Ջոն Դիքոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Դիքոն
Bass player queen.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ John Deacon
Ի ծնե անունանգլ.՝ John Richard Deacon
Ծնվել էօգոստոսի 19, 1951(1951-08-19)[1][2][3] (68 տարեկան)
Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
Մասնագիտությունբասիստ, հեղինակ-կոմպոզիտոր և կիթառահար
Գործիքներelectric bass guitar?, բաս կիթառ և դաշնամուր
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
ԱնդամակցությունՔուին
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշան
John Deacon Վիքիպահեստում

Ջոն Ռիչարդ Դիքոն (անգլ.՝ John Richard Deacon օգոստոսի 19, 1951(1951-08-19)[1][2][3], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Queen խմբի բաս կիթառահար:

Ջոնը Queen-ին միացավ բոլորից ուշ ՝ 1971 թվականին: Նա նաև խմբի ամենաերիտասարդ անդամն է (այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր): Մի քանի ալբոմներում Ջոնը հանդես է եկել որպես ռիթմ կիթառահար, նվագել է ակուստիկ կիթառ և ստեղնաշարային գործիքներ համերգների ժամանակ և տեսահոլովակներում, նաև երգում էր բեք-վոկալային հատվածները:

Ջոն Դիքոնը խմբի ամբողջ պատմության մեջ ամենաշատ վաճառված սինգլի («Another One Bites the Dust») հեղինակն է: Բացի այդ, Ջոնը ՝ «You're My Best Friend», «Spread Your Wings», «Back Chat», «One Year of Love», «I Want to Break Free» երգերի հեղինակն է:

1992 թվականի Queen խմբի համերգային ծրագրում, որը տեղի է ունեցել Ուեմբլի մարզադաշտում (առավել հայտնի է որպես ՝ The Freddie Mercury Tribute Concert) հայտարավել է, որ Ջոն Դիքոնը խմբի հետ վերջին անգամ է ելույթ ունենում: Այնուամենայնիվ, 1997 թվականին երաժիշտը մասնակցել է խմբի միակ երգի ՝ «No-One But You (Only The Good Die Young)»-ի  ձայնագրմանը, որը գրվել է առանց Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ, ինչպես նաև Էլթոն Ջոնի կողմից կազմակերպված ՝ «The Show Must Go On» համերգային ծրագրին: Հենց այս համերգն էլ դարձավ վերջինը ՝ Դիքոնը հեռացավ մեծ բեմից ՝ հրաժարվելով երաժշտության ոլորտում հետագա աշխատանքից:

2004 թվականին նա հրաժարվել է համատեղ աշխատել Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի հետ ՝ «Queen + Paul Rodgers» ծրագրի շրջանակներում: Այնուամենայնիվ, Բրայան Մեյի խոսքերով, Դիքոնը ծրագրին «լուռ համաձայնություն» է տվել[4]:

Queen-ին Ռոքնռոլի փառքի սրահում ներգրավման պաշտոնական արարողությանը Դիքոնը չի մասնակցել (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ):

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ռիչարդ Դիքոնը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 19-ին Լեսթեր քաղաքում, Լեսթերշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա:

Նրա հայրը ՝ Արթուր Հենրի Դիքոնը ուներ կայուն աշխատանք Norwich Union ապահովագրական կազմակերպությունում: 1960 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Օդբի քաղաք: Ջոնը հետևողականորեն ավարտել է կրթության երեք մակարդակները, որոնք ավանդական են անգլիացիների համար ՝ տարրական (Լեթչեսթերում Լինդեն դպրոցը), միջնակարգ (Օդբիում Հարթրի դպրոցը) և ավագ (Օդբիում Բիթչեմ քոլեջը, հումանիտար հոսք) դասարանները:

