Panic! At the Disco

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Panic! At the Disco
Panic! At The Disco Shorty Awards 2015.png
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փոփ-ռոք, Փանկ-Փոփ
Գործունեություն2004-ներկա
ԼեյբլFueled by Ramen, Decaydance Records, Atlantic Records
Կայքpanicatthedisco.com
Անդամներ
Բրենդոն Ուրի
Նախկին անդամներ
Ռայան Ռոս, Սփենսեր Սմիթ, Բրենդ Ուիլսոն, Ջոն Ուոլէեր, Դալլոն Ուիքս

Panic! At the Disco, ամերիկյան ռոք-խումբ Լաս Վեգասից, Նևադա նահանգ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորում(2004)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմավորվեց Սամմերլինում (Summerlin), Լաս Վեգասի գավառական շրջանում, երկու մանկության ընկեր՝ կիթառահար Ռայան Ռոսի և թմբկահար Սփեսեր Սմիթի կողմից: 13 տարեկանում նրանք երգում էին Blink-182 խմբի երգերը: Նրանք ստեղծում են նոր խումբ՝ «Pet Salamander» անվանումով ևս երկու ընկերներ՝ Բրենդոն Ուիլսոնի և կիթառահար Թրեվոր Հուելլի հետ, որը հետագայում լքում է խումբը:

Ուիլսոնը հանդիպել է Panic! At the Disco-ի ապագա վոկալիստին իր դպրոցում (Palo Verde High School)[1]: Մինչև Բրենդոն Ուրիի խումբ գալը այն կոչվում էր Summer League (հնարավոր է, որ անվանումը կապված է քաղաքի հետ որտեղ նրանք ապրում էին): Բայց Բրենդոնի որոշմամբ խումբը վերանվանեցին Panic! At the Disco-ի: Այդ ժամանակ Ուիլսոնը խնդրում է Ուրիին, որպեսզի վերջինս փոխի բաս կիթառահարին, իրենց ՝ դեռևս չկազմավորված խմբում:[2][3] Սկզբում Ուրին խմբի գլխավոր վոկալիստը չէր: Այդ տեղը պատկանում էր նախկին կիթառահար և երգերի հեղինակ Ռայան Ռոսին: Սակայն փորձի ժամանակ Բրենդոնի ձայնը դուր եկավ խմբի անդամներին և նրանք միաձայն որոշեցին դարձնել Բրենդոնին գլխավոր վոկալիստ: Խմբի անվանումը վերցված է Name Taken խմբի «Panic» երգի տողերից:

Խումբը կապնվեց Fall Out Boy խմբի բասիստ Փիթ Վենթցի հետ LiveJournal-ի շնորհիվ և ուղղարկեց նրան PureVolume-ի իրենց էջի հղումը: Վենթցը մեկնեց Լաս Վեգաս, որպեսզի հանդիպի խմբի անդամների հետ: Լսումներից հետո Փիթը առաջարկեց տղաններին պայմանագիր կնքել իր սեփական լեյբլի հետ՝ Decaydance[4]:

Կարիերաի սկիզբ, A Fever You Can’t Sweat Out (2005—2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ելույթից առաջ 2005 թվականին

Panic! At the Disco-ը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «A Fever You Can't Sweat Out», 2005 թվականի սեպտեմբերի 27-ին, հենվելով այնպիսի կայքերի խթանման վրա ինչպիսիք են PureVolume-ը և MySpace-ը: Նրանք բավականին լավ հաջողությունների հասան սկսնակ խմբի համար:

PureVolume-ի կազմած «10 արտիստներ, որոնք ունեն պայմանագիր ձայնագրման ստուդիաների հետ» թոփից և MySpace.com կայքի հիթշքերթում առաջին հորիզոնականին հասնելուց հետո, Panic! At the Disco-ը 2006 թվականի հունվարի 17-ին հայտնվեց MTV’s Total Request Live-ում, որտեղ տեղի ունեցավ «I Write Sins Not Tragedies» երգի երաժշտական տեսահոլովակի պրեմիերանՔաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag:

Երկրորդ գլուխկոտրուկը ցուցադրեց նոր ալբոմի երգերի փոքր հատվածներ, իսկ երրորդը թույլատրում էր տեսնել ձայնագրման պրոգրեսի մասին և լսել «We’re So Starving» երգի «հում» վերսիան: Խումբը նաև հաըտարարեց, որ նրանք կձայագրեն ալբոմը հաջորդաբար և կմիացնեն այն Abbey Road Studios-ում: Այնուհետև Panic! At the Disco-ն հաստատեց, որ երկրորդ ալբոմը կանվանվի Pretty. Odd և այն կթողարկվի 2008 թվականի մարտի 25-ին: Նոր գլուխկոտրուկը հայտնվեց խմբի կայքում հունվարի 16-ին, որի տարբեր մասեր դրված էին տարբեր կայքերում, որոնք բացահայտում են նոր ալբոմի շապիկը[5]:

