Դավթի աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավթի աստղըից)
Դավթի աստղը

Դավթի աստղը (եբր.՝ מָגֵן דָּוִד‎ - Մագեն Դավիդ, «Դավթի վահանը»), վեցթևանի աստղի տեսքով հին խորհրդանշան է։ Համաձայն առասպելի` «Դավթի աստղը» անունն ստացել այն պատճառով, որ պատկերված է եղել Դավիթ թագավորի զինվորների վահաններին։ Խորհրդանշանի մյուս անվանատարբերակն է «Սողոմոն թագավորի կնիքը»։ Դավթի աստղը պատկերված է Իսրայելի պետական դրոշին, և այդ երկրի, ինչպես նաև հրեա ժողովրդի հիմնական խորհրդանշանների մեկն է։

1897 թ. Առաջին սիոնիստական կոնգրեսն ընդունեց սիոնիստական շարժման դրոշի նախագիծը, որի կենտրոնում տեղադրված էր կապույտ Մագեն Դավիթը, և որն այսօր հայտնի է որպես Իսրայելի դրոշ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]