Յոթ տարեկանում Ջոնը ծնողների կողմից նվեր ստացավ իր առաջին կիթառը ՝ կարմիր պլաստմասե «Tommy Steele»: Սակայն, սկզբում տղան չէր հետաքրքրվում երժշտությամբ. նրան հետաքրքրում էր էլեկտրոնիկան, կարդում էր այդ թեմային վերաբերվող ամսագրեր, նախագծում էր տարբեր, ոչ մեծ սարքեր: Ջոնը նույնիսկ կենցաղային մագնիտոֆոն է վերափոխել, որը ձայնագրում էր ռադիոյով հնչող երգերը. հիմնականում դրանք Ալան Ֆրիմենի և The Beatles-ի հիթ-շքերթներն էին:

Արդյունքում, հենց լիվերպուլյան քառյակն էլ կատալիզատոր հանդիսացավ Ջոնի հետաքրքրությանը երաժշտության հանդեպ: Առավոտյան տղան լրագրի ցրիչ էր աշխատում, և շուտով նրան հաջողվեց հավաքել բավարար գումար, որպեսզի գնի ցանկալի գործիքը և անցնի պարապունքներին[5]: Լինելով դպրոցական, նա տասնչորս տարեկանում (1965 թվականին) ձևավորեց իր առաջին խումբը ՝ The Opposition-ը (1966 թվականից ՝ The New Opposition): Սկզբում նա խմբի ռիթմ-կիթառահարն էր և նվագում էր անդամներից մեկի կողմից գնված գործիքով:

Բաս-կիթառահար դարձավ հետևյալ հանգամանքների պատճառով. նախկին բասիստին հեռացրել էին խմբի երաժշտական մակարդակին չհամապատասխանելու պատճառով և բաս-կիթառահարի պակասությունը պետք էր արագ լրացնել: Հենց այդ ժամանակ նա գնեց իր առաջին ՝ EKO բաս-կիթառը 22 ֆունտով (£):

Ջոնը նաև խմբի արխիվային ղեկավարն էր. նա հավաքում էր թերթերից կտրված այն հատվածները, որտեղ հիշատակվում էր խումբը, և նույնիսկ եթե դա ընդամենը հերթական համերգի անոնսն էր:

The Opposition-ի վերջին համերգը  (հետագայում, Դիքոնի հեռանալուց հետո խումբը անվանվում է ՝ The Art), որտեղ նվագել է Ջոն Դիքոնը, տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 29-ին: Դա պայմանավորված էր նրանով, որ Դիքոնին ՝ ռադիոֆիզիկայում իր կարողությունների համար հրավիրել էին Լոնդոն ՝ հետագայում իր կրթությունը շարունակելու Չելսիի տեխնիկական քոլեջում (հիմա այն կազմում է Imperial College London-ի բաղադրիչ մասը):

Տեղափոխվելով Լոնդոն, Դիքոնը իր բաս-կիթառը և ուժեղարարը թողնում է Օդբիում, սակայն վեց ամիս անց հասկանում է, որ ինչ-որ երաժշտական խումբ անդամակցելու իր ցանկությունը անկառավարելի է դառնում: Նա իր մորը ՝ Մոլիին խնդրում է, որ իր երաժշտական գործիքները ուղարկի քոլեջ:

1970 թվականի հոկտեմբերին Ջոն Դիքոնը այցելեց այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող Queen խմբի համերգին.

Նրանք բոլորը սև էին հագել, լույսը շատ աղոտ էր, այնպես որ այն, ինչ ես կարող էի տեսնել, չորս մութ ստվերներ էին... Այդ ժամանակ նրանք ինձ վրա տպավորություն չթողեցին:

Միևնույն ժամանակ Դիքոնը փորձում էր նոր կոլետկիվ հավաքել և մասամբ դա նրան հաջողվեց: 1970 թվականի նոյեմբերի 21-ին նորաստեղծ թիմը նույնիսկ Չելսի քոլեջում համերգ է տվել: Համերգը, սակայն, միակն էր:

Queen-ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքոնը պարբերաբար նայում էր «Melody Maker» թերթը ՝ երաժշտական խմբերում թափուր տեղեր գտնելու համար: Լեգենդներից մեկի համաձայն, 1971 թվականի սկզբին Դիքոնը վերջապես գտավ ինչ-որ հայտարարություն, որը հանգեսցնում է նրան Queen խմբի լսումներին:

