Jump to content

Fun (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fun
Ժանրերինդի փոփ և բարոկո փոփ
Գործունեություն2008
ԼեյբլFueled by Ramen[1] և Nettwerk
Պարգևներ
Կայքournameisfun.com
 Fun (band) Վիքիպահեստում

Fun (ոճավորված է որպես fun.), ամերիկյան ինդի փոփ ժանրի երաժշտական խումբ։ Կազմավորվել է 2008 թվականին «The Format» խմբի նախկին մենակատար Նեյթ Ռյուսի, «Anathallo» խմբից՝ Էնդրյու Դոստի և «Steel Train» խմբից՝ Ջեկ Անտոնոֆի կողմից[3]։ Fun-ն իր պատմության մեջ թողարկել է երկու ստուդիական ալբոմ. 2009 թվականի օգոստոսին՝ «Aim and Ignite», իսկ 2012 թվականի փետրվարին՝ «Some Nights»:

Խումբն առավել հայտնի է իր երեք սինգլների շնորհիվ. «We Are Young» (Ժանել Մոնեի մասնակցությամբ) երգն արժանացել է «Գրեմմի», «Some Nights» և «Carry On» մրցանակներին և ամերիկյան «Billboard Hot 100», «Digital Songs» ու բրիտանական «UK Singles Chart» հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2012 թվականի հունիսին թողարկված «Some Nights»-ը նրանց երկրորդ սինգլն էր, որը «Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ դառնալով Fun խմբի երկրորդ սինգլը լավագույն տասնյակում։

2013 թվականին Fun-ը արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն նոր կատարող» և «Տարվա լավագույն երգ» («We Are Young») անվանակարգերում։ Դրանցից բացի խումբը ստացել է չորս մրցանակ ևս՝ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն փոփ կատարումը դուետի կամ խմբի կողմից» (երկուսն էլ «We Are Young»-ի համար), «Տարվա լավագույն ալբոմ» և «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» (Երկուսն էլ «Some Nights»-ի համար) անվանակարգերում[4]։

2008: Գործունեության սկիզբ և խմբի կազմավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարին «The Format» ռոք խմբի անդամ Նեյթ Ռյուսը դուրս է եկել խմբից։ Դրանից անմիջապես հետո նա Էնդրյու Դոստին և Ջեկ Անտոնոֆին առաջարկել է իր նոր նախագծին միանալ։ Դոստը արդեն հյուրախաղերով շրջագայել էր «The Format»-ի հետ և զբաղվել խմբի գործիքավորմամբ։ Անտոնոֆին Ռյուսը հանդիպեց «The Format»-ի և «Steel Train»-ի համատեղ համերգային ուղևորությունից հետո[5]։ Մեկ շաբաթվա ընթացքում երեքով սկսեցին աշխատել Նյու Ջերսիում. Ռյուսը երգում էր, իսկ Դոստը և Անտոնոֆը մեղեդիների հիման վրա երաժշտություն էին ստեղծում[6]։ 2008 թվականի օգոստոսի 20-ին «Spin» ամսագիրը մի հոդված է հրատարակում, որում նշվում է, որ խմբի առաջին դեմո կատարումը եղել է «Benson Hedges»-ը[7]։ Նոյեմբերին խումբը սկսում է իր առաջին շրջագայությունը՝ կատարելով «Jack's Mannequin» խմբի հյուրախաղերի բացումը։ Fun խմբի առաջին ելույթը եղել է նոյեմբերի 5-ին ԱՄՆի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում[8]։ Նրանք կատարում էին մի շարք այլ խմբերի հին կատարումների դեմո տարբերակները։ Հետո խումբը «The Format»-ի դեբյուտային ալբոմի՝ «Dog Problems»-ի պրոդյուսեր Սթիվեն Մաքդոնալդին խնդրել է դառնալ նաև իրենց դեբյուտային ալբոմի պրոդյուսերը։ Մակդոնալդը ուրախացել է ծրագրից և հայտարարել.

Չեմ կարող հավատալ, ինչի վրա ենք այստեղ աշխատում մենք։ Ինչ ես երբևէ արել եմ, ոչինչ է սրա համեմատությամբ։

