Բրենդոն Ուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենդոն Ուրի
BrendonUrie2014.jpg
Ծնվել է ապրիլի 12, 1987(1987-04-12)[1] (31 տարեկան)
Ծննդավայր St. George, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոն աթեիզմ
Կրթություն Palo Verde High School
Մասնագիտություն երգիչ, երաժիշտ, multi-instrumentalist, կիթառահար, դաշնակահար և հեղինակ-կոմպոզիտոր
Կայք panicatthedisco.com
Brendon Urie Վիքիպահեստում

Բրենդոն Բոյդ Ուրի (անգլ. Brendon Boyd Urie. ծնվել է 1987 թվականի ապրիլի 12-ին , Սուրբ Ջորջ, Յուտա, ԱՄՆ) — ամերիկացի երգիչ, երգահան և երաժիշտ, առավել հայտնի է որպես Panic! At the Disco խմբի առաջատար վոկալիստ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրին ծնվել է Յուտա նահանգի Սուրբ Ջորջ քաղաքում: Երբ Բրենդոնը երկու տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Լաս Վեգաս[2]: Նա Գրեյս և Բոյդ Ուրի ընտանիքի հինգերորդ և ամենափոքր երեխան է[3] և մորական կողմից ունի հավայացիների արյուն : Նա մեծացել է մորմոնների ընտանիքում[3], սակայն թողել է հավատը, երբ մոտ 17 տարեկան էր[4][5]: Ուրին հաճախել է Palo Verde ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է Panic! At the Disco խմբի նախկին անդամ Բրենթ Ուիլսոնի հետ, երբ հաճախում էր կիթառի դասերի: Ուիլսոնը Ուրիին խնդրեց, որպեսզի նա միանա խմբին, քանի որ իրենց այդ պահին կիթառահար էր հարկավոր[6]:

Ուրին իրեն բնութագրում էր որպես «ավագ դպրոցի ապուշը», բացատրելով, որ դպրոցում իրեն ծաղրում էր միևնույն ուսանողը[7]: Ուրին աշխատում էր «Tropical Smoothie Cafe» ռեստորանում, որպեսզի խումբը հնարավորություն ունենար վճարել այն տան գումարը, որը նրանք վարձել էին փորձերի համար: Սրճարանում Ուրին հաճախ էր երգում այցելուների համար: Նա բացատրում է՝ « Ես երգում էի այն, ինչ այդ ժամանակահատվածում լսում էի, սակայն պատվերներ ևս լինում էին: Հիշում եմ, թե ինչպես էի երգում Scorpions-ի և W.A.S.P. խմբերի երգերը: 80-ականների հիթերը վատ թեավճարներ չէին բերում: Դա բավականին մեծ ընտրություն էր: Ոմանց դուր էր գալիս, ոմանց այդքան էլ ոչ: Ես ստիպված էի հարգել մարդկանց հետաքրքրությունները, սակայն կային մարդիկ, ովքեր հատուկ գալիս էին, որպեսզի լսեին, թե ես ինչպես եմ թեավճարների համար երգում: Դա զվարճալի էր»[7]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երաժշտական կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ հանդիպեց Բրենտ Ուիլսոնին, ում հետ սովորում էր միևնույն կիթառի դասընթացում: Ուիլսոնը խնդրեց, որպեսզի Ուրին դառնա Panic! At the Disco խմբի կիթառահարը, քանի որ այդ ժամանակ նրանք փոխարինող էին փնտրում: Սկզբում Ուրին առաջատար վոկալիստը չէր, այդ պաշտոնը պատկանում էր Ռայան Ռոսին: Սակայն, երբ խումբը լսեց, թե նա ինչպես է երգում հիվանդացած Ռայան Ռոսի փոխարեն, նրանք հիացած էիր նրա վոկալային տվյալներով և միաձայն որոշեցին իրեն դարձնել վոկալիստ[8]:

