Radio Ga Ga

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Radio Ga Ga»
«Radio Ga Ga» սինգլի շապիկը (Queen, 1984)
Queenսինգլը
Թողարկվածհունվարի 23, 1984
ՖորմատCD
Ձայնագրված1983
Ժանրփոփ ռոք
ԵրգահանՌոջեր Թեյլոր
Տևողություն5:44
ԼեյբլEMI և Capitol Records
ՊրոդյուսերՌոյ Թոմաս Բեյքեր և Queen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Staying Power»
(1982)
«Radio Ga Ga»
(1984)
«I Want to Break Free»
(1984)

«Radio Ga Ga», բրիտանական Queen ռոք խմբի երգը 1984 թվականի The Works ալբոմից։ Հեղինակը Ռոջեր Թեյլորն է։

Ինչպես գրում էին շատ քննադատներ, երգը շատ ճիշտ արտահայտում է այն ժամանակի բրիտանական ռադիոհաղորդումների վիճակը։ Չնայած քննադատների գնահատականներին («Անկարգ հիմարություն», հայտարարել է NME ամսագիրը), երգը շատ վարակիչ է եղել և բարձրացել է Բրիտանիայի հիթ-շքերթի երկրորդ տեղ և առաջին տեղ աշխարհի 19 երկրներում։

Երգը կատարվում էր խմբի գրեթե բոլոր համերգների ժամանակ, այդ թվում նաև «Live Aid» լեգենդար համերգի ժամանակ, երբ կրկներգի ռիթմը ծափահարում էին միանգամից 70000 մարդ։

Երգը ընդգրկված է Greatest Hits II հավաքածուում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական տարբերակում երգի անվանումն էր «Radio Ca-Ca»՝ այդ բառերը արտասանել է Ռոջեր Թեյլորի փոքր երեխան։ Թեյլորը գրել է այդ երգը իր սոլո ալբոմի համար, փակվելով երեք օր շարունակ ստուդիայում Roland Jupiter 8 սինտեզատորով և դրամ մեքենայով։ Խմբի մնացած անդամները տեսել են դրա մեջ հնարավոր հիթ, վերջացրել են գրել բառերը և գործիքային մասերը, հատկապես, փոխելով անվանումը «Radio Ga Ga»-ի վրա։

Թեյլորը բացատրել է, թե ինչպես է առաջացել «Մետրապոլիսից» դրվագներ տեսահոլովակի սցենարի մեջ ներառելու գաղափարը․ «Ջորջո Մորոդերը գնել է «Մետրապոլիս» ֆիլմի հեղինակային իրավունքները և ուզել է, որ մենք երգ գրենք դրա համար։ Մենք գրել ենք երգը և տվել փոխանակման ֆիլմից մի քանի դրվագ օգտագործելու համար»։ Եթերի համար իրավունքները ստիպված էինք գնել ԳԴՀ-ից[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակում օգտագործվել են «Մետրապոլիս» ֆիլմից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների կինոխրոնիկայից դրվագներ։ Մուտքից հետո հայտնվում է ամբողջ խումբը, «թռչող մեքենայի» մեջ նստած։ Ֆրեդի Մերկուրին նստած է աջից, ինչպես և Ռոջեր Թեյլորը, իսկ Բրայան Մեյը և Ջոն Դիքոնը՝ հետևից։

«So don’t become some background noise» բառերից հետո տեսահոլովակը սև-սպիտակ է դառնում, հետո տեսահոլովակը գույնը «վաստակում է» գույն և էկրանի վրա հայտնվում է երգող Ֆրեդի Մերկուրին սև շալվարով և կարմիր կոստյումով։ Կրկներգի ժամանակ նորից հայտնվում է ամբողջ խումբը և «Queen»-ի սպիտակ հագուստով երկրպագուները: Այդ գաղափարը դուր է եկել «Queen»-ի բոլոր երկրպագուներին։

Երկրորդ կրկներգի կատարման ժամանակ օգտագործվել են Queen-ի այլ տեսահոլովակներից դրվագներ։ Բրայան Մեյի կիթառը հայտնվում է երգի վերջում։ Կիթառային պարտիայից հետո Ֆրեդին նորից երգում է «You had your time — you had the power. You’ve yet to have your finest hour. Radio...», տեսահոլովակը աստիճանաբար ավարտվում է։

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին խորեոգրաֆ Մորիս Բեժարը օգտագործել է երգը, Queen-ի մնացած ստեղծագործությունների հետ միասին, իր «Հոգևորականների տուն» բալետում։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան վերցրել է իր կեղծանունը այդ երգի պատվին[2]։ Նրա բառերի համաձայն, նա սիրում է Queen-ը և նրանց Radio Gaga հիթը, ինչի համար էլ ընտրել այդ կեղծանունը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Факты о песнях, Radio Ga Ga, Queen
  2. Dingwall John (նոյեմբերի 27, 2009)։ «The Fear Factor; Lady Gaga used tough times as inspiration for her new album»։ Daily Record (անգլերեն)։ էջեր 48–49։ Վերցված է հունվարի 25, 2011 
  3. Martin Gavin (հունվարի 8, 2009)։ «Lady GaGa the new Princess of Pop»։ Daily Mirror (անգլերեն)։ Վերցված է մարտի 16, 2009 
  4. Rose Lisa (հունվարի 21, 2010)։ «Lady Gaga's outrageous persona born in Parsippany, New Jersey» (անգլերեն)։ NJ.com։ Վերցված է հունվարի 23, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]