Panic! At the Disco-ի նոր շրջագայությունը սկսվեց ապրիլի 10-ին Սան Ֆրանցիսկոյում և ավարտվեց հունիսի 14-ին Անահայմում:

Ելույթներ Pretty. Odd. World Tour.-ի շրջանակում

Հունվարի 28-ին «Nine in the Afternoon»-ը հասանելի դարձավ MySpace.com կայքի խմբի պաշտոնական էջում: iTunes-ը ստեղծեց ալբոմի 2 տեսակ՝ Deluxe Edition և Standart Edition՝ նախօրոք կատարվող պատվերների համար: Nine in the Afternoon սինգլի թողարկվելուց հետո խումբը թողարկեց տեսահոլովակ «That Green Gentleman (Things Have Changed)» երգի համար:

Մարտի 30-ին Panic! At the Disco-ի ալբոմը զբաղեցրեց 2-րդ տեղը Մեծբրիտանական այլ ալբոմների միջև հիթշքերթում: Pretty. Odd 2-րդ տեղը զբաղեցրեց նաև ամերիկյան հիթշքերթում, վաճառելով 139,000 պատճեն առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ապրիլին հասավ առաջին հորիզոնականին Ավստրիալական հիթշքերթում:

Օգոստոսում Panic! At the Disco-ն ձեռնարկեց համաշխարհային՝ Pretty. Odd. World Tour շրջագայություն՝ ելույթ ունենալով Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում և Նոր Ձելանդիայում:

Դեկտեմբերում խումբը թողարկեց «…Live in Chicago» DVD/CD սկավառակ: DVD ներառում էր Չիկագոյի Honda Civic Tour շրջագայության ելույթը, կարճամետրաժ ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր տեսահոլովակների նկարահանումների մասին, CD-ում ներառված էր Honda Civic Tour-ի ելույթի ժամանակ կատարված բոլոր երգերը, ինչպես նաև «Pretty. Odd» ալբոմոմից 4 երգի այլընտրանքային տարբերակ:

Vices & Virtues (2009—2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 6-ին խմբի պաշտոնական կայքում տեղադրվեց հաըտարարություն, ըստ որի Ռայան Ռոսը և Ջոն Ուոլքերը լքում են խումբը: Այդ պահից սկսած խմբի մեջ դեռևս մտնում էին Բրենդոն Ուրին և Սփենսեր Սմիթը: Այդ պահի դրությամբ նրանք կիթառահարի և բաս կիթառահարի փոխարինող են փնտրում: Հուլիսի սկզբի դրությամբ խումբն արդեն ուներ 4 երգ նոր՝ երրորդ ալբոմի համար:

Panic! At the Disco-ի ելույթը Դալլասում

Ավելի ուշ խումբը լրագրողների տեղեկացրեց, որ ալբոմը գտնվում է պատրաստման վաղ փուլում և կթողարկվի 2009 թվականի վերջին: Blink-182 խմբի բաս կիթառահար Մարկ Հոփուսը (Mark Hoppus) կաշխատի խմբի հետ առնվազն մեկ նոր երգի վրա: Խումը խոստանում է միանալ Fall Out Boy-ին, Blink-182-ին և Չեսթեր Ֆրենչին(Chester French) և ելույթ ունենալ Blink-182-ի ամառային շրջագայության առաջին մասին: «New Perspective» նոր սինգլը թողարկվեղ ռոք-ռադիոյով օգոստոսի 18-ին: Ալբոմը խոստացվեց թողարկել 2009 թվականի գարունից ոչ ուշ:

2011 թվականի հունվարի 18-ին Panic! (նոր ալբոմի հետ վերադարձավ նաև բացականչական նշանը) at the Disco պաշտոնապես հայտարարեսցին, որ նոր՝ «Vices & Virtues» ալբոմը կթողարկվի 2011 թվականի մարտի 29-ին, սակայն ալբոմը թղարկվեց մեկ շաբաթ շուտ (մարտի 22-ին):

2011 թվականի փետրվարի 1-ին թողարկվեց առաջին՝ «The Ballad of Mona Lisa» սինգլը: Փետրվարի 8-ին թողարկվեց երգի տեսահոլովակը: Ապրիլի 25-ին թողարկվեց «Ready To Go (Get Me Out Of My Mind)» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը դարձավ Շեյն Դրեյքը (Shane Drake):

«Vices & Virtues»-ի շրջանակներում առաջին համերգը

Դրանից բացի Panic! At the Disco-ի Եվրոպական տուրի մեջ է մտնում Մոսկվան: Panic! At the Disco-ի առաջին համերգը Ռուսաստանում տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 9-ին GAUDI ARENA-ում:

