McFly
McFly | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ ռոք |
Գործունեություն | 2003–ներկա |
Լեյբլ | |
Կապված | Busted |
Կայք | mcfly.com |
Անդամներ | |
Թոմ Ֆլեթչեր Դենի Ջոնս Դուգի Փոյնթեր Հարի Ջուդ | |
![]() |
McFly, բրիտանական փոփ ռոք/փոփ պանկ խումբ, որ ձևավորվել է 2003 թվականին։ Խմբի անդամներն են Թոմ Ֆլեթչերը (վոկալ, ուկելելե, կիթառ, դաշնամուր), Դենի Ջոնսը (վոկալ, հարմոնիկա, կիթառ), Դուգի Փոյնթերը (բաս կիթառ, վոկալ) և Հարի Ջուդը (հարվածային գործիքներ)։ Նրանք պայմանագիր են կնքել Island Records լեյբլի հետ 2004 թվականին։ Լեյբլի հետ պայմանագիրը ավարտվել է 2007 թվականին, երբ նրանք ստեղծեցին իրենց սեփական լեյբլը, որ կրում է Super Records անունը։
McFly-ը հայտնի դարձավ Busted երաժշտախմբի հետ 2004 թվականին համերգային շրջագայության մեկնելուց հետո։ 2005 թվականին նրանք հաղթեցին Brit Award մրցանակաբաշխությունում «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում[1]։ McFly-ի առաջին ալբոմը՝ Room on the 3rd Floor, UK Album Chart-ում մեկնարկեց առաջին հորիզոնականում և կրկնակի պլատինե հավաստագիր ստացավ[2]։ Դա թույլ տվեց նրանց դառնալ ամենաերիտասարդ երաժշտական խումբը, որի ձայնասկավառակը չարթում հենց մեկնարկից գրավել է առաջին հորիզոնականը. այս ցուցանիշով նրանք գերազանցեցին Բիթլզին։ Ձայնասկավառակի թողարկումից մեկ ամիս անց խումբը սկսեց իր առաջին շրջագայությունը Մեծ Բրիտանիայում[3]։
Խմբի երկրորդ ձայնասկավառակը՝ Wonderland, որը թողարկվեց 2005 թվականին, նույնպես Բրիտանիայում մեկնարկեց առաջին հորիզոնականից[4]։ Նրանց երրորդ ձայնասկավառակը՝ Motion in the Ocean, թողարկվեց 2006 թվականի նոյեմբերի 6-ին և Մեծ Բրիտանիայի չարթերում մեկնարկեց վեցերորդ հորիզոնականից[5]։ McFly-ը թողարկեց իր All the Greatest Hits («Բոլոր մեծագույն հիթեր») հավաքածուն 2007 թվականի նոյեմբերի 5-ին. ձայնասկավառակը բրիտանական չարթերում մեկնարկեց չորրորդ հորիզոնականից։ Խմբի չորրորդ ստուդիական ձայնասկավառակը՝ Radio:Active, թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հինգերորդ ձայնասկավառակը՝ Above the Noise, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին և չարթերում մեկնարկել 20-րդ հորիզոնականից։ 2014 թվականի փետրվարի տվյալներով՝ McFly խումբը Մեծ Բրիտանիայի թոփ 20 սինգլների չարթում 18 իրար հաջորդող երգ է ունեցել, որոնցից 7-ը առաջինն են եղել ՄԲ Սինգլների չարթում և 17-ը ներառվել են լավագույն տասնյակի մեջ։
2006 թվականին խմբի անդամները իրենք իրենց դերն են կատարել «Համբույր հաջողության համար» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարներն են Լինդսի Լոհանը և Քրիս Փայնը[6]։ Նրանք թողարկել են Just My Luck ձայնասկավառակը, որը ևս գործածվել է ֆիլմում որպես վերջինիս սաունդթրեք[7]։ Նրանք նաև ելույթներ են ունեցել տարբեր նախագծերում, ինչպիսիք են Comic Relief, Children in Need, Live 8, Sport Relief և Earth Hour:
Միայն Մեծ Բրիտանիայում խումբը վաճառել է ձայնասկավառակների նվազագույնը 1.5 միլիոն օրինակ[8]։ Ընդհանրապես, McFly-ը վաճառել է ավելի քան 7 միլիոն ձայնագրություն ողջ աշխարհում։
2013 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ McFly-ը կմիանա Busted խմբին՝ ձևավորելով McBusted խումբը։ Նրանք շրջագայեցին՝ կատարելով երկու խմբերի երգերն էլ[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստուդիական սկավառակներ
- Room on the 3rd Floor (2004)
- Wonderland (2005)
- Motion in the Ocean (2006)
- Radio:Active (2008)
- Above the Noise (2010)
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Ֆլեթչեր, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ուկուլելե,
- Danny Jones, վոկալ, կիթառ, շրթհարմոն (և պրոդյուսեր),
- Dougie Poynter, բաս կիթառ, բեք վոկալ, կիթառ,
- Harry Judd, հարվածային գործիքներ։
- Շրջագայող անդամներ
- Իսահակ Արյե – ստեղնաշարային գործիքներ (2006–ներկա)
Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- McFly: The Tour (2004)
- Wonderland (2005)
- Motion in the Ocean (2006)
- Up Close and Personal (2007)
- Greatest Hits (2007)
- Radio:Active (2008)
- Up Close ... and This Time It's Personal (2009)
- Before the Noise (2010)
- Above the Noise (2011)
- Keep Calm & Play Louder (2012)
- Memory Lane (2013)
- 10th Anniversary Shows (2013)
- McBusted Tour (2014)
- McBusted Down Under (2015)
- McBusted's Most Excellent Adventure Tour (2015)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
(Ոչ ամբողջական ցանկ)
2004
- Walt Disney Awards – Տարվա հայտնություն[10]
- Smash Hits Awards – Լավագույն բրիտանական խումբ
- Smash Hits Awards – Լավագույն ձայնասկավառակ Room on the 3rd Floor-ի համար
