Էքսլ Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էքսլ Ռոուզ
Ուիլիամ Բրյուս Բեյլի կրտսեր
GNRChorzow090718-76 (30169034758).jpg
Էքսլ Ռոուզը 1988 թվականին
Ծնվել է1962 թվականի փետրվարի 6
ԾննդավայրԱՄՆ, Ինդիանա նահանգ, Լաֆեյեթ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[1][2][3][4]
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունJefferson High School?
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, հեղինակ-կատարող, դաշնակահար և կիթառահար
Գործունեություներաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
ԱմուսինErin Everly?
ԱնդամությունԳանս Ն' Րոզիս և AC/DC
Կայքgunsnroses.com
Ստորագրություն
Axl Rose signature trans.png
https://commons.wikimedia.org/wiki/Category:Axl_Rose Վիքիպահեստում

Էքսլ Ռոուզ, ամերիկացի երաժիշտ, Guns N' Roses խմբի երգիչ։ Իր վոկալային լայն դիապազոնի և էներգետիկ ելույթների շնորհիվ համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ վոկալիստներից մեկը՝ ըստ Rolling Stone և NME-ի[5][6]:

1994 թվականից Ռոուզն անհետացել է ասպարեզից մի քանի տարով, այդ ժամանակ էլ տեղի ունեցավ իր խմբի բաժանումը անձնական և երաժշտական կոնֆլիկտների պատճառով։ Որպես խմբի օրիգինալ մնացած միակ անդամը՝ նա ի վիճակի է եղել շարունակել աշխատել Guns N' Roses անվան ներքո, քանի որ ստացել է խմբի անվանումը պաշտոնապես։ 2001 թվականին նա Guns N' Roses-ի նոր անդամներով ներկա է եղել Rock in Rio-ում և շահել մի քանի համերգային տուրեր իր Chinese Democracy (2008) ալբեմի շրջանակներում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան, 1983-1986[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով՝ Լոս Անջելեսում լինելուց հետո, Ռոուզը միացավ Rapidfire խմբին, որի հետ նա ձայնագրեց դեմո 4 երգերի համար 1983 թվականի մայիսին[7]: Խմբի լուծարումից հետո նա միացավ L.A. Guns խմբի առաջին կազմին[8] Hollywood Rose խմբի ձևավորման համար իր մանկության ընկեր Իզզա Սթրեդլինի հետ[9], ով տեղափոխվել էր Լոս Անջելես 1980 թվականին։ 1984 թվականի հունվարին խումբը ձայնագրեց 5 երգերի դեմո՝ այդ թվում «Anything Goes», «Rocker», «Shadow of Your Love» և «Reckless Life» երգերը, որոնք թողարկվեցին 2004 թվականին The Roots of Guns N’ Roses հավաքածուի մեջ[10]:

1985 թվականի մարտին Ռոուզը և իր նախկին խմբային կոլեգան՝ Թրեյսի Գանսը հիմնադրեցին Guns N' Roses խումբը։ Կազմում որոշ փոփոխություններից հետո խումբը կազմված էր Ռոուզից, կիթառահար Սլեշից, ռիթմ-կիթառահար Իզզա Ստրեդլենդից, բասիստ Դաֆֆ Մակագանից և հարվածային գործիքահար Սթիվեն Ադլերից։ Խումբը գրավեց մի քանի հայտնի լեյբլների ուշադրությունը։ 1986 թվականի մարտին խումբը պայմանագիր կնքեց Գեֆֆեն Ռեցօռդս լեյբլի հետ։

Առաջընթաց Appetite for Destruction-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվական, Իսրայել

1987 թվականի հուլիսին Guns N' Roses-ը թողարկեց իր առաջին ալբոմը, որ կոչվում էր Apetite for Destruction: Չնայած նրան, որ ձայնագրությունը լավ վերանայումներ ստացավ քննադատների կողմից, նրանք շատ դանդաղ գովազդային սկիզբ սկսեցին՝ վաճառելով ընդամենը 500.000 օրինակ թողարկման առաջին տարում։ Այնուամենայնիվ, գրանցվելով խմբի անդադար հյուրախաղերին և հետևելով «Sweet Child O' Mine» սինգլի հաջողությանը՝ ալբոմը բարձրացավ ԱՄՆ-ի վարկանշական աղյուսակի 1-ին հորիզոնականը 1988 թվականի օգոստոսին և 1989 թվականի փետրվարին։ Մինչ օրս վաճառվել է ալբեմի ավելի քան 28 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում, որոնցից 18 միլիոնը՝ ԱՄՆ-ում, ինչը դարձրեց ալբոմը ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը ամբողջ աշխարհում։

1988 թվականին Անգլիայի Կասլ Դոնինգթոն քաղաքում Monster of Rock փառատոնում խմբի ելույթի ժամանակ 2 երկրպագուներ մահացան, երբ 107.000-անոց ամբոխում սկսվեց «It’s So Easy» երգը։ Ռոուզը նույնիսկ մի քանի անգամ դադարեցրել էր համերգը, որպեսզի հանգստացնի հանրությանը։ Այդ ժամանակվանից նա հայտնի դարձավ իր հանդիսատեսին անձնական վերաբերմունք ցույց տալով։ «Monsters of Rock» փառատոնի ընթացքում մահվանից հետո այն չեղյալ համարվեց հաջորդ տարվա համար[11]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսլը ծանոթացել է մոդել և դերասանուհի Էրին Էվերլիի հետ 1986 թվականի սկզբին նյույորքյան մի ակումբում։ Ամռանը նրանք սկսեցին հանդիպել։ Աղջիկը տեղափոխվեց Լոս Անջելես, որպեսզի լինի իր սիրելիի հետ։ Էրինը շարունակեց աշխատել որպես մոդել, որպեսզի վճարի իր տան վարձակալության համար։ Ոչ ոք չէր մտածում, որ նրանց կապը երկար կշարունակվեր. Եքսլն ու Էրինը հաճախ էին վիճում, ինչի հետևանքով կա՛մ Էրինը, կա՛մ նրանց հարևանները ոստիկանություն էին զանգում։ Նրանց հարաբերությունները շարունակվեցին ամբողջ 4 տարի և արտացոլվեցին Guns N' Roses-ի այդ շրջանի գրեթե բոլոր երգերում։ Էրինին կարելի է տեսնել «It's So Easy» և «Sweet Child O' Mine» երգերի տեսահոլովակներում։

1990 թվականի ապրիլի 27-ին, ինչպես պնդում է Էրինը, Ռոուզը հայտնվեց նրա տան դռան դիմաց գիշերվա ժամը 4-ին։ Նա ասաց Էրիին, որ ինքնասպան կլինի իր մեքենայում, եթե Էրինը չամուսնանա իր հետ։ Նրանք ամուսնացան հենց հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին Լաս Վեգասում: Սեպտեմբերին Էրինն իմացավ, որ հղի է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Guns N' Roses[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Appetite for Destruction (1987)
  • G N' R Lies (1988)
  • Use Your Illusion I (1991)
  • Use Your Illusion II (1991)
  • The Spaghetti Incident? (1993)
  • Chinese Democracy (2008)

Hollywood Rose[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Roots of Guns N’ Roses (2004)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1988 The Dead Pool թաղման երաժիշտ
2004 Grand Theft Auto: San Andreas DJ Թոմմի Սարսափ Սմիթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]