Սակայն գոյություն ունի մեկ այլ լեգենդ: Դրա համաձայն, 1971 թվականի փետրվարին Դիքոնը դիսկոտեկ է այցելում, որտեղ նրան որպես բաս-կիթառահարի ներկայացրել են Բրայան Մեյին և Ռոջեր Թեյլորին, ովքեր այդ ժամանակ ակտիվորեն բաս-կիթառահար էին փնտրում ՝ վերջին բացակայող անդամին իրենց խմբում: Նրան հրավիրում են լսումների, որը տեղի է ունենում երկու օր անց ՝ գիտության, բժշկության և տեխնիկայի ՝ Imperial College London-ի դասախոսության սենյակում: Այդ դահլիճից Դիքոնը դուրս եկավ որպես խմբի լիիրավ անդամ: Լավ բասիստի տանջալից որոնումներում Թեյլորը, Մեյը և Մերկուրին միանգամից գնահատեցին Դիքոնի երաժշտական տաղանդը, նրա հանգիստ վարքը և էլեկտրոնիկայի հմտությունները, որը ակնհայտ էր էլեկտրական կիթառ նվագելու ժամանակ: Դիքոնը դարձավ յոթերորդ և վերջին դիմորդը բաս-կիթառահարի տեղի համար:

Չնայած այն հանգամանքին, որ նա խմբի ամենաերիտասարդ անդամն էր, Դիքոնը միանգամից ներգրվում է խմբում:

Բրայան Մեյը հետագայում հիշում է.

Մենք միանգամից հասկացանք, որ նա նա է, ով պետք է, չնայած որ նա շատ լուռ էր: Ջոնը մեզ հետ համարյա չէր խոսում: Մենք մի քանի բաս-կիթառահարներ ենք ունեցել, սակայն բաժանվել ենք նրանցից. կամ բնավորությունը, կամ երաժշտական ունակությունները մեզ չէին բավարարում: Այդպես շարունակվեց, մինչ այն ժամանակ, երբ ընկերների միջոցով գտանք Ջոնին:

Կես տարի անց ՝ 1971 թվականի հուլիսի 2-ին, տեղի ունեցավ «Queen»-ի համերգը ՝ Ջոն Դիքոնը մասնակցությամբ

Խմբի ընդհանուր ստեղծագործական ժառանգությունում իր առաջին նշանակալի ներդրումը Դիքոնը արեց «Misfire» երգով, որը հայտնվեց նրանց երրորդ ՝ «Sheer Heart Attack» ալբոմում: Այն հասարակությունում քիչ համբավ վաստակեց, ի տարբերություն նրա երկրորդ ՝ «You're My Best Friend» երգի, որը, առանց որևէ կասկածի, համաշխարհային հիթ դարձավ: Այդպիսի ճակատագրի արժանացան Դիքոնը մյուս երգերը ՝ «Spread Your Wings»-ը, «Another One Bites the Dust»-ը, «I Want to Break Free»-ն և ուրիշները:

Ջոն Դիքոնը ինքնուրույն գրում էր մյուսներից քիչ, սակայն, նրա ստեղծագործություններից շատերը հարյուր տոկոսանոց հիթեր էին դառնում: Դրա մասին խմբի մյուս անդամները մեկ անգամ չէ, որ խոսել են:

Կատարողական հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդոն Ֆլետչեր, Rolling Stone ամսագրի տեսություն.

Բավական է ընդամենը ասել, որ թմբկահար Ռոջեր Թեյլորը և բասիստ Ջոն Դիքոնը իրենցից ներկայացնում են ահռելի հզորությամբ հրաբուխ, որի ժայթքումը կստիպի ամբողջ Երկրին ցնցվել...

Ջոն Դիքոնը բարձր պրոֆեսիոնալիզմը և եզակիությունը որպես բաս-կիթառահար ընդգծել է Iron Maiden-ի բասիստը ՝ Սթիվ Հարրիսը:

Սարքավորումներ և կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես էլեկտրոնիկայի ոլորտում որակավորված ինժեներ, Ջոնը հաճախ պատասխանատու էր խմբի սարքավորումների համար:  Դիքոնի և հետագայում Բրայան Մեյի կողմից օգտագործված Դիքոնի ուժեղարարը մինչև հիմա կրում է երաժշտի անձնական անունը, և, մասամբ, հայտնագործողի ՝ «Deacy Amp»:

Հիմնական կիթառներ.

