Էդ Սալիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդ Սալիվան
Ed Sullivan.jpg
Ծնվել էսեպտեմբերի 28, 1901(1901-09-28)[1][2][3]
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1][2][3] (73 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանFerncliff Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունPort Chester High School?
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, սցենարիստ, լրագրող, հաղորդավար և գրող
ԱշխատավայրCBS
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գլոբուս և Online Film & Television Association Award?
Կայքedsullivan.com
Ed Sullivan Վիքիպահեստում

Էդվարդ Վինսենթ Սալիվան (անգլ.՝ Edward Vincent "Ed" Sullivan, սեպտեմբերի 28, 1901(1901-09-28)[1][2][3], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար: Առավել հայտնի է ի շնորհիվ «Էդ Սալիվանի շոու» հաղորդման, որում Էդը բացահայտել է երաժշտական տաղանդներին։ Շոուն հեռարձակվել է 1948-1971 թվականներին՝ դառնալով ամերիկյան հեռուստատեսության ամենաերկարատև նախագծերից մեկը[4]։

1996 թվականին ըստ TV Guide ամենշաբաթյա ամսագրի Սալիվանը «Հեռուստատեսության բոլոր ժամանակների 50 մեծագույն աստղեր» ռեյտինգում զբաղեցրել է 50-րդ տեղը[5]։

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ Սալիվանը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 28-ին Հաառլեմ (Նյու Յորք) թաղամասում, աշխատավորներ Էլիզաբեթ Սմիթի և Փիթեր Արթուր Սալիվանի ընտանիքում[6]։ Ծնողներն Իռլանդիայի ներգաղթյալներ էին[7]։ Էդն ունեցել է զույգ եղբայր, որը մահացել է փոքր տարիքում, ինչից հետո ընտանիքը որոշել է տեղափոխվել Պորտ Չեսթեր[8]։ Այնտեղ երիտասարդ Սալիվանը հաճախել է Սուրբ Մարիամի կաթոլիկ դպրոցը, հետագայում Պորտ Չեսթերի միջնակարգ դպրոցը։ Ուսման ընթացքում բարձր ցուցանիշների է հասնել պատանեկան սպորտում, իսկ հետագայում հետաքրքրվել է բոքսով։ 1917 թվականին նավատորմ հավաքագրվելու համար գնացել է Չիկագո, սակայն մերժվել է տարիքի պատճառով։ Դպրոցն ավարտելուց հետո սկսել է փորձել իրեն լրագրության մեջ և աշխատել է «New York Graphic» թերթում՝ որպես սպորտային մեկնաբան[9]։ Ավելի ուշ Սալիվանը սկսել է գրել Նյու Յորքի մշակութային կյանքի մասին և The New York Daily News թերթում վարել է «Little Old New York» անվամբ սեփական սյունակը[10][11], ինչպես նաև հաղորդումներ է վարել ռադիոյում։ Հետզհետե, ի շնորհիվ իր աճող ճանաչման, նա սկսել է մրցակցել ամենապահանջված լրագրողների և այդ ժամանակվա մեկնաբաններից մեկի՝ Ուոլտեր Ուինչելի հետ։

Ավելի ուժեղ հետաքրքրվելով զվաչճացնող հեռուստատեսությամբ և կինեմատոգրաֆիայով՝ 1933 թվականին մասնակցել է «Պարոն Բրոդվեյ» կատակերգական ֆիլմի ստեղծմանը։ Չնայած այն բանին, որ հեռուստատեսությունը զբաղեցրել է նրա ժամանակի մեծ մասը, նա իր ամբողջ կարիերայի ընթացքում շարունակել է գրել The News-ի համար։

Աշխատանք հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ամերիկյան CBS հեռուստառադիոցանցը հրավիրել է Սալիվանին որպես Toast of the Town կիրակնօրյա շոուի հաղորդավար, որն արդյունքում վերաճել է՝ դառնալով «Էդ Սալիվանի շոու»։ Հաղորդումն առաջին անգամ հեռարձակվել է 1948 թվականի հունիսին Նյու Յորքի Բրոդվեյ փողոցում գընվող «CBS Studio 50» ստուդիայից։ 1967 թվականին շենքը վերանվանվել է «Էդ Սալիվանի թատրոն»։ Ներկայումս այնտեղ է ձայնագրվում Դևիդ Լեթերմանի Late Show with David Letterman հաղորդումը[12]։