Դրանից հետո, Panic! At the Disco-ն թողարկեց հինգ ալբոմ, որտեղ Ուրին վոկալիստ է: 2005 թվականին թողարկվեց A Fever You Can't Sweat Out-ը, 2018-ին ՝ Pretty. Odd.-ը, 2011 թվականին ՝ Vices & Virtues-ը, Too Weird To Live, Too Rare To Die!-ը 2013 թվականին, իսկ 2016 թվականին ՝ Death of a Bachelor-ը:  Pretty. Odd. ալբոմում Ուրին միայնակ գրել և կատարել է երկու երգ ՝ «I Have Friends in Holy Spaces»-ը և «Folkin' Around»-ը: 2009 թվականին նա գրեց նոր ՝ «New Perspective» սինգլը, որը «Ջենիֆերի մարմինը» ֆիլմի սաունդթրեքն է:

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդոն Ուրին նկարահանվել և երգել է բազմաթիվ տեսանյութերում: Նա և Պատրիկ Ստամպը մասնակցել են The Cab խմբի դեբյուտային ՝ Whisper War ալբոմի ՝ «One of Those Nights» երգում[9]:

Ուրին նաև մասնակցել է  Fall Out Boy խմբի երգերում: Նրա ձայնը լսելի է ՝ «What a Catch, Donnie», «20 Dollar Nose Bleed» «7 Minutes in Heaven» երգերում, որտեղ նա բեք-վոկալիստ էր[10]: Նա նաև բեք-վոկալիստ էր Black Gold խմբի «Plans and Reveries» երգում:

2008 թվականին Ուրին մասնակցել է Բուտչ Ուոքերի կողմցի գրված, Coca-Cola Company-ի ՝ «Open Happiness» երգում: 2009 թվականի հուլիսի 16-ին հրապարակված տեսահոլովակում Բրենդոն Ուրին խաղացել է լրագրողի դերը:

Նաև, 2008 թվականին մասնակցություն է ունեցել  Forgive Durden խմբի «Razia’s Shadow: A Musical» ալբոմի ձայնագրմանը, որպես գլխավոր հերոս ՝ Պալիսի ավագ եղբայր: Ուրիի ձայնը լսվում է «The Exit» և «The End and the Beginning» երգերում:

Ուրին նկարահանվել է Fall Out Boy խմբի ՝ «A Little Less Sixteen Candles, a Little More Touch Me», «What a Catch, Donnie», «Young And Menace», «Uma Thurman» և «Headfirst Slide into Cooperstown on a Bad Bet» երգերի տեսահոլովակներում: Նաև նկարահանվել է Gym Class Heroes խմբի «Clothes Off!!» տեսահոլովակում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 27-ին Ուրին ամուսնանում է  Սառա Օրժեչովսկու հետ, ում հետ նշանվել էր 2011 թվականին[11][12]: 2018 թվականի հուլիսին Ուրին պատմում է իր պանկսեքսուալության մասին ՝ «Ես ամուսնացած եմ մի կնոջ հետ, ում շատ եմ սիրում, սակայն ես դեմ չեմ տղամարդկանց... Ինձ համար առաջին հերթին կարևոր է հենց ինքը ՝ մարդը:»

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրին նշում Ֆրենկ Սինատրային, Queen խմբին և Դեյվիդ Բոուին, որպես այն երաժիշտներ, ովքեր մեծ ազդեցություն են թողել նրա վրա[13]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. «Brendon Urie on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  3. 3,0 3,1 Simpson Dave (2008-06-19)։ «Dave Simpson meets Panic at the Disco»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  4. «Panic! At The Disco’s frontman on being the only original member left»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-12-03 
  5. «Sex, Drugs and Show Tunes: Panic! at the Disco's Brendon Urie Talks His Unconventional Road to Kinky Boots Stardom»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  6. «Panic! At the Disco | Biography & History | AllMusic»։ AllMusic։ Վերցված է 2018-12-03 
  7. 7,0 7,1 «Radar Online | Hottest Celebrity Gossip & Entertainment News»։ RadarOnline (en-US)։ Վերցված է 2018-12-03 
  8. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  9. «News - Entertainment, Music, Movies, Celebrity»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  10. «Fall Out Boy - 7 Minutes In Heaven (atavan Halen) lyrics»։ www.lyriczz.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  11. «Brendon Urie on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-12-03 
  12. Levine Daniel S. (2016-10-19)։ «Sarah Urie, Brendon’s Wife: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com (en-US)։ Վերցված է 2018-12-03 
  13. «Brendon Urie Lays It All Out»։ PAPER (անգլերեն)։ 2018-07-06։ Վերցված է 2018-12-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]