Another One Bites the Dust

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Another One Bites the Dust»
«Another One Bites the Dust» սինգլի շապիկը (Queen, 1980)
Queenսինգլը
Թողարկված1980 թվականի օգոստոսի 22
Ֆորմատերաժշտական սթրիմինգ, Ձայնապնակ և CD
Ձայնագրված1980
ԺանրՀարդ ռոք
ԵրգահանՋոն Դիքոն
Տևողություն3։32
ԼեյբլEMI Records, Elektra Records
ՊրոդյուսերQueen և Մաք Ռեյնհոլդ
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Play the Game»
(1980)
«Another One Bites the Dust»
(1980)
«Need Your Loving Tonight»
(1980)

«Another One Bites the Dust» (անգլ.՝ «Եվս մեկը փոշիացվել է), անգլիական Queen ռոք խմբի երգը «The Game» ալբոմից։ Գրվել է խմբի բասիստ Ջոն Դիքոնի կոմղից։ Երգը դարձել է խմբի ամենահայտնիներից մեկը, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ նա գլխավորել է միանգամից երեք հիթ-շքերթ[1], իսկ երգի սինգլը «Dragon Attack» կոմպոզիցիայի հետ «Բ» կողմում (ԱՄՆ-ում և Ճապոնիայում «Don’t Try Suicide» երգով[2]) դարձել է խմբի ամենավաճառվող սինգլը ինչպես Ամերիկայում[3], այդպես էլ ամբողջ աշխարհում։

Պատմական փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հայտնի է դարձել իր բաս գծի շնորհիվ, որը ստեղծվել է Դիքոնի կողմից Chic դիսկո խմբի «Good Times» երգի ազդեցությամբ։ «New Musical Express» ամսագրի համար հարցազրույցի ժամանակ, խմբի հիմնադիրներից մեկը՝ Բերնարդ Էդվարդսը ասել է[4]

Ասենք, Queen-ի այդ ձայնագրությունը հայտնվել է դրա համար, որ բասիստ Ջոն Դիքոնը ժամանակ է անցկացրել մեր հետ ստուդիայում։ Բայց դա չէ խնդիրը։ Խնդիրը կայանում է դրա մեջ, որ մամուլում խոսակցություններ են եղել, որ մենք բան ենք գողացել ենք դրանցից։ Կարո՞ղ եք պատկերացնել։ «Good Times»-ը թողարկվել է մի տարի առաջ, բայց այդ մարդանց համար դա անհավատալի էր, որ սև երաժիշտները կարող են այդպիսի նորարար լինեն։ Նրանց համար մենք անխելք «սկավառակիկներ» ենք եղել, որոնք գողացել են ռոքնռոլ ոճի երգը։

Երգի ձայնագրումը կայացել է 1980 թվականի մարտից մայիս Մյունխենի «Musicland Studios» ստուդիայում[5]։ Դիքոնը նվագում էր շատ գործիքներով` բաս կիթառով, դաշնամուրով և երկու կիթառներով[6]։ Երգում չեն օգտագործվել սինտեզատորներ։ Բոլոր ձայնային էֆեկտները ձայնագրվել են կիթառի և դաշնամուրի օգնությամբ։ Սկզբում ձայնագրվել են հարվածայինները։ Դիքոնը ուզում էր, որ Ռոջեր Թեյլորը անընդհատ նվագի կրկնվող սեփլինգը, չնայած նրա բողոքներին։

Դրանից հետո Դիքոնը ձայնագրել է իր մասը Music Man StingRay բաս կիթառի վրա։ Հետո ձայնագրվել է Բրայան Մեյի և Դիքոնի մասը էլեկտրոկիթառի վրա, որը հիմնականում երկրորդում է բասերի մասին երկու օկտավ բարձր կամ սկսում և ավարտում է քառյակները։ Մեյը նաև իր կիթառի օգնությամբ ձայնագրել է երգի միջին մասը, որը գալիս է երկրորդ կրկներգից հետո։ Ֆրեդի Մերկուրիի կիթառներից հետո, Դիքոնը և պրոդյուսեր Ռայնհոլդ Մաքը դաշնամուրի մաս են ձայնագրել, որը հնչում է երգի վեց տեղերում։ Երգի վերջում Մերկուրին ձայնագրել է վոկալային մասը։ Սկզբում խումբը չէր ծրագրում թողարկել երգի սինգլը, բայց, ոնց հայտարարել են Մեյը և Թեյլորը «In the Studio with Redbeard» ծրագրի ռադիոյով, համերգներից մեկից հետո Մայքլ Ջեքսոնը խորհուրդ է տվել նրանց անել դա։ Դա դարձել է խմբի միակ երգը, որը առաջադրվել է Գրեմմի «Լավագույն վոկալային ռոք կատարում խմբով կամ դուետով» անվանակարգում, սակայն, այդ անգամ հաղթել է երգիչ Բոբ Սիգերը «Against the Wind» երգով[7]։ Երգը դարձել է առաջին բրիտանական երգ, որը գլխավորել է ամերիկյան «Billboard» հիթ-շքերթը միանգամից երեք կատեգորիաներում՝ Դիսկո, Ռոք/Փոփ և R&B։ Դա նաև պլատինե հավաստագրումի է արժանացել 1980 թվականի նոյեմբերին, իսկ երգի բաս գիծը առաջին տեղ է զբաղեցրել ռոք երաժշտության 100 լավագույն բաս գծերի մեջ[8]։ Բրայան Մեյի բառերին համաձայն, «Another One Bites the Dust» երգը խմբի ամբողջ պատմության մեջ առևտրային առումով ամենահաջողակն է[9]։

