Killer Queen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Killer Queen»
Քուինի երգը
Ժանրռոք և գլեմ ռոք
Լեզուանգլերեն
ԼեյբլEMI և Elektra Records
ՀեղինակՖրեդի Մերկուրի
ԿոմպոզիտորՖրեդի Մերկուրի
ՊրոդյուսերRoy Thomas Baker?

«Killer Queen» (անգլ.՝ մարդասպան թագուհին), անգլիական Queen ռոք խմբի Sheer Heart Attack ալբոմից՝ գրված խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Կոմպոզիցիան նույնպես թողարկվել է որպես սինգլ։ Երգը դարձել է խմբի առաջին հիթը՝ 1975 թվականին հասնելով #2-ը Բրիտանիյայում։ Սկավառակի վրա օգտագործվել է միայն Ա կողմը, նրա վրա արձանագրվել է «Flick of the Wrist» (հեղինակ՝ Ֆրեդի Մերկուրի)։ Նույնպես «Killer Queen» երգն արձանագրվել է որպես սինգլ «Who Wants to Live Forever» երգի վրա։

Մերկուրին ասում էր, որ իր վրա ազդել են Beatles, Beach Boy և իմաստային առումով Նոել Կաուարդի երգերը։ Միայն խոսքերը ձայնագրելուց հետո նա գրեց երաժշտությունը։ Ձայնագրությունն ուշագրավ է հմտորեն ստեղծված 4 ձայնային ներդիրներով և մշակված Բրայան Մեյի կիթառի սոլոյով։

Երգի ձայնագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյալի փոխարեն, ինչպես դա եղել է դրանից առաջ, Մերկուրին օգտագործել է սովորական դաշնամուր, որպեսզի երգին փոխանցել Վոդեվիլի ոճը։ Բացի դաշնամուրից, էլեկտրոկիթառից, թմբուկային սարքավորումից և բաս-կիթառի օգտագործել են նաև որոշ այլ հարվածային գործիքներ, ինչպիսին են օրինակ եռանկյունին և բար չայմսը։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Travis խումբը ստեղծել է քավեր տարբերակ իր սինգլ «Sing»-ի համար։
  • Sum 41 խումբը կատարեց երգը «Killer Queen: A Tribute to Queen» ալբոմի համար 2001 թվականին։
  • Երգի տարբերակները հնչել են Guitar Hero և Taiko խաղերում: Drum Master PlayStation 2-ի համար, iOS-ի համար, և նույնպես GuitarFreaks և DrumMania խաղային ավտոմատների համար։
  • Երգը հնչել է Xbox-ի Guitar Hero II խաղի պրեզենտացիայի ժամանակ։
  • Երգը հնչել է «Al Murray's Happy Hour» շոուի մի սերիայի վերջում, կատարված հաղորթավար Էլլ Մյուրեի և հրավիրված Madness խմբի կողմից։
  • FreddeGredde-ը ստեղծեց երգի քավեր-տարբերակը, ձայնագրելով 7 վոկալային պարտիա օգտագործելով ակորդեոն, սինտեզատոր և երկու կիթառ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է BBC ստուդիայում։ Նա իրենից ներկայացնում է խմբի սովորական ելույթը։ Նման տեսահոլովակները սովորական էին այդ ժամանակի համար։ Տեսահոլովակի դեկորացիաները բավականին վառ էին. հետևի ֆոնի վրա կանգնած է մի քանի աստիճաններով փայլուն մետաղական բուրգ, որտեղ արտացոլվում են բազմաթիվ վառ գույնզգույն լուսարձակներ, իսկ կողերին կանգնած են մետաղական ձողիկներ բազմաթիվ կապույտ լամպերով։ Տեսահոլովակը սկսվում է գլխավոր թմբուկի ցուցադրությունից՝ խմբի զինանշանի պատկերով, իսկ հետո, երբ սկսում է երգել Մերկուրին, ցուցադրվում է հենց ինքը։ Նրա վրա հագած է մորթյա վերարկու և սպիտակ-մոխրագույն տաբատ, մի քանի մատանի և ռետինե բազպան աջ ձեռքի վրա, իսկ ձախ ձեռքի վրա նա կրում է մի քանի թեմնոց։ Նրա ձախ ձեռքի վրա եղունգները սև գույնի են։ Երբ Ֆրեդդին երգում էր, նա պահում էր խոսափողը վեր։ «Caviar and cigarettes» խոսքերով նա կանգնում է և կարելի է տեսնել այլ երաժիշտներին։ Նրանք ավելի հանդիսավոր են հագնված, քան այլ տեսահոլովակներում կամ համերգներում։ Բոլորը հագնում են բաճկոններ, վերնաշապիկներ և տաբատներ: Թեյլորի վրա հագած է կապույտ վերնաշապիկ, ինչպես նաև այլ տեսահոլովակներում, նրա թևերը ծալված են, որպեսզի ձեռքերը ազատ լինեն: Բացի այդ, նրա աջ ձեռքին կա սպիտակ բազպան։ Մեյը սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ է կրում, Դիկոնը հագած է մոխգրագույն վերնաշապիկ և սպիտակ նախշով սև թողկապ։ Կիթարի սոլոնների ժամանակ մեծ պլանով ցույց է տրվում Բրայան Մեյի կիթար Red Special-ը։ Այս երգի տեսահոլովակը խմբի ամենավառ տեսանյութերից մեկն է։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի պատիվ երգի անվանված է «That '70s Show» հեռուստասերիալի դրվագներից մեկը։
  • Def Leppard խմբի «Rocket» երգում Hysteria ալբոմից հղում կա "Killer Queen"-ին։
  • "Killer Queen" մականունն իր վրա է վերցրել կանանց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Այդ երգի տակ նա սովորաբար ռինգ է դուրս գալիս։
  • Ունենալով ընդհանուր արտաքին հատկանիշներ Ֆրեդի Մերկուրիի հետ և ի պատվիվ նրան ու "Killer Queen" երգի JoJo’s Bizarre Adventure, Diamond is Unbreakable մանգայի չորրորդ մասի գլխավոր հակառակորդի ցուցադրափեղթը կոչվում է հենց "Killer Queen" ։
  • Ի պատիվ երգի անվանված է Գրիֆիններ սերիալի մի դրվագ։

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի չարտերը հոկտեմբերի 26 1974 թվականին[1]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Դիրք 23 5 3 2 2 5 9 29 35 35 39 39

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard Hot 100 8 փետրվարի 1975 թվականին
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19
Դիրք 98 92 89 79 70 60 50 40 32 26 22 18 14 13 12 12 32 56 64

Հոլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիայի չարտերը [2]
Շաբատ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11
Դիրք 28 11 08 05 03 03 06 10 16 25 39

Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի չարտերը [3]
Շաբատ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17
Դիրք 07 07 07 07 06 05 05 04 05 04 06 05 06 09 08 08 08

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի չարտերըհունվարի 15 1975 թ[4]
Շաբատ 01 02 03 04
Դիրք 17 19 1 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Killer Queen» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է հուլիսի 28 2007 
  2. «Killer Queen» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է հուլիսի 28 2007 
  3. «norwegiancharts.com - Queen - Killer Queen» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է հուլիսի 28 2007 
  4. «Queen - Killer Queen - austriancharts.at» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է հուլիսի 28 2007