- Smash Hits Awards – Լավագույն տեսահոլովակ "That Girl" երգի համար
- Smash Hits Awards – Տարվա լավագույն աստղեր
- Smash Hits Awards – Ամենաերազելի տղամարդ (Դենի Ջոնս)[11]
2005
- Smash Hits Awards – Լավագույն բրիտանական խումբ
- Smash Hits Awards – Ամենահամակրելի տղամարդ (Դենի Ջոնս)
- Smash Hits Awards – Լավագույն սինգլ "All About You'" երգի համար
- Smash Hits Awards – Լավագույն ձայնասկավառակ Wonderland-ի համար[12]
- BRIT Awards – Լավագույն փոփ կատարում[13]։
2006
- Virgin.net Music Awards – Աստվածային խումբ[14]
- BT Digital Music Award for People's Choice Award լավագույն երաժշտական պաշտոնական կայքի համար[15]
2007
- Nickelodeon UK Kids Choice Awards – Լավագույն խումբ
- UK Festival Awards – Լավագույն փոփ կատարում (V Festival-ում ելույթի համար)
- Virgin.net Music Awards – Լավագույն կենդանի կատարում[16]
2008
- Nickelodeon UK Kids Choice Awards – Լավագույն խումբ[17]
- Star Smash Awards 2008 – Լավագույն ձայնասկավառակ (Radio:ACTIVE)
- Star Smash Awards 2008 – Լավագույն խումբ
- Star Smash Awards 2008 – Տարվա լավագույն խումբ
2009
- Meus Premios Nickelodeon Brazil 2009 – Լավագույն միջազգային արտիստ[18]
- UK Music Video Awards – Լավագույն կենդանի երաժշտություն[19]
- News of the World – Տարվա ամենասեքսուալ տղամարդ (Դուգի Փոյնթեր)
- Նաև առաջադրվել են MTV Latin Awards-ին։
2010
- 4Music Video Honours – 2010 թվականի լավագույն տեսահոլովակ Party Girl երգի համար
2011
- Nordoff Robbins – American Express Digital Innovation Award
- In Rock Magazine – Լավագույն բրիտանական խումբ
2012
- Nordoff Robbins Music Awards – Լավագույն կենդանի կատարում
2013
- The Verified Teen Awards – Լավագույն կենդանի կատարում
- The Verified Teen Awards - Լավագույն խումբ
2014
- Nickelodeon Kids' Choice Awards UK – Մեծ Բրիտանիայի լավագույն խումբ
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- McFly - Unsaid Things...Our Story
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "McFly BRITs Profile" Archived 2012-03-02 at the Wayback Machine.. Brits.co.uk. Retrieved 21 November 2012
- ↑ «BPI Certification for Room on the Third Floor»։ Արխիվացված օրիգինալից 2007-10-18-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «Only a few tickets left for McFly tour!»։ McFlyOfficial.com։ օգոստոսի 25, 2004։ Արխիվացված օրիգինալից 2007-07-09-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «McFly Wonderland Music charts»։ Վերցված է դեկտեմբերի 11, 2009
- ↑ «The Official UK Charts Company 11/12/2006»։ theofficialcharts.com։ դեկտեմբերի 11, 2006։ Արխիվացված օրիգինալից 2007-12-29-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2007
- ↑ «Just My Luck (2006)»։ IMDb։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ Peter Bowles։ «American stardom awaits for McFly»։ BBC News։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «Certified Awards»։ Bpi.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին։ Վերցված է 2014-08-05
- ↑ McGeorge Alistair (նոյեմբերի 11, 2013)։ «McBusted: McFly and Busted become supergroup 2014 tour dates for supergroup»։ Daily Mirror։ Վերցված է փետրվարի 19, 2014
- ↑ «Disney win for Busted and McFly»։ BBC News։ Վերցված է մայիսի 12, 2010
- ↑ «McFly rule at Smash Hits awards»։ CBBC Newsround։ նոյեմբերի 21, 2004։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «McFly storm the Smash Hits awards»։ CBBC Newsround։ նոյեմբերի 20, 2005։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «BRIT Awards 2005»։ BRIT Awards։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «McFly Best Group at Virgin.net Music Awards»։ McFlyOfficial.com։ փետրվարի 12, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-12-24-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2007
- ↑ «BETA: McFly – Super City»։ Supercity.mcfly.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է հուլիսի 20, 2011
- ↑ «Virgin Media Music Awards 2007: the winners»։ Virgin Media։ Վերցված է փետրվարի 25, 2008
- ↑ «2008 Nickelodeon UK KCAs: The Show And The Winners!»։ PopSugar։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-15-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2008
- ↑ «The Winners!»։ Po։ Վերցված է սեպտեմբերի 10, 2009
- ↑ «Awards»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
McFly Վիքիպահեստում |
---|
- http://www.mcflyofficial.com/ McFly. պաշտոնական կայք
- McFly AllMusic կայքում
- McFly Internet Movie Database կայքում
|