1971—1972 Rickenbacker 4001

1973—1977 Fender Precision Bass Sunburst

1973—1986 Fender Precision Bass Natural Finish

1986—1997 Fender Precision Bass Black Finish

(Համերգի ժամանակ նա միայն Fender-ով էր նվագում, իսկ մյուսը պահեստային էր)

Լրացուցիչ կիթառներ

1977—1979 Fender '51 Precision Bass (օգտագործվում էր որոշ երգեր նվագելու համար և որպես պահեստային համերգների ժամանակ)

1977,1980 —1985 Music Man StingRay (1977 թ.-ին որպես պահեստային համերգների ժամանակ, իսկ 1980 թվականից մինչև 1985 թ. օգտագործվում էր Another One Bites the Dust-ը նվագելու համար)

1980—1982 Kramer DMZ (համերգների ժամանակ որպես պահեստային, օգտագործվել է ՝ Play The Game տեսահոլովակում)

1981—1985 Fender Special Precision Bass (օգտագործվում էր ստուդիայում որոշ երգեր և Under Pressure-ը համերգների ժամանակ նվագելու համար)

1983—1992 Fender Elite Precision Bass (օգտագործվում էր ստուդիայում որոշ երգեր նվագելու համար, Radio Ga-Ga-ն նվագելու համար որպես պահեստային համերգների ժամանակ)

1986—1991 Giffin Natural Wood Finish Bass (օգտագործվում էր ստուդիայում)

1986 Warwick Buzzard (օգտագործվել է ՝ Friends Will Be Friends-ի տեսահոլովակում)

Ուժեղարարներ

1971—1973 Orange AD-200B

1974HiWatt

1975—1995 Acoustic 371

Մասնակցությունը խմբի ֆինանսական հարցերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ամենալուռ անդամը ՝ Դիքոնը, այնուամենայնիվ դրա «տնտեսական ուղեղ»-ն էր, ով վարում էր խմբի բոլոր ֆինանսական գործերը:

Քիթ Մուռ (Keith Moore), Queen-ի հաշվապահը.

Ջոնը ներքին վերահսկիչն էր, ադմինիստրատորը և հաշվապահը... Ես շատ գոհ եմ, որ նա ստանձնեց այդ դերերը: Երբեմն ես նրա հետ հանդիպումներ եմ ունեցել, որոնք հինգ ժամ են տևել, որից հետո, երբ մենք վերջացնում էինք բոլոր հարցերի քննարկումները, նա հեռանում էր և պատմում էր մնացածին այն, ինչի մասին մենք խոսել ենք: Այնուհետև, նրանք միասնական որոշում էին կայացնում: Ջոնը վերադառնում էր, որպեսզի այդ մասին հաղորդի ինձ:

Ֆրեդի Մերկուրին Ջոնի մասին.

Ջոն Դիքոնը ուշադիր հետևում էր բոլոր գործավարություններին: Նա գիտեր ամեն ինչ, ինչը պետք էր և պետք չեր տեղի ունենար: Եթե Աստված մեզ լքեր, խմբի մնացած անդամները ոչինչ չէին անի առանց Ջոնի թույլտվության[6]:

Queen-ից հեռանալը և բանավեճերը խմբի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ականներին Ջոնը իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում միայն Queen-ի բասիստը լինել և ցանկանում է մասնակցել խմբից դուրս նախագծերին: Սակայն, Ֆրեդի Մերկուրիի ողբերգական մահից հետո, Ջոն Դիքոնը անսպասելի հայտարարեց երաժշտական աշխարհից հեռանալու մասին: Ջոնի վերջին ելույթը «Queen» խմբի շրջանակներում տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 20-ին ՝ Ուեմբլի մարզադաշտում ՝ Ֆրեդի Մերկուրիի հիշատակին նվիրված Լոնդոնյան բարեգործական համերգի շրջանակներում:

Այնուամենայնիվ, 1997 թվականին, նա մասնակցել է հիշատակի համերգին, որի արդյունքում ձայնագրվել է միակ երգը, որը գրվել է առանց Ֆրեդի Մերկուրիի մասնակցության ՝ «No-One but You (Only the Good Die Young)»-ն:

2001 թվականին Ջոնը պաշտոնապես և բավականին կտրուկ խոսեց Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի և երաժիշտ Ռոբբի Վիլիամսի միասնական աշխատանքի ՝ We Are The Champions-ի վերագործարկման մասին, որը ՝ «Մի ասպետի պատմություն» ֆիլմի համար է: The Sun թերթին տված հարցազրույթում Դիքոնը ասել է.

Սա երբևէ մարդկության կողմից գրված մեծագույն երգերից մեկն է, և ես կարծում եմ, որ նրանք ավերել են այն: Չեմ ցանկանում վիրավորել, սակայն, եկեք պարզապես խոստովանենք, որ Ռոբբի Վիլիամսը ՝ Ֆրեդի Մերկուրին չէ: Ֆրեդիին անհնար է փոխարինել՝ հատկապես Վիլիամսով[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ջոն Դիքոնը ապրում է Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Փաթնի թաղամասում, իր միակ կնոջ ՝ Վերոնիկա Տեթցլաֆի հետ:

Նրանք ամուսնացել են 1975 թվականի հունվարի 18-ին, այդ ժամանակ Վերոնիկան հղի էր նրանց առաջին երեխայով: Նրանք վեց երեխա ունեն.

  • դուստրը ՝ Լաուրա Դիքոնը (ծնվ. 1979 թ.-ի հունիսի 25-ին)

Ըստ ՝ The Sunday Times Rich List-ի , 2015 թվականի ժամանակահատվածում Դիքոնի կարողությունը գնահատվում է 85 միլիոն ֆունտ ստերլինգ[8]:

Երաժիշտի սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen-ի երգերը, գրված Ջոն Դիքոնի կողմից և թողարկված որպես առանձին սինգլներ.

Queen-ի ընտրյալ կոմպոզիցիաները.

  • «Misfire»
  • «You're My Best Friend»
  • «You And I»
  • «Spread Your Wings»
  • «Who Needs You»
  • «If You Can’t Beat Them»
  • «In Only Seven Days»
  • «Another One Bites the Dust»
  • «Need Your Loving Tonight»
  • «Back Chat»
  • «Cool Cat» (կոմպոզիտոր)
  • «I Want to Break Free»
  • «One Year of Love»
  • «Pain Is So Close to Pleasure» (կոմպոզիտոր)
  • «Friends Will Be Friends» (կոմպոզիտոր)
  • «The Miracle» (կոմպոզիտոր)
  • «My Baby Does Me» (կոմպոզիտոր)
  • «Don’t Try So Hard» (կոմպոզիտոր)
  • «My Life Has Been Saved»

Մարմնավորումը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Մացելոն «Բոհեմական ռապսոդիա»-յում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018 թվական[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Loesl Michael (2008-09-23)։ «Queen & Paul Rodgers: "Wir alle vermissen Freddie Mercury"»։ Վերցված է 2019-02-03 
  5. «Official International Queen Fan Club > About John Deacon... Freddie Mercury | Brian May | Roger Taylor | John Deacon...»։ www.queenworld.com։ Վերցված է 2019-02-03 
  6. «Читать книгу Фредди Меркьюри. Жизнь его словами»։ www.bookol.ru։ Վերցված է 2019-02-03 
  7. «Freddie in Classic Rock Dec 01»։ www.brianmay.com։ Վերցված է 2019-02-03 
  8. «Music Rich List 2015: How many female artists can you count? Clue: not many»։ Metro (անգլերեն)։ 2015-04-23։ Վերցված է 2019-02-03 
  9. Busch Anita, Busch Anita (2017-08-21)։ «Queen Pic ‘Bohemian Rhapsody’ Finds Bandmates In Ben Hardy, Gwilym Lee & Joe Mazzello»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-02-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]