Good Old-Fashioned Lover Boy
«Good Old-Fashioned Lover Boy» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
Թողարկված | 1977, մայիսի 20 | |||
Ֆորմատ | Ձայնապնակ | |||
Ձայնագրված | 1976 | |||
Ժանր | Մյուզիք-հոլլ, գլեմ ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 2։54 | |||
Լեյբլ | EMI, Elektra | |||
Պրոդյուսեր | Queen | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Good Old-Fashioned Lover Boy», բրիտանական Queen ռոք խմբի ութերորդ երգ 1976 թվականի A Day at the Races ալբոմից, որը գրվել է Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Այն նաև թողարկվել է որպես 1977 թվականի Queen-ի առաջին մինի ալբոմի երգերից մեկը։
Երգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը սկսվում է երգեցողությամբ և Մերկուրիի ռոյալ նվագելուց։ Հետո, մինչև կրկներգի սկսելը, միանում է նաև Ջոն Դիքոնը բաս կիթառով և Ռոջեր Թեյլորը՝ հարվածայիններով։ Դրանից հետո, երբ երկրորդ տունը և երկրորդ կրկներգը ավարտվում են, երաժիշտները դադարում են նվագել և Մերկուրին երգում է խմբի ձայնային ռեժիսոր Մայք Սթոունի հետ։ Հետո սկսվում է Բրայան Մեյի կիթառային սոլոն և երգը ավարտվում է կրկներգով։
Երգը պատմում է մի «բարի հնաոճ սիրեկանի» մասին, ով ակնկալում է ուրախության և սիրո գիշեր։
Երգը նաև ձայնագրվել է «Teo Torriatte (Let Us Cling Together)» սինգլի «Բ» կողմի վրա։
Քավեր տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Killer Queen: A Tribute to Queen տրիբյուտ ալբոմի համար երգը կատարել է Ջեյսոն Մրազը։
Կենդանի ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը կենդանի կատարվել է «A Day at the Races» շրջագայությունից սկսած մինչև «News of the World» շրջագայությունը[1][2]։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդի Մերկուրի՝ վոկալ, բեք վոկալ
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածայիններ, բեք վոկալ, եռանկյուն
- Բրայան Մեյ՝ էլեկտրակիթառ, բեք վոկալ
- Մայք Սթոուն՝ լրացուցիչ վոկալ
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթ 1977 թվականի հունիսի 4-ից[3] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | ||||||||||||||||||||
Դիրք | 36 | 29 | 21 | 24 | 17 | 24 | 19 | 17 | 23 | 22 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Queen live on tour: A Day At The Races: Setlist Queen Concerts. Retrieved 31 August 2011
- ↑ Queen live on tour: News Of The World: Setlist Queen Concerts. Retrieved 31 August 2011
- ↑ «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Good Old-Fashioned Lover Boy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական տեսահոլովակ ՅուԹյուբում
- Տեքստը Queen-ի պաշտոնական կայքում
- Queenpedia՝ թողարկումների մասին տեղեկություններ
|