Don't Stop Me Now

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Don't Stop Me Now»
«Don't Stop Me Now» սինգլի շապիկը (Queen, 1978)
Queenսինգլը
«Jazz» ալբոմից
Թողարկված1979 թվականի հունվարի 5
ՖորմատԳրամսկավառակ, կոմպակտ-կասետ
Ձայնագրված1978, օգոստոս-սեպտեմբեր
Ժանր
ԵրգահանՖրեդի Մերկուրի
Տևողություն3։29
ԼեյբլEMI Records
Elektra Records
ՊրոդյուսերQueen
Ռոք Թոմաս Բեյքեր
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Bicycle Race»
(1978)
«Don't Stop Me Now»
(1978)
«Mustapha»
(1978)

«Don’t Stop Me Now» (անգլ.՝  Չկանգնացնես ինձ հիմա), անգլիական Queen ռոք խմբի երգը Jazz ալբոմից։ Երգի հեղինակնէ Ֆրեդի Մերկուրիին։ Դա թողարկվել է որպես սինգլ «In Only Seven Days» երգի հետ «Բ» կողմում։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի երաժշտությունը հիմնված է Մերկուրիի դաշնամուր նվագելու վրա։ Նրան ուղեկցում են Ջոն Դիքոնի բաս կիթառը և Ռոջեր Թեյլորի հարվածայինները։ Բրայան Մեյը նվագում է միայն մեկ անգամ՝ կիթառային սոլո, նա այլևս ոչ մի տեղ չի լսվում։ Սակայն համերգների ժամանակ նա ուղեկցում էր դաշնամուրի հիմնական թեման, երգին ավելի «ծանր» հնչում տալու համար։ Երգում նույնպես օգտագործվում են արդեն խմբի դրոշմանիշ դարձած բազմաձայն վոկալային պարտիաները։

Երգը, բրիտանական հիթ-շքերթի 9-րդ հորիզոնականը զբաղեցնելով, իր տեղն է գտել Greatest Hits ժողովածուի մեջ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանվել է Բրյուսելում։ Գործողությունը համերգային բեմի վրա է տեղի ունենում։ Տեսահոլովակը սկսում է Մերկուրիից։ Նրա վրա կաշվե բաճկոն է, շալվար և Նյու Յորքի Mineshaft ակումբի լոգոն։ Երգիչը դաշնամուր է նվագում։ «Don’t Stop Me Now» բառերով ցույց են տալիս Թեյլորին և նա այդ բառերը երգում է Մերկուրիի հետ։ Բաս կիթառի և հարվածայինների մուտքով ցուցադրվում է ամբողջ խումբը։ Դիքոնի վրա վարդագույն շապիկ է, սև շալվար և բաց սվիտեր, Մեյը ամբողջությամբ մուգ է հագնված, իսկ Թեյլորը՝ կանաչ բաճկոն և կարմիր շալվար։ Թեև Մեյը գրեթե կիթառ չի նվագում, նա ձևացնում է, իբր կատարում է իր պարտիան։ Մերկուրին դաշնապուրից չի հեռանում, քանի որ պետք է նվագի իր պարտիան։ Դաշնամուրի մոտ նստատեղ կա, սակայն երգիչը չի նստում դրա վրա։ Երբ դաշնամուրը չի լսվում երգի մեջ, Մերկուրին վերցնում է միկրոֆոնը և քայլում բեմի վրա։ Սոլոյի ժամանակ Մեյը նվագում է իր Red Special կիթառը։ Նրանից հետո նորից կատարվում է ստեղնաշարայինների պարտիան, բայց արդեն Մերկուրին չի այն կատարում։