Too Weird to Live, Too Rare to Die! (2012—2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայության ավարտից հետո խումբը սկսեց զբաղվել չորրորդ ալբոմի ստեղծմամբ: Ալբոմի ձայնագրման ժամանակ կիթառահար Յեն Քրոյֆորդը, որը փոխարինեց Ռայան Ռոսին, հեռացավ խմբից, ասելով, որ նա ցանկանում է ստեղծել իսկական, չկեղծված երաժշտություն:

2013 թվականի հուլիսի 15-ին հայտարարվեց, որ նոր ալբոմի անվանումը կլինի «Too Weird to Live, Too Rare to Die!»: Թողարկման ամսաթիվը նշանակվեց 2013 թվականի հոկտեմբերի 8-ը:

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Pure Fresh 23-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մտքեր ունի հինգերորդ ալբոմի վերաբերյալ, բայց նա չգիտի դա կլինի իր մենակատարային ալբոմը, թե Panic! At The Disco-ի ալբոմը:

Սփենսեր Սմիթի հեռանալը և Death of a Bachelor (2015—2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 2-ին Սմիթը հայտարարեց, որ պաշտոնապես հեռանում է խմբից: 2015 թվականի ապրիլի 20-ին Ուրին թողարկեց տեսահոլովակ «Hallelujah» երգի համար, առանց որևէ պաշտոնական հաըտարարության: Այն հայտնվեց «Billboard 100»-ի 40-րդ տեղում՝ խմբի ամենաբարձր դիրքը «I Write Sins Not Tragedies» երգից հետո: Երկրորդ՝ «Death of a Bachelor» երգը հայտնվեց Apple Music-ում սեպտեմբերի 1-ին, իսկ հինգերորդ ալբոմի երկրորդ՝ «Victorious» սինգլը թողարկվեց սեպտեմբերի վերջում: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Բրենդոն Ուրին խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր՝ «Death of a Bachelor» ալբոմի թողարկման մասին: Նաև հայտարարվեց, որ ալբոմը կթողարկվի 2016 թվականի հունվարի 22-ին: Հոկտեմբերի 24-ին թողարկվեց «Emperor’s New Clothes» երրորդ սինգլը: «LA Devotee» թողարկվեց նոյեմբերի 26-ին: 2015 թվականի դեկտեմբերի 31-ին խումբը թողարկեց «Don’t Threaten Me with a Good Time» սինգլը:

Վերջերս տված հարցազրույցում Բրենդոն Ուրին հայտարարեց, որ ցանկանում է նկարել երաժշտական տեսահոլովակներ «Death of a Bachelor» ալբոմի բոլոր երգերի համար:

Դալոն Սմիթի հեռանալը և Pray for the Wicked (2017—ներկան)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 15-ին խումը թողարկեց չորրորդ՝ «All My Friends We’re Glorious: Death of a Bachelor Live» համերգային ալբոմը:[6][7][8] 5 օր հետո թողարկվեց ոչ ալբոմային՝ «Feels Like Christmas» երգը: 2017 թվականի դեկտեմբերի 27-ին բաս կիթառահար Դալլոն Ուիքսը հայտարարեց Panic! At The Disco-ից հեռանալու մասին:

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսային ներկայացում Panic at the Disco-ի ելույթի ժամանակ.

Panic at the Disco-ն ելույթ ունեցավ Times Square-ում Նոր Տարվա նախօրեին դեկտեմբերի 2006/հունվարի 2007-ին Քերսոն Դեյլի (Carson Daly) հետ: Նրանք կատարել են «Lying Is the Most Fun a Girl Can Have Without Taking Her Clothes Off» (2006-ի վերջին երգը) և «I Write Sins Not Tragedies»(2007-ի առաջին երգը) երգերը:

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

երաժշտական քննադատները խմբին էին վերագրում տարբեր երաժշտական ոճեր: Մասնավորապես Փոփ-Փանկ, Փոփ-ռոք և ինդի-ռոք, իսկ Pretty. Odd. ալբոմը անվանակոչեցին որպես Բարոկկո-փոփ[9]: Սակայն խմբի անդամները մտածում են, որ անիմաստ է իրենց խումբը վեևագրել ինչ-որ կոնկրետ ոճի: Panic! At the Disco-ն բազմիցս է նշել, որ երկրորդ ալբոմը ոճով տարբերվելու է A Fever You Can’t Sweat Out-ից:[10][11]

