Ուելս (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ուելս (այլ կիրառումներ)
Քաղաք
Ուելս
անգլ.՝ Wells
ոչ մի
Wells Cathedral West Front.jpg
Կոորդինատներ: 51°12′33″ հս․ լ. 2°39′3″ ամ. ե. / 51.20917° հս․. լ. 2.65083° ավ. ե. / 51.20917; 2.65083
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՇրջանՄենդիպ
ԿոմսությունՍոմերսետ
Բնակչություն11 343[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01749
Փոստային ինդեքսներBA5
OS GridST545455
Պաշտոնական կայքwells.gov.uk
##Ուելս (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ուելս (անգլ.՝ Wells), ոչ մեծ թեմական քաղաք և համայնք, անգլիական Սոմերսետ կոմսության Մենդիլ շրջանի վարչական կենտրոնը, հայտնի է իր գոթական ոճի տաճարով[2]։ Ուելսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1974 թվականի ապրիլի 1-ին[3]՝ Եկատերինա 2-րդ թագուհու հրամանով (չնայած նրան, որ այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 1205 բնակիչ)։ Ուելսը Անգլիայում երկրորդ սակավաբնակ քաղաքն է Սիթիից հետո, բայց Ուելսում կա ավելի փոքր քաղաք՝ Սենտ-Դեյվիդսը, որը Մեծ Բրիտանիայի ամենափոքր քաղաքն է[4][5]։

Քաղաքի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «աղբյուրներ» և ցույց է տալիս, որ քաղաքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնցով այն հայտնի էր անցյալում[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է հռոմեացի վերաբնակիչների կողմից, սակայն կարևոր կենտրոն է դարձել սաքսերի օրոք, 704 թվականին, երբ գահակալում էր Ուեսսեկս Ինեն կառուցվեց քաղաքի մայր տաճարը[7]։ Երկու հարյուր տարի առաջ քաղաքը վերածվում է եպիսկոպոսական տիրույթի, սակայն 1088 թվականին մտնում է Բատի[8] կազմի մեջ։ Դա հանգեցրեց լուրջ վեճերի Ուելսի հոգևորականների և Բատի վանականների միջև։ Վեճերը շարունակվեցին մինչ այն պահը, երբ թեմը անվանակոչվեց Բատի և Ուելսի անվանմամբ։ Մինչև 1160 թվականը, երբ եպիսկոպոս Ռոբերտը կազմեց քաղաքի առաջին կանոնադրությունը, Ուելսը գյուղ էր։ Այդ նույն թվականին քաղաքին տրվեց հնարավորություն կազմակերպել տոնավաճառներ։

Ուելսը միացավ Դաժան Դատարանի Գրքին որպես Ուելլե (հին անգլիական wiells[9] բառից), և նշվեց ոչ թե որպես քաղաք, այլ բնակավայր, որն ունի չորս կալվածք և 132 մարդ բնակչություն, մինչ դեռ այդ ժամանակ իրականում բնակվում էին 500-600 մարդ[10]։

Ուելսի անվանման արտասանությունը

Անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ պառլամենտական զորքերը օգտագործում էին տաճարը որպես մսուր, զբաղվում էին հրաձգությամբ տաճարի տարածքում, ավերում էին հարստորեն զարդարված քանդակները[11]։ Ուիլյամ Պեննը, գտնվելով Ուելսում իր Ամերիկա մեկնելուց առաջ, գիշերում է «The Crown Inn» իջևանատանը։ Հենց այստեղ էլ նա ձերբակալվում է շուկայի մեծ ամբոխի որոշմամբ, բայց, ի շնորհիվ Բատի և Ուելսի եպիսկոպոսի միջամտության նա ազատ է արձակվում[12]։

Մոնմուտշիրում ապստամբության ժամանակ ապստամբական ուժերը, որոնք հանդես էին գալիս ազգային եկեղեցու դեմ, ցասումնալից վիճակում ավերեցին տաճարի արևմտյան հատվածը։ Տանիքը օգտագործում էին որպես հրաձգության համար նախատեսված թիրախ, լուսամուտները ջարդում էին, երգեհոնը վնասում, իսկ գավիթը օգտագործում էին որպես ախոռ[13]։

Ուելսից 3 միլ (5 կմ) հեռավորության վրա Էքս գետի վրա գտնվում է Բլեդնեյ նավահանգիստը, ուր առաքվում են ապրանքներ։ Միջնադարում արտաքին առևտուրը իրագործվում էր Ռէկլի նավահանգստի միջոցով։ 14-րդ դարում ֆրանսիական նավը նավարկեց գետի հոսանքի հակառակ, և 1388 թվականին Թոմաս Տանները Ուելսից Ռէկլի նավահանգստով սկսեց գործվածքների և եգիպտացորենի արտահանումը Պորտուգալիա, իսկ փոխարենը ստանում էր երկաթ և աղ։ Ուելսը հանդիսանում էր գործվածքների արտադրման կենտրոն, սակայն 16-17-րդ դարերում գործվածքների առևտրի ծավալը փոքրացավ, բայց քաղաքը պահպանեց իր կարևոր դերը շուկայում[14]։