Հեռուստաքննադատների առաջին գնահատականները հուսադրող չեն եղել[13]։ Սալիվանը չի տիրապետել էստրադնիկի կամ ելույթավարի երևելի ընդունակություններին, իսկ 1967 թվականին՝ դեբյուտային հաղորդումից 20 տարի անց, Time ամսագրի հոդվածներից մեկում հարց է տրվել․ «ինչու՞մ է Սալիվանի տաղանդը, եթե նա այսքան հայտնի է»[14]։ Նրա գործելաձևը տեսախցիկի առաջ այնքան անսովոր է եղել հեռուստադիտողի համար, որ որոշ մարդիկ իրոք կարծել են, որ նա հիվանդ է Բելի պարալիչով[14]։ 1955 թվականին Time-ն այսպես է բնութագրել Սալիվանին․

Aquote1.png Նա կարծես սիգարի խանութի մոտ հնդիկ լինի, հսկա Կարդիֆայից, Զատկի կղզուց հենց նոր ժամանած քարե դեմքով արձան։ Նա շարժվում է լուսնոտի պես, ժպտում է այնպես, կարծես լիմոն կերած լինի և մեծ դժվարությամբ է նախադասություններ կազմում[13]։ Aquote2.png


Բայց չնայած քննադատության առատությանը, հրապարակումներում նշվել է, որ «երեխաներին վախեցնելու փոխարեն նա, այնուամենայնիվ, զվարճացնում է ամբողջ ընտանիքին»[13]։ Էդ Սալիվանը հանդիսատեսին ներկայանում էր որպես ամենասովորական մարդ, որը հեռուստաթողարկման միջոցով բացահայտում է իր նման սովորական մարդկանց մեծ տաղանդները։ Դերասան, կատակերգու և շոուի հատուկ հյուր Ալան Քինգը նման կերպ է արտահայտվել Սալիվանի մասին․

Aquote1.png Էդը չի անում ոչ մի հատուկ բան, և հեռուստատեսությունում դա նրա մոտ ամենից լավ է ստացվում[14]։ Aquote2.png


Սալիվանը տիրապետել է այն գիտակցմանը, թե հենց ինչ է ուզում տեսնել հեռուստադիտողը և ինչպես հավասարակշռություն պահպանել իր շոուն։ Մի հաղորդման ընթացքում նա համատեղել է վարիետեն, հայտնի կատակերգուների և ատլետների ելույթները, վոկալային համարները, ժամանակ է գտնվել նաև երիտասարդ հեռուստադիտողների համար․ հաղորդման խորհրդանիշներից է դարձել մկնիկ-խաղատիկնիկը։ Բացի դրանից, շոուն չի սահմանափակվել ամերիկյան արտիստներով, հաղորդմանը մասնակցելու համար ժամանել են մարդիկ ամբողջ աշխարհից[15]։

Էդ Սալիվանը միշտ նորմալ է ընդունել իրեն և հաղորդումը վարելու իր ձևը, ունեցել է հումորի առողջ զգացում և այդ պատճառով երբեք չի արգելել, ավելին, տարածել է սեփական անձի կրկնօրինակումը[16]։

1963 թվականին Էդ Սալիվանը «Հաջողություն, թռչնակ» ֆիլմում խաղացել է ինքն իրեն։

Տաղանդների հայտնագործող[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին Սալիվանն իրեն դրսևորել է որպես տաղանդների հայտնագործող։ Նա ձգտել է որքան հնարավոր է շատ հեռանկարային արտիստների, երաժիշտների և դերասանների ներգրավել իր մոտ՝ այդպիսով նրանց տալով շոու-բիզնեսի ուղեգիր։ Երբ Էլվիս Փրեսլին իր կարիերայի սկզբում հասել է որոշակի ժողովրդականության, Սալիվանը հայտարարել է, որ երբեք չի հրավիրի նրան իր շոուին՝ «վատ տղայի» իմիջի պատճառով։ Սակայն ավելի ուշ, երբ Փրեսլին արդեն այնքան հայտնի ու սիրված է դարձել հանդիսատեսի կողմից, որ նրա ելույթներն անհնար է եղել անտեսել, Էդ Սալիվանը համաձայնել է, որ Փրեսլին մասնակցի իր հաղորդմանը։ Ավելին, Սալիվանը չէր կարող չնկատել, որ Փրեսլիի մասնակցությամբ The Steve Allen Show շոուի հեռարձակման ժամանակ հեռուստացույցների էկրանների առջև երկու անգամ ավելի շատ հանդիսատես է հավաքվել, քան սովորաբար։ Արդյունքում, Փրեսլիի մենեջերի հետ բանակցություններից հետո, շոուի ղեկավարությունը պարտավորվել է երաժշտին վճարել 50 հազար դոլար՝ երեք թողարկման մասնակցելու համար: Փրեսլիի հետ առաջին եթերը նշանակվել է 1956 թվականի սեպտեմբերի 9-ին[17], սակայն ինքը՝ Սալիվանը, չի կարողացել ներկա գտնվել ձայնագրությանը, քանի որ վթարի է ենթարկվել: Սալիվանի փոխարեն շոուն վարել է Չարլզ Լոութոնը: Դրանից հետո, արդեն անձամբ ծանոթանալով Փրեսլիի հետ, Սալիվանն իր հաղորդման մեջ հայտարարել է, որ Էլվիսը «շատ պարկեշտ և լավ տղա է»[18][19]:

Էդ Սալիվանը և Քոուլ Պորտերը, 1952

Բաց թողնելով Էլվիս Փրեսլիին առաջինը ներկայացնելու հնարավորությունը՝ Սալիվանը որոշել է այլևս չկրկնել սխալը և 1964 թվականին սենսացիոն հաղորդում է ձայնագրել. նրա եթեր է եկել The Beatles խումբը։ Առաջին հեռարձակումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Նիլսենի գնահատմամբ՝ շոուն դիտել է ավելի քան 73 միլիոն հանդիսատես. դա այն ժամանակվա բացարձակ հեռուստատեսային ռեկորդ էր[20][15]: Դրանից հետո The Beatles-ը Սալիվանի հյուրն է եղել ևս երեք անգամ և ամերիկյան շրջագայության արդյունքում թողարկել է համերգային ալբոմ և տեսահոլովակ, որտեղ տեղ են գտել նաև Սալիվանի հաղորդումների դրվագները։ Հաղորդավարն այնքան է ընկերացել խմբի հետ, որ նույնիսկ 1965 թվականի օգոստոսի 15-ին հայտարարել է նրանց ելույթը Shea ստադիոնում։ Էդ Սալիվանի շոուին մասնակցել է նաև բրիտանական մեկ այլ խումբ՝ The Dave Clark Five-ը, որն ի տարբերություն The Beatles-ի չուներ խռովարարների և վատ տղաների համբավ, ինչի շնորհիվ Սալիվանի շոուի մեջ հայտնվել է 12 անգամ[21]:

Հեռուստատեսային արվեստի կայացման շրջանում արտիստները մեծամասամբ տարբեր շոուներում երգել են կենդանի ձայնով, այլ ոչ թե հնչյունագրի ներքո։ Բացառություններ արվել են միայն հատուկ դեպքերում, ինչպիսին, օրինակ, եղել է Բիլլի Ջո Թոմասի ելույթը[22]. «Raindrops Keep Falling on My Head» երգի կատարման ժամանակ արտիստի ու պարողներին վրա իսկական ջուր են լցրել, ինչի արդյունքում առաջացել է հնչյունագրի օգտագործման անհրաժեշտություն[23][24]։

Էդ Սալիվանը հայտնի է եղել նաև հեռուստաէկրաններին աֆրոամերիկացի արտիստներին ցուցադրելու իր փորձերի համար, ինչի համար հաճախ է քննադատության ենթարկվել: Նրա սիրելի սևամորթ կոլեկտիվներից մեկը եղել է The Supremes խումբը, որը մասնակցել է շոուին 17 անգամ։ Հաղորդմանը մասնակցել են այնպիսի աֆրոամերիկացի երաժիշտներ, ինչպիսիք են The Temptations-ը, The Four Tops-ը, Martha-ն և The Vandellas-ը:

Հարկ է նշել, որ այն ժամանակ, երբ քանթրի երաժշտությունը դեռ մեծ ժողովրդականություն չի ստացել, էդ Սալիվանն արդեն իր մոտ է հրավիրել Նեշվիլի երաժիշտներին ու երգիչներին։ Նրանց թվում են եղել հետագայում համաշխարհային մեծության աստղեր դարձած Ջոնի Քեշն ու Գլեն Քեմփբելը։ Հետագայում դա օգնել է «Hee Haw» քանթրի մշակույթի մասին հաղորդման ստեղծմանը։

Բացի իր սեփական շոուից, էդ Սալիվանը մասնակցել է նաև այլ հեռուստանախագծերի։ 1958 թվականին նա նկարահանվել Է CBS Mr. Adams and Eve սիթքոմում, խաղային What’s My Line? շոուում, իսկ 1961 թվականին մասնակցել է The Red Skelton Show հաղորդմանը, որը դիտումների թվով երրորդ տեղն Է զբաղեցրել «էդ Սալիվանի շոուից» և Gunsmoke հեռուստասերիալից հետո:

1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է էդ Սալիվանի աստղը՝ 6101 Hollywood Blvd հասցեում[25]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի շոուն վարելու և հանդիսատեսին զվարճացնելու ունակությունից, Սալիվանն ուներ նաև որոշ թերություններ. այսպես, նա կարող էր բարկանալ և նեղանալ իրեն չբավարարող արտիստներից։ Բադի Հոլիի, The Doors, Ջեքի Մեյսոնի և Բո Դիդլիի ելույթների դեպքերը նպաստել են Սալիվանի անձի բացասական կողմի դրսևորմանը։

1955 թվականի նոյեմբերի 20-ին Սալիվանը Բո Դիդլիին խնդրել է երգել Էռնեստ Ֆորդի «Sixteen Tons» երգը։ Դիդլին կարծել է, որ այդ երգի կատարումը կկործանի իր կարիերան, և դրա փոխարեն երգել է իր գլխավոր «Bo Diddley» հիթը, որից հետո հեռացվել է շոուի հետագա մասնակցությունից[26]։

Բադի Հոլին և The Crickets խումբն առաջին անգամ հանդես են եկել 1957 թվականին՝ կատարելով երկու երգ և հաճելի տպավորություն թողնելով Սալիվանի վրա։ Հաջորդ ելույթը տեղի է ունեցել 1958 թվականին, սակայն եթերի ժամանակ Սալիվանը համառորեն խնդրել է Բադի Հոլիին չկատարել «Oh, Boy!» երգը, քանի որ այն, նրա կարծիքով, չափազանց աղմկոտ էր։ Բադի Հոլին պատասխանել է, որ արդեն խոստացել է Տեխասի իր ընկերներին կատարել այդ երգն իրենց համար և իր ընտրությունը չի փոխի, երաժշտի և հեռուստահաղորդավարի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և արդյունքում եթերի ժամանակ Սալիվանը սխալ է արտասանել Բադի Հոլիի անունը և բացի այդ չի արձագանքել, երբ պարզվել է, որ մենակատարի խոսափողն անջատված է։ Բադի Հոլին ստիպված է եղել իրավիճակից դուրս գալ իր շատ բարձր երգելու հաշվին։ Հանդիսատեսը խմբին ընդունել է լավ, և Սալիվանը ստիպված է եղել կրկին հրավիրել երաժիշտներին, ինչին հետևել է մերժումը, իսկ Բադի Հոլին ասել է, որ հաղորդավարն ուղղակի գումար չի ունենա, որպեսզի երրորդ անգամ վճարի իրեն և խմբին[27][28]։

1963 թվականին Էդ Սալիվանը ծրագրել է մասնակցել Բոբ Դիլանի շոուին, սակայն հեռուստատեսային գրաքննիչները հրաժարվել են եթեր հեռարձակել նրա «Talkin’ John Birch Paranoid Blues» երգը՝ որպես Ջոն Բերչի հասարակության համար պոտենցիալ վիրավորական[29][30]։

Կատակերգու Ջեքի Մեյսոնին հեռացրել են շոուին մասնակցելուց այն բանից հետո, երբ 1964 թվականի հոկտեմբերի 8-ին Սալիվանի ելույթներից մեկի ժամանակ տեսախցիկով հյուրին ցույց է տվել երկու մատ՝ նկատի ունենալով, որ նրա տրամադրության տակ ևս երկու րոպե կա, որպեսզի ավարտվի հաղորդումն ուղիղ եթերով, և րոպե առ րոպե պետք է սկսվեր նախագահ Լինդոն Ջոնսոնի ուղերձը։ Տարածված վարկած է այն, որ կատակերգուն չի ցանկացել կարճացնել ելույթը, վրդովմունքով է պատասխանել և վրեժխնդրությամբ միջնամատ է ցույց տվել հաղորդավարին[31]։ Սակայն, ըստ այլ տեղեկությունների, նա պարզապես ասել է «So we’re talking with fingers now» (Եվ հիմա մենք խոսում ենք մեր մատներով), բռնել Սալիվանի ժեստը և սկսել է իմպրովիզացնել ձեռքերի և մատների տարբեր շարժումներով[32]։ Այնուամենայնիվ Մեյսոնը հեռուստատեսությանը վերադառնալու թույլտվություն է ստացել միայն դատաքննությունից հետո[33]։

1967 թվականի հունվարի 15-ին The Rolling Stones-ն առաջարկել է «let’s spend the night together» («Արի գիշերը միասին անցկացնենք») երգի կրկներգում բառերը փոխել «let’s spend some time together» (Արի միասին մի քիչ ժամանակ անցկացնենք)։ Միք Ջագերը խնդրանքը կատարել է, բայց կատարման ժամանակ ցուցադրաբար ոլորել է աչքերը՝ այդպիսով արտահայտելով իր իսկական վերաբերմունքը երգի վերծանված տարբերակի նկատմամբ։ Երբ հաջորդ ելույթի համար Սալիվանը խնդրել է խմբին ավելի պատշաճ հագուստ հագնել, երաժիշտները շոուի են եկել նացիստական բանակի զինվորների համազգեստով, ինչից հաղորդավարն էլ ավելի է բարկացել, և The Rolling Stones-ը ստիպված է եղել զգեստափոխվել բեմական հագուստի։ Այդ դեպքից հետո խումբը շոուին մասնակցել է միայն մեկ անգամ՝ 1969 թվականի նոյեմբերի 23-ին[34][35]։

Սկանդալային դեպքը տեղի է ունեցել The Doors խմբի հետ 1967 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ մենակատար Ջիմ Մորիսոնը, հակառակ գրաքննիչների պահանջներին, փոխարինել է «girl, we couldn’t get much higher» (աղջիկս, մենք այլևս չենք բռնի բունտը) տողը «girl, we couldn’t get much better» (աղջիկս, մենք այլևս լավ չենք լինի) տողով «Light my fire» երգում (թմրանյութերի ազդեցության ակնհայտ ակնարկի պատճառով), այնուամենայնիվ կատարվել է երգի բնօրինակ տարբերակը։ Խումբը նաև հեռացվել է հաղորդման մասնակցությունից[36][37]։

The Three Stooges կատակերգական եռյակից Մո Հովարդը 1975 թվականին հիշում էր այն մասին, որ Սալիվանը հաճախ էր մոռանում, թե ում պետք էր հայտարարել եթերի ժամանակ՝

Aquote1.png Էդը շատ խելոք մարդ էր, բայց շոումենի ու հաղորդավարի համար չափազանց մոռացկոտ։ Մեր առաջին հայտնության ժամանակ նա հայտարարել է, որ այժմ հանդիսատեսի առջև ելույթ կունենան Ritz Brothers-ը, սակայն դուրս է եկել՝ հավելելով, որ «մենք ավելի շատ նման ենք The Three Stooges-ին»[38]։ Aquote2.png

«Էդ Սալիվանի շոուն» և քաղաքական ենթատեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիվանը, ինչպես և այն ժամանակվա շատ հաղորդավարներ, ներգրավված է եղել սառը պատերազմի հետ կապված գաղափարական պայքարի մեջ, ինչի պատճառով նրա հայտարարած արտիստները միշտ չէ, որ հայտնվել է շոուի մեջ։ 1950 թվականին հաղորդման մեջ պետք է հանդես գար ամերիկացի պարուսույց և ստեփիստ Փոլ Դրեյփերը, սակայն այդ փաստին ընդդիմացել է ամերիկացի հասարակական գործիչ Հեստեր Մաքքալոուին (անգլ.՝ Hester McCullough), որը պարողին մեղադրել է հակակառավարական գործունեության և կոմունիստական տրամադրությունների մեջ[39]: Մաքքալոուն շոուի ղեկավարությունից պահանջել է, որ Դրեյփերին հեռացնեն ծրագրից, սակայն ելույթն, այնուամենայնիվ, կայացել է՝ դժգոհության տարափ առաջացնելով ամերիկյան հանրության կողմից: Արդյունքում Էդ Սալիվանը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել հաղորդման հիմնական հովանավորից՝ Ford Motor Company-ից, և խոստացել այսուհետ շոուին չգրավել վիճելի քաղաքական հայացքներով հյուրերին:

Էդ Սալիվանը և Ռիչարդ Չարլզ Ռոջերսը, 1952 թվական

Մեկ այլ երաժիշտ, որը երբեք ներկա չի եղել Սալիվանի շոուին, եղել է լեգենդար աֆրոամերիկացի երգիչ Պոլ Ռոբսոնը, որը հայտնի է կոմունիստական համակարգի հանդեպ իր համակրանքով:

Դրեյփերի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Էդ Սալիվանը Թեոդոր Կիրկպատրիկի հետ սկսել է զրույցներ վարել շոուի ապագա մասնակիցների հետ և ստուգել նրանց հնարավոր հակապիտալիստական համոզմունքների առկայությունը[40]: Բացի այդ, Սալիվանը շարունակել է գրել The New York Daily News-ում, որտեղ նրա հոդվածներում հաճախ հիշատակվում էին կոմունիզմն ու մակկարտիզմը[41].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Սալիվանը նշանադրվել է լողի օլիմպիական չեմպիոն Սիբիլ Բաուերի հետ, սակայն աղջիկը 1927 թվականին՝ 23 տարեկան հասակում, մահացել է քաղցկեղից[42]:

1930 թվականի ապրիլի 28-ին Էդ Սալիվանն ամուսնացել է Սիլվիա Ուայնսթայնի հետ (անգլ.՝ Sylvia Weinstein) և ապրել է նրա հետ մինչև 1973 թվականը` մինչև նրա մահը: 1930 թվականի դեկտեմբերի 22-ին զույգն ունեցել է աղջիկ` Էլիզաբեթը, որը հետագայում ամուսնացել է Բոբ Պրեկթի հետ (անգլ.՝ Bob Precht), ով Սալիվանի շոուի պրոդյուսեր էր[43][44]:

Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի աշնանը CBS-ն սկսել է գունավոր հեռարձակում։ Ամերիկյան մայրցամաքի կենտրոնական և արևելյան հատվածներում շոուն հեռարձակվել է ուղիղ եթեր, բայց բացի այդ, բոլոր թողարկումները ձայնագրվել են ԱՄՆ-ի արևմտյան և խաղաղօվկիանոսյան գոտում՝ հետագա ցուցադրությունների համար:

1971 թվականին Էդ Սալիվանի ծրագիրը, ինչպես և այլ բազմամյա շոուներ, սկսել է կորցնել ժողովրդականությունը, և CBS-ը ստիպված է եղել փակել այն: Էդ Սալիվանն այնքան դժգոհ է եղել այդ փաստից, որ նույնիսկ հրաժարվել է իր հրաժեշտի փոխանցումը ձայնագրել: Սակայն, 1973 թվականին նա անցկացրել է հատուկ թողարկում` նվիրված շոուի 25-ամյակին:

1974 թվականի սեպտեմբերին Սալիվանի մոտ ռենտգեն լուսանկարը հայտնաբերել է կերակրափողի քաղցկեղ, սակայն բժիշկները հաղորդավարի հարազատների հետ միասին, նախընտրել են թաքցնել ախտորոշումը Սալիվանից: Էդը, վստահ լինելով, որ անառողջ վիճակը պայմանավորված է եղել խոցի սրմամբ, մահացել է հինգ շաբաթ անց՝ 1974 թվականի հոկտեմբերի 13-ին, Նյու Յորքի Լենոքս Հիլլի հիվանդանոցում (անգլ.՝ Lenox Hill)[45]: Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարում հրաժեշտի արարողությանը ներկա է եղել շուրջ երեք հազար մարդ: Սալիվանին թաղել են Ֆերկլիֆի գերեզմանատանը՝ կնոջ գերեզմանի մոտ[8].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Hