«Fat Bottomed Girls» (անգլ.՝ «Հաստահետույք աղջիկներ»), բրիտանական Queenռոք խմբի երգ։ Երգի հեղինակըկիթառահարԲրայան Մեյն է։ Թրեքը ներառվել է խմբի՝ 1978 թվականի «Jazz» ալբոմում և հետագա «Greatest Hits» ժողովածուի մեջ[4]։ Թողարկվելով «Bicycle Race» սինգլի հետ միասին, այն 11-րդ հորիզոնականն է զբաղեցրել UK Singles Chart-ում և 24-րդ հորիզոնականը՝ Billboard Hot 100-ում[5][6]։ Երգը ձևավորվում է բլյուզային, մետաղական կիթառի թյունինգի շուրջ և սկսվում է իր կրկներգով[7]։ Այն Queen-ի սակավաթիվ երգերից մեկն է, որը կատարվել է այլընտրանքային (drop D) կիթառ թյունինգում[8]։ Այս երգի տեսահոլովակը նկարահանվել է Տեխասի Dallas Convention Center-ում 1978 թվականի հոկտեմբերին[9]։
Երկու երգերը թողարկվել են միասին կրկնակի Ա-կողմանի սինգլի վրա, և երկու երգերն էլ իրար վրա են հղում։ «Fat Bottomed Girls»-ի վերջից մոտ երգը նշում է «Bicycle Race», երբ Մերկուրին գոռում է «Get on your bikes and ride!» (անգլ.՝ «Նստեք ձեր հեծանիվների վրա և շարժվեք»), «Bicycle Race»-ը (անգլ.՝ «Հեծանվավազք») արձագանքվում է «fat bottomed girls, they'll be riding today» (անգլ.՝ «հաստահետույք աղջիկները, նրանք են այսօր վարելու») բառերի հետ միասին։
Queen-ը հանդես է եկել «Fat Bottomed Girls»-ով 1978-ից 1982 թվականների համերգների ժամանակ[10][11][12]։ Դրա թողարկումից ի վեր, երգը հայտնվել է հեռուստատեսությունում և մի շարք ֆիլմերում։ Շատ արտիստներ ձայնագրել են այս երգի իրենց քավեր տարբերակները[9]։
Երգը նաև հնչել է 2012, 2014-2015, 2016 և 2017-2018 թվականների իրենց Queen + Adam Lambert շրջագայությունների սեթլիստերում՝ Ադամ Լամբերտի մասնակցությամբ[13] և iHeartRadio Music Festival-ում 2013 թվականին՝ որպես Queen + Adam Lambert-ի մի մաս՝ Fun խմբի մասնակցությամբ[14]։ Այն նաև կատարվել է Return Of The Champions Tour և Rock the Cosmos Tour շրջագայությունների ժամանակ[15]։
AVClub-ի հետ հարցազրույցի ժամանակ, Մայքլ ՄաքՔինը հաստատել է, որ «Fat Bottomed Girls»-ն մեծ ազդեցություն է ունեցել Spinal Tap-ի «Big Bottom» երգի վրա[16], որը ընդգրկվել է «Սա Spinal Tap! է» ֆիլմի սաունդթրեքում։
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)