Ուելսում բացվել էին երեք երկաթգծային կայան։ Առաջին կայանը՝ Պրայորի Ռոադ (անգլ.՝ Priory Road), բացվել է 1859 թվականին և պատկանում է Սոմերսետի Կենտրոնական երկաթգծին (հետագայում Սոմերսետի և Դորսետի երկաթգիծ (անգլ.՝ Somerset and Dorset Joint Railway)) և հանդիսանում էր Գլաստոնբերիից սկսող կարճ ճյուղավորման ավարտակետ։ Երկրորդ կայանը՝ Արևելյան Սոմերսետ (անգլ.՝ East Somerset), կառուցվել է Պրայորի Ռոադից արևելք ընկած տարածքում 1870 թվականին՝ Չեդդեր Վելլեյ երկաթգծային ճանապարհի ճյուղի վրա։ Յատտոնից դեպի Ուելս ուղևորվելու ճանապարհին կառուվել է երրորդ կայանը։ Այա կայանը անվանեցին Տակեր-Սթրիթ (անգլ.՝ Tucker Street)[15]։

Սակայն 1963 թվականին Ուելսի բոլոր կայանը փակվեցին հաճախորդների համար։ Իսկ մեկ տարի անց, 1964 թվականին դադարեցվեցին նաև բեռնափոխադրումները դեպի Ուելս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուելսի Սթոուբերի (անգլ.՝ Stowberry) զբոսայգում էր գտնվում ռազմագերինների ճամբարը, որտեղ հիմնականում պահվում էին իտալացի գերիները, որոնք գերեվարվել էին Արևմտյան անապատային գործողության ժամանակ։ Այնտեղ գտնվում էին նաև գերմանացիներ, որոնք գերեվարվել էին «Կոբրա» գործողության ժամանակ։ Վուկեյ Հոլլ Ռոադի (անգլ.՝ Wookey Hole Road) վրա գտնվող Պենլեյ (անգլ.՝ Penleigh) ճամբարը գերմանական աշխատանքային գաղութ էր[16]:

Somerset banner Wells.jpg

Ուելսը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մանկությունը քաղաքում անց է կացրել հայտնի բրիտանացի ռեժիսոր Էդգար Ռայտը, ով նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, օրինակ՝ «A Fistful of Fingers» ֆիլմը, որի գործողությունները ընթանում են Ուելսում։ Ինչպես նաև Ռայտը Ուելսում նկարահանել է «Hot Fuzz»[17][18] ֆիլմը և իր առաջին ֆիլմը՝ «Dead Right»-ը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wells Parish»։ Neighbourhood Statistics։ Office for National Statistics։ Վերցված է 2014 թ․ հունվարի 1 
  2. «Wells» (անգլերեն)։ Վերցված է 2014-03-01 
  3. Lornie Leete-Hodge. (1985)։ Curiosities of Somerset։ Bodmin: Bossiney Books։ էջ 29։ ISBN 0906456983 
  4. Else David (2009)։ «Great Britain (Lonely Planet Country Guides)»։ amazon.co.uk։ էջ 339։ ISBN 978-1-74104-491-1։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14 
  5. «Wells City Council»։ wells.gov.uk։ 2011։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14։ «Wells is England's smallest city» 
  6. Ուելսի անվանումը (անգլ.)
  7. Ուելսի Մայր տաճարը(անգլ.)
  8. Հնէաբանական պեղումներ Ուելսում (անգլ.)
  9. Stephen Robinson. Somerset Place Names. Wimbourne: The Dovecote Press Ltd., 1992. ISBN 978-1-874336-03-7
  10. Michael Havinden. The Somerset Landscape. The making of the English landscape. London: Hodder and Stoughton, 1982. pp. 210. ISBN 0-340-20116-9
  11. Ուելսի Մայր տաճարի պատմությունը(անգլ.)
  12. M1 Ուիլյամ Պեննի կյանքի մասին (անգլ.)
  13. Մոնմուտշիրի ապստամբությունը(անգլ.)
  14. Սոմեսետին վերաբերող պատմական գրառումներ(անգլ.)
  15. Բրիստոլի և Էկստերի երկաթգիծ (անգլ.)
  16. Ճամբար ռազմագերիների համար (1939—1948)
  17. Hot Fuzz film locations (2007)(անգլ.)
  18. The Hot Fuzz Film Tour(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]