2009-2010: «Aim and Ignite'»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել 2008 թվականի աշնանը։ Խմբի առաջին սինգլն է «At Least I’m Not as Sad As I Used to Be», որը թողարկվում է MySpace էջում 2009 թվականի ապրիլի 6-ին[9]։ Առաջին ստուդիական ալբոմը՝ «Aim and Ignite»-ը, որը հրապարակվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին, դրական արձագանքների է արժանացել։ Դրյու Բերինջերը «AbsolutePunk.net»-ից գովաբանել է ալբոմը՝ անվանելով այն «2009 թվականի առավել նշանավոր փոփ-ալբոմ»[10]։ «Allmusic» պորտալը ալբոմն անվանել է «Առաջադեմ, սակայն հնարավոր լավագույն ձևով» և հիացել է Ռյուսի տեքստերով՝ «խելամիտ եղանակով՝ փոթորկալի եղանակով երգերում դրական նոտան պահպանելով, կյանքի մեծ գաղտնիքների բացահայտման» համար[11]։ Դեյվ դը Սիլվիյան «Sputnikmusic» երաժշտական կայք էջում հայտարարել է. ««Aim and Ignite»-ը ամենաարդյունավետ փոփ ալբոմը չէ», բայց, ի վերջո, նա գնահատել է ալբոմը՝ որպես «հիանալի խառնված և լավ կազմված ալբոմ, որը կատարվել է երաժիշտների կողմից, որոնք հստակ գիտեն փոփ երաժշտության ծավալն ու ներուժը»[12]։ Էստելա Հանգը «PopMatters» միջազգային էլեկտրոնային պարբերականում ամենաքիչ տպավորությունները ուներ այս ալբոմից։ Նա գովել է «Be Calm» և «The Gambler» երգերը, բայց խիստ քննադատել է ալբոմի առաջին երգը։ Նա եզրակացրել է, որ քանի դեռ «Aim and Ignite»-ը «առնվազն բավականին ինքնատիպ է, այն չի հասնի «The Format»-ի վերջին թողարկված երգին»[13]։ «Վաշինգտոն Փոստը» ալբոմի տեսության մեջ որոշ ոճավորումներ անվանել է՝ «թատերական, շատ նման 2005 թվականի Panic! At the Disco-ի առաջնաելույթին»[14]։ 2009 թվականի «Sputnikmusic.ru»-ի կազմած 50 լավագույն ալբոմների ցանկում այն գրավել է 26-րդ, իսկ ամերիկյան «Billboard 200»-ի ցանկում 71-րդ հորիզոնականը։

2010 թվականի փետրվարին fun-ը վերաբացել է «Jack’s Mannequin»-ը։ Մեկ ամիս անց իրենց առաջին կատարումն են ունեցել Մեծ Բրիտանիայում։ Ապրիլին խումբը աջակցել է «Paramore» խմբին[15]։ «Straylight Run» խմբի նախկին անդամ Ուիլ Նունը հյուրախաղերի ժամանակ ներկայացել է նրանց հետ, որի մասին նշվում է իր թվիթերյան էջում[16]։ «Paramore» բրիտանական շրջագայության և fun-ի «Walking the Dog» սինգլի առաջխաղացման նպատակով «Hassie Records»-ը ազատ հասանելիություն ապահովեց երգի ակուստիկ տարբերակի համար[17]։

2011-2015: «Some Nights» և դադարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 17-ին թողարկել է «C’mon» սինգլը։ Նոյեմբերի 7-ին խումբը հայտարարել է իր նոր ալբոմի անունը՝ «Some Nights»: Ալբոմի առաջին երգը՝ «We Are Young»-ը ձայնագրվել է Ժանել Մոնեի հետ, որը լայն տարածում է գտել հեռուստատեսությամբ, այդ թվում՝ «Բամբասկոտը»[18], «Glee»[19], «Չակ»[20] և «90210։Նոր սերունդ» հեռուստասերիալներում, «Chevrolet»-ի[21] և Apple-ի[22] գովազդային հոլովակներում, ինչպես նաև Ջադ Ապատոուի «Սեր մեծահասակների նման» ֆիլմում[23]։

Դեկտեմբերի 12-ին խմբի «One Foot» սինգլը հասանելի դարձավ «Nylon» ամսագրի կայքում լսելու և անվճար ներբեռնելու համար[24]։ 2012 թվականի փետրվարի 13-ին խումբն իր կայքում թողարկել է ալբոմ՝ Ռյուսի գրությամբ, որում նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ շարունակական աջակցության համար։ Նեյթը հայտարարել է, որ «յոթերորդ երկնքում է այն մտքից, որ քնում է իմանալով, որ արթնանալուն պես, դա այլևս երազ չի լինի»[25]։ Ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 12-ին «Fueled by Ramen» լեյբլում[26]։