1981 թվականին դա նույնպես ներառվել է «Greatest Hits» ժողովածուի մեջ։

«Another One Bites the Dust» երգի հաջողության պատճառով խումբը որոշել է գրել «Hot Space» հաջորդ ալբոմը նույն պարային ոճում։

1998 թվականին Բայքլեֆ Ջինը, Pras-ը և Free-ն ձայնագրել են Queen-ի հետ երգի քավեր-տարբերակը։ Դա թողարկվել է որպես սինգլ և ներառվել է «Greatest Hits III» ժողովածուի մեջ։ 2006 թվականին «The Miami Project» խումբը թողարկել է երգի քավեր-տարբերակը, դրա հետ նաև թողարկելով սինգլ։

Կենդանի ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը կատարվել է «The Game»-ից մինչև «A Kind of Magic» ալբոմների աջակցման համար խմբի բոլոր շրջագայությունների ժամանակ և կատարվում էր գրեթե բոլոր համերգների ժամանակ[10]։ Երգի կատարման ժամանակ բեմը չէր լուսավորվում, լույսը ուղղված էր միայն երաժիշտների վրա։ Դիքոնը միայն բաս կիթառ էր նվագում։ Տարբեր ձայնային էֆեկտներ, որոնք ներկա են երգի ստուդիական տարբերակում, գրեթե չեն կատարվել համերգների ժամանակ, և երգի մեջտեղը, որը մենակ դրանցից է կազմված, ներառում էր միայն բաս գիծ և հարվածայինների մաս։ Ամբողջ երգը երգում էր Մերկուրին, սակայն երբեմն կրկներգի ժամանակ նրան միանում էր Թեյլորը։ Երգի մի քանի մասեր կատարում էին հանդիսատեսները։

Երգը ներառվել է Queen + Paul Rodgers նախագծի շրջագայության մեջ։ Դիքոնի մասը նրա տեղ նվագում էր Դենի Միրանդան։ Երգը մի քանի տարբերություններ ուներ դրա 1980-ականների կատարումից։ Երգի մեջտեղը ձայնային էֆեկտներ ունի, և դրա ժամանակ Փոլ Ռոջերսը կատարում է կրկներգը հանդիսատեսների հետ միասին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի համար տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Դանիելա Գրինը։ Նկարահանումները տեղի են ունեցել 1980 թվականի օգոստոսի 9-ին Դալաս քաղաքի Ռեյունիոն թաղամասում[11]։ Տեսահոլովակում խումբը կատարում է երգը, կենդանի ելույթի տպավորություն ստեղծելով։

Սինգլի շապիկները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում օգտագործվել է նույն շապիկը։ Դրա վրա պատկերված է «Play the Game» տեսահոլովակի նկարահանումներից մի դրվագ։ Շվեդիայում, Ճապոնիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում սինգլը ուրիշ շապիկներ ուներ։

  • Ֆրանսիական 12 դյույմանոց սկավառակի շապիկի վրա պատկերված է շատ երկրների ստանդարտ շապիկը և «Q» տառը, որը խորհրդանշում է խումբը։
  • Սինգլի շվեդական շապիկը «Play the Game» սինգլից սև-սպիտակ պատկեր է։
  • Ճապոնական շապիկի վրա «Play the Game» սինգլի շապիկից կոստյումներով երաժիշտների պատկերներն են։
  • Պորտուգալական շապիկի վրա պատկերված են խմբի անդամները ճապոնական շապիկից, որոնց ձեռքերում ուրիշ երաժիշտների պատկերներ են։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթ 1980 թվականի սեպտեմբերի 6-ից[12]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09
Դիրք 54 18 10 07 08 16 23 36 58

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard Hot 100 1980 թվականի օգոստոսի 16-ից
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Դիրք 67 50 28 23 09 03 03 01 01 01 02 02 04 04 04 04 03 03 07 14 14 20 30 47 54 67 70 96 96 98 98

Նիդեռլանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդների հիթ-շքերթ[13]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11
Դիրք 25 19 15 14 17 24 25 33 33 36 38

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի հիթ-շքերթ 1980 թվականի նոյմբերի 14-ից[14]
Շաբաթ 01 02
Դիրք 20 12

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի հիթ-շքերթ 1980 թվականի նոյեմբերի 15-ից[15]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10
Դիրք 09 06 09 08 09 10 11 16 19 20

Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի հիո-շքերթը 1984 թվականի մայիսի 20-ից[16]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09
Դիրք 14 13 08 08 10 10 11 14 15
Նախորդող՝
«Upside Down» — Դայանա Ռոս
Billboard Hot 100 #1
հոկտեմբերի 4-24, 1980[17] (երեք շաբաթ)

Հաջորդող՝
«Woman in Love» — Բարբարա Սթրեյզանդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О Queen». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 28 июня 2007-ին.
  2. «ANOTHER ONE BITES THE DUST as an a-side» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 30 июня 2007-ին.
  3. «allmusic» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июня 2007-ին.
  4. «"Good Times"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  5. «Another One Bites The Dust» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  6. «Another One Bites The Dust by Queen Songfacts» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  7. «Rock On The Net: Grammy Awards: Best Rock Vocal Perfomance by a Duo or Group» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  8. «Rock On The Net: Queen» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  9. «100 Greatest Rock Basslines» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 29 июня 2007-ին.
  10. «Another One Bites The Dust» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 30 июня 2007-ին.
  11. «Queen Videos - "The Game" Album» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.
  12. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Another One Bites The Dust» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  13. «Another One Bites The Dust» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  14. «swedishcharts.com - Queen - Another One Bites The Dust» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  15. «Queen - Another One Bites The Dust - austrianchatrs.at» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 17 июля 2007-ին.
  16. «Queen - Another One Bites The Dust - hitparade.ch» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  17. «Hot 100. Chart Archives. Week of October 04, 1980» (անգլերեն). Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.