծացել է Նորթ Բերգենում (Նյու Ջերսի)։ Հեռուստատեսային կարիերան սկսել է CBS ալիքում, որտեղ 1964-1966 թվականներից աշխատել է սցենարիստ։ Ապա տեղափոխվել է ABC հեռուստաալիք, որտեղ աշխատել է «Սենյակ 222» հեռուստասերիալի վրա։ Դրանից հետո նրան նկատում են և հաջորդ տարի նրա մասնակցությամբ ստեղծվում են ամերիկյան ճանաչված «Թրեյսի Ուլմանի շոուն» (ծրագիրը ունեցել է հսկայական առևտրական հաջողություն), «Ռոդա», «Տաքսի» և այլ հեռուստաշոուներ։
1978 թվականին Բրուքսը տեղափոխվել է մեծ կինո և նրա առաջին աշխատանքը եղել է «Սկսել սկզբից» ֆիլմի սցենարիստի և համապրոդյուսերի պաշտոնը։
1984 թվականին հիմնադրել է սեփական հեռուստաընկերությունը՝ «Gracie Films»-ը և որպես դրա ղեկավար զբաղվել է «Ջերի Մագուայր», «Մեծ», «Ավելի լավ չի կարող լինել» ֆիլմերի պրոդյուսերությամբ։ Ամենալայնածավալ և նշանավոր նախագծերից մեկը՝ «Սիմփսոնները» մուլտսերիալը ժողովրդականություն է ձեռք բերել ողջ աշխարհում։
Ամենամեծ ռեժիսորական հաջողությունը՝ «Նրբության լեզուն» ֆիլմը, 1984 թվականին արժանացել է 5 «Օսկար» մրցանակի․ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն է, որը այդ պարգևը ստացել են առաջնաելույթային ֆիլմի համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ֆ | Սկսել սկզբից | Starting Over | պրոդյուսեր, սցենարիստ |
1979 | ֆ | Իրական կյանք | Real Life | դերասան |
1981 | ֆ | Ժամանակակից ռոմանս | Modern Romance | դերասան |
1983 | ֆ | Նրբության լեզուն | Terms of Endearment | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1987 | ֆ | Հեռուստատեսային նորություններ | Broadcasting News | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1988 | ֆ | Մեծ | Big | պրոդյուսեր |
1989 | ֆ | Ասա ինչ-որ բան | Say Anything... | գործադիր պրոդյուսեր |
1989 | ֆ | Ռոուզների պատերազմը | The War of the Roses | պրոդյուսեր |
1994 | ֆ | Ես համաձայն եմ ամեն ինչի | I'll Do Anything | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1996 | ֆ | Ջերի Մագուայր | Jerry Maguire | պրոդյուսեր |
1997 | ֆ | Ավելի լավ չի կարող լինել | As Good as It Gets | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2001 | ֆ | Ուժեղ կին | Riding in Cars with Boys | պրոդյուսեր |
2004 | ֆ | Իսպանական անգլերեն | Spanglish | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2007 | մֆ | Սիմփսոնները կինոյում | The Simpsons Movie | պրոդյուսեր, սցենարիստ |
2010 | ֆ | Ինչ իմանաս | How Do You Know | ռեժիսոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ WGA Find a Writer
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրուքս» հոդվածին։ |
|
- Մայիսի 9 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի գրողներ