Փետրվարի 17-ին խումբը նվագում է Միշել Քլարկի «Sunset Sessions» կոնֆերանսում, որը կազմակերպվել էր Սան Դիեգոյի համերգասրահներից մեկում։ Կոնֆերանսին ներկա էին երաժշտության և ռադիոարդյունաբերության ղեկավարներ և երաժշտական քննադատներ[27]։ Փետրվարի 29-ին fun-ը սկսեց իր հյուսիսամերիկյան մենահամերգային շրջագայությունը՝ «Some Nights» ալբոմի աջակցության համար[28]։ Նույն թվականի մարտի 7-ին «We Are Young» սինգլը իր առաջին ձեռքբերումն ունեցավ «Billboard»-ի թոփ 100-ում։ Ապրիլի 11-ին «Billboard» ամսագրի կայքը նույնպես հրապարակել է, որ սինգլը գերազանցել է թվային վաճառքի ռեկորդը. քանի որ երգը առաջին հորիզոնականում էր վեց շաբաթ անընդմեջ, այն առաջինն էր և միակը, որը ներբեռնվել էր ավելի քան 300,000 անգամ յոթ շաբաթվա ընթացքում[29]։ Նոյեմբերի 11-ին խումբը երգը կատարել է MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ[30]։

Հոկտեմբերի 24-ին թողարկվել է fun խմբի երրորդ սինգլի՝ «Carry On» երաժշտական տեսահոլովակը[31]։ Այն դարձել է խմբի երրորդ սինգլը, որը տեղ է գտել «Billboard»-ի թոփ 100-ում։ Նոյեմբերի 3-ին խումբը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հաղորդման ժամանակ ներկայացրել է «Some Nights» և «Carry On» երգերը[32]։

Խմբի մեկ այլ ելույթ էլ կայացել է «Գրեմմի» 55-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ «Entertainment Weekly»-ի կանխատեսմամբ` խումբը շահել է «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա լավագույն երգ» (երկուսն էլ՝ «We Are Young») և «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» (Some Nights) անվանակարգերում։ Արդյունքում, այն դարձավ տարվա լավագույն երգ, և խումբն ինքնին ստացավ մեկ այլ մրցանակ ևս՝ լավագույն կատարման համար։ «We Are Young» հաղթանակից հետո Նեյթ Ռյուսը կատակով ասել է

Ես չգիտեմ, թե ինչ էի մտածում, երբ հորինում էի այդ երգի կրկներգը։ Եթե դա լիներ HD տարբերակով, ապա յուրաքանչյուրը կտեսներ մեր դեմքերը և այն, որ մենք այդքան էլ երիտասարդ չենք։

2013 թվականի փետրվարի 26-ին fun-ը թողարկեց ալբոմի չորրորդ սինգլի՝ «Why I Am the One»-ի երաժշտական տեսահոլովակը։ Նույն թվականի սեպտեմբերին խումբը միացել է բրիտանական «Queen» խմբին՝ «Somebody to Love» հիթի հատուկ տարբերակը ձայնագրելու համար[33]։

Դեկտեմբերի 7-ին թողարկվեց «Before Shane Went to Bangkok: Live in the USA» համերգային մինի ալբոմը, որը բաղկացած էր խմբի երկու ստուդիական ալբոմներից և «What the Fuck» երգից, որը նախկինում չէր թողարկվել։ Մինի ալբոմի թողարկումը տեղի է ունեցել 2014 թվականի մարտին[34]։

2014 թվականին խումբը հայտարարեց, որ արդեն աշխատում է սպասվող անանուն ալբոմի վրա, քանի որ նախկինում ժամանակ չկար։ Հունիսի 18-ին fun-ը Ջիմի Ֆեպլոնայի շոուի ժամանակ կատարեց իր նոր՝ «Harsh Lights» երգը։

2015 թվականի փետրրվարի 4-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ նրանք ընդմիջում են անում՝ այլ խնդիրներ լուծելու համար[35]։

Առաջին հերթին մենք կպատասխանենք այն հարցին, որն ամենից հաճախ է տրվում. խումբը չի կազմալուծվում։ fun-ը ստեղծեցին մեզանից երեքը այն ժամանակ, երբ բոլորս լքել էինք մեր նախկին խմբերը։ Միակ բանը, որ միշտ էլ այդքան առանձնահատուկ է եղել խմբում, այն է, որ մենք երաժշտության մեջ երեք անհատականություն ենք, որոնք հավաքվել են միասին ինչ-որ բան անելու համար։ Մենք խմբային ձայնագրություններ ենք անում, երբ ոգեշնչված ենք դա անել։ Նեյթը ներկայումս աշխատում է իր առաջին սոլո ալբոմի վրա, Էնդրյուն ձայնագրում է կինոնկարի սաունդթրեքեր, իսկ Ջեկը շրջագայություն է կատարում և աշխատում է «Bleachers» երաժշտության վրա։

Հունիսի 16-ին խմբի վոկալիստ Նեյթ Ռյուսը թողարկեց դեբյուտային սոլո ստուդիական ալբոմը՝ «Grand Romantic» անվանմամբ[36]։

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցած երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրընկալված երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aim and Ignite (2009)
  • Some Nights (2012)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

fun խումբը երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, երկու անգամ «Teen Choice Awards» մրցանակի, մեկ անգամ «Billboard Music Awards» մրցանակի և բազոեւմ այլ մրցանակների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://web.archive.org/web/20191220190544/https://www.fueledbyramen.com/artists
  2. ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  3. ↑ Martin, Hannah (September 15, 2009). «A new dynamic to Fun: Nate Ruess», Boston Globe, p. G3.
  4. ↑ «55th Annual GRAMMY Awards Nominees: General». Grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. ↑ Introducing: Fun.. Retrieved June 11, 2010.
  6. ↑ «About - Fun». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. ↑ Kiser, Matt. «Members of the Format, Steel Train, Anathallo Unite as Fun.», Spin, 2008-08-20. Retrieved 2008-09-19.
  8. ↑ Jack's Mannequin to play entire new album on fall tour - Alternative Press
  9. ↑ «Dear You: Letter from Nate + new song!». Fun.'s MySpace Blog. 2009 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. ↑ Beringer, Drew (2009 թ․ հուլիսի 25). «Fun. - Aim & Ignite - Album Review». AbsolutePunk.net. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. ↑ Poet, J. «allmusic ((( Aim and Ignite > Review )))». Allmusic. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  12. ↑ de Sylvia, Dave (2009 թ․ օգոստոսի 18). «Fun. - Aim and Ignite Review». sputnikmusic. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. ↑ Hung, Estella (2009 թ․ նոյեմբերի 18). «Fun.: Aim and Ignite < Reviews». PopMatters. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. ↑ Dunham, Nancy (September 18, 2009). «CD Review: Fun.: Aim and Ignite», The Washington Post, p. T8.
  15. ↑ Paramore to tour US with Fun. and Relient K. Retrieved June 11, 2010.
  16. ↑ willnoon. «will noon (willnoon) op Twitter». Twitter.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  17. ↑ Bhamra, Satvir (2010 թ․ նոյեմբերի 15). «FREE Download: 'Walking The Dog' (acoustic) by fun». Amplified.tv. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  18. ↑ «Gossip Girl Music - Season 5, Episode 24». The CW. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  19. ↑ «90210 Music - Season 4, Episode 24». The CW. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  20. ↑ Sepinwall, Alan (2011 թ․ դեկտեմբերի 30). «Review: 'Chuck' - 'Chuck vs. the Baby': The mother and child reunion». HitFix. Արխիվացված է օրիգինալից 2013-01-23-ին. Վերցված է 2019-11-06-ին.
  21. ↑ «Chevy Sonic "Stunt Anthem"». YouTube. 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  22. ↑ «Apple - Apple Events - Apple Special Event March 2012». Events.apple.com.edgesuite.net. 2012 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  23. ↑ O'Connell, Sean (2012 թ․ ապրիլի 27). «This Is 40 Trailer Tackles Aging, Apatow Style». CinemaBlend.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. ↑ «Free Music: Fun - Nylon Magazine». Nylonmag.com. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  25. ↑ «Fun». Ournameisfun.com. 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  26. ↑ «Fun. Album Title and Release Date». 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  27. ↑ «What do Fun, Black keys and Mraz all have in common?». ET music. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  28. ↑ Common, Tyler. «fun. reveal spring 2012 tour dates». Alternative Press Online. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  29. ↑ Gary Trust (2012 թ․ ապրիլի 11). «Music Charts, Most Popular Music, Music by Genre & Top Music Charts». Billboard. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  30. ↑ Brodsky, Rachel. «2012 MTV EMA Performances: Watch Them All Here!». MTV. Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  31. ↑ «Fun. Get Reflective in 'Carry On' Clip». Rolling Stone. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  32. ↑ Hartsell, Carol (2012 թ․ հոկտեմբերի 21). «Fun to be Musical Guest on SNL». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  33. ↑ Queen + Fun performing «Somebody to Love» & Queen + Adam Lambert featuring Fun performing «Fat Bottomed Girls» at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015
  34. ↑ Nate Ruess FUN.: A Letter From Nate + A Free Live EP (und). — fanbridge.com, 2013.
  35. ↑ «Необходима проверка безопасности» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  36. ↑ «Nate Ruess 'Grand Romantic' Album Review». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  37. ↑ «Status update from FUN». Fun. 'Facebook. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  38. ↑ Queen + Fun preforming Somebody to Love at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015
  39. ↑ Queen + Adam Lambert featuring Fun preforming Fat Bottomed Girls at iHeartRadio Festival 2013 Retrieved 31 August 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fun (խումբ)» հոդվածին։