Տեսահոլովակի մեջ սխալներ կան՝ 1։43 և 3։16 վայրկյաններին երևում է տեսաօպերատորը։

Փոփ մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Britain’s Got Talent շոուիր վեցերորդ եթերաշրջանը բացվում է այս երգով։
  • Երգը հնչում էր «Al Murray's Happy Hour» շոուի երրորդ դրվագի վերջում Էլ Մյուրեյի և McFly խմբի կատարմամբ։
  • Երգը կատարվել է «Շոն անունով զոմբի» ֆիլմում։
  • Երգը ստացել է «Վարելու համար լավագույն երգ» («The Greatest Driving Song Ever») կոչումը «Top Gear» ծրագրի հարցման համաձայն։ Թեյլորի ստացած գավաթի վրա գրված էր «Stop Me Now»։
  • Ճապոնական «Kirin» ջրի գովազդում օգտագործվել է այս երգը։
  • «Ամերիկացի հայրիկ» մուլտսերիալի «Roger 'n' Me» դրվագում օգտագործվել է այս երգը։
  • ASDA բրիտանական սուպերմարկետների ցանցի գովազդում երեխաները երգել են երգը առանց երաժշտական ուղեկցման։
  • Telefonica կոմունիկացիոն ընկերությունը օգտագործել է երգը համացանցի գովազդի համար։
  • Դևիդ Մորիսեյը և Սթիվ Փեմբերթոնը երգել են այս երգը «Blackpool» հեռուստասերիալում։
  • Անգլիացի հումորիստ Հերի Հիլը երգել է այս երգը, հագնվելով որպես Մերկուրին, իր DVD-ներից մեկի վրա։
  • «Opel Astra»-ի գովազդում օգտագործվել է երգի քավեր տարբերակը[3]։
  • 2011 թվականին Ֆրեդի Մերկուրիի ծննդյան կապակցությամբ Google ընկերությունը թողարկել է տեսահոլովակի կարճ անիմացիոն տարբերակը, որը ստեղծվել է Ջենիֆեր Հոմի գլխավորությամբ[4][5][6]։
  • Երգը հնչում էր «Հարդքոր» ֆիլմում։
  • Երգը հնչել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում «Մումիան Արևելյան էքսպրեսում» և «Դիվային համառությամբ» դրվագներում։
  • Երգը ներկա է Just Dance 2017 խաղում։
  • Երգը հնչում է «Jacobs Monarch» կոֆեի գովազդում[7]։
  • Երգը կատարվում է «Ամբրելա ակադեմիա» հեռուստասերիալի երկրորդ դրվագում։

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Vandals ամերիկյան խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Hollywood Potato Chip» ալբոմի համար[8]։
  • Fobia մեքսիկական խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իսպաներեն լեզվով։
  • Երգի քավեր տարբերակը կատարվել է «Donkey Konga» խաղի ներկայացման ժամանակ։
  • McFly խմբի քավեր տարբերակը Sport Relief 2006 բարեգործական միջոցառման պաշտոնական երգն էր։ Հետո որպես սինգլ թողարկվել է այդ նույն տարբերակը և գլխաավորել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը[9]։
  • Երգի քավեր տարբերակը կատարվել է «Glee» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 13-րդ դրվագում։ Կատարել է Դարեն Քրիսը։
  • Երգի ջազային քավեր տարբերակը Foxes-ի կատարմամբ հնչել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 8-րդ դրվագում և 9-րդ եթերաշրջանի 12-րդ դրվագում[10]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթ 1979 թվականի փետրվարի 10-ից[11]
Неделя 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Позиция 44 38 31 28 22 22 13 9 13 16 32 49

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard Hot 100 1979 թվականի փետրվարի 17-ից
Неделя 01 02 03 04
Позиция 87 87 86 97

Նիդեռլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդերի հիթ-շքերթ[12]
Неделя 01 02 03 04 05 06 07
Позиция 33 26 20 16 14 16 34

Վաճառքներ և հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Իտալիա (FIMI)[13] 3× Platinum 150 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[14] 2× Platinum 1 200 000^
ԱՄՆ (RIAA)[15] Platinum 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. House, Denis (2018 թ․ նոյեմբերի 23). «The Show Must Go On». The Sentinel-Echo.
  2. «Don't Stop Me Now - Queen». AllMusic. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին. «...it starts with Mercury singing over flowery piano lines and soon builds into stomping pop-rocker anchored by rumbling piano lines ... The end result was a smart fusion of pop hooks and rock energy...»
  3. «Реклама Opel с кавер-версией песни».
  4. «Анимационный клип Google к песне группы Queen - Don't stop me now».
  5. «В Google сняли музыкальный дудл о Фредди Меркьюри». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Google создал музыкальный логотип в честь юбилея Фредди Меркьюри» (ռուսերեն). Digit. 2011 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  7. Jacobs Monarch Russia (2017 թ․ մարտի 6). «Jacobs Monarch - Ева». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. Prindle, Mark (2004 թ․ հունիսի 11). «Interview with Warren Fitzgerald of The Vandals». Citizine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  9. Unstoppable McFly top music chart BBC News. Retrieved 28 May 2011
  10. «Foxes sings Queen's Don't Stop Me Now in Doctor Who episode Mummy on the Orients Express». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Don't Stop Me Now» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 29 июля 2007-ին.
  12. «Don't Stop Me Now» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 29 июля 2007-ին.
  13. «Italian single certifications – Queen – Don't Stop Me Now» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 21 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Don't Stop Me Now" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  14. «British single certifications – Queen – Don't Stop Me Now». British Phonographic Industry.
  15. «American single certifications – Queen – Don't Stop Me Now». Recording Industry Association of America. Վերցված է 25 May 2017-ին.