Խմբի նոր ալբոմի վերաբերյալ Ռայան Ռոսը ասել է, որ նա պատկերացնում է մարդու, ով ամբողջ օրը աշխատել է, նստում է իր մեքենան և ուղղակի միացնում է ռադիոն: Նա նաև ասաց, որ նա կցանկանար, որ այդ մարդը գոնե 3 րոպեյով նրան երջանկացնել, աըլ ոչ թե դարձներ նրան ավելի ճնշված:

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմ
  • Բրենդոն Ուրի — վոկալ, կիթառ (2009 — ներկա), բաս կիթառ, սինթեզատոր, դաշնամուր (2004 — ներկա), հարվածային գործիքներ (2015 — ներկա)
Նախկին մասնակիցներ
  • Դալլոն Ջեյմս— բաս կիթառ, Բեք-վոկալ (2009—2017)
  • Բրենդ Ուիլսոն — բս կիթառ (2004—2006)
  • Ռայան Ռոս — վոկալ, երգերի հեղինակ (2004—2009), կիթառ, սինթեզատոր (2004—2009)
  • Ջոն Ուոքեր — բաս կիթառ (2006—2009)
  • Սփենսեր Սմիթ — հարվածային գործիքներ (2004—2013)
Ներկայիս ժամանակավոր մասնակիցներ
  • Դեն Պավլովիչ — հարվածային գործիքներ
  • Николь Роу — բաս կիթառ (2018 — ներկա)
  • Майк Наран — կիթառ, բեք-վոկալ(2018 — ներկա)
Նախկին ժամանակավոր մասնակիցներ
  • Բարթրամ Նասոն — ջութակ, ստեղնաշարային գործիքներ, էլեկտրոնային հարվածային գործիքներ(2006—2008)
  • Էրիկ Ռոնիք — ստեղնաշարային գործիքներ, բեք-վոկալ(2006—2008)
  • Йен Кроуфорд — կիթառ, բեք-վոկալ (2009—2012)
  • Քեննեթ Հարիս — կիթառ, բեք-վոկալ (2013—2018)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Video Music Awards
  • Պարգևատրվել է- Տարվա լավագույն տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Տարվա լավագույն տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Լավագույ ռոք-տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Լավագույն նոր երգիչ տեսահոլովակում (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
  • Առաջադրվել է - Տեսահոլովակի լավագույն ռեժիսուրա (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար
TMF Awards
  • Պարգևատրվել է - Տարվա լավագույն այլազգի արտիստի տեսահոլովակ (2006) «I Write Sins Not Tragedies»-ի համար

Grammy

  • Առաջադրվել է - լավագույն ռոք ալբոմ (2017) «Death of a Bachelor»-ի համար[12]
American Music Awards
  • Պարգևատրվել է - Լավագույն այլընտրանքային արտիստ (2018)[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. allmusic ((( Panic at the Disco – Biography )))
  2. Santiago Brianna (June 19, 2015)։ «Celebrities you didn’t know graduated from Las Vegas high schools»։ Las Vegas Sun։ Վերցված է March 23, 2018 
  3. «Panic! comes home to play House of Blues»։ Las Vegas Sun։ June 18, 2011։ Վերցված է March 23, 2018 
  4. «Panic! Attack»։ Dose.ca։ July 11, 2006։ Արխիվացված է օրիգինալից March 21, 2012-ին։ Վերցված է March 23, 2011 
  5. James Montgomery (September 14, 2007)։ «Panic! At The Disco Divulge Why They Wanted Second Chance at Second Album»։ MTV News։ Վերցված է February 13, 2011 
  6. Reed Ryan (November 20, 2017)։ «Panic! At the Disco Plot New Live LP, 'All My Friends We're Glorious'»։ Rolling Stone։ Վերցված է November 21, 2017 
  7. Dickman Maggie (December 15, 2017)։ «Panic! At The Disco release ‘Death Of A Bachelor’ live concert footage»։ Alternative Press։ Վերցված է December 15, 2017 
  8. Murray Robin (November 11, 2017)։ «Panic! At The Disco Announce New Live Album»։ Clash music։ Վերցված է December 15, 2017 
  9. [1] Archived November 19, 2007, at the Wayback Machine.
  10. Lainez Sherwin (January 18, 2016)։ «Panic! at the Disco's Brendon Urie Talks the Influence of Bowie, Queen, and Sinatra on Death of a Bachelor»։ ABC Radio։ Վերցված է December 15, 2017 
  11. Spanos Brittany (January 13, 2016)։ «Watch Panic! at the Disco's Brendon Urie Talk Working With Rivers Cuomo»։ Rollingstone։ Վերցված է December 15, 2017 
  12. «59th Annual GRAMMY Awards Winners & Nominees»։ The GRAMMYs (անգլերեն)։ Վերցված է January 24, 2017 
  13. «Here Are All the Winners From the 2018 AMAs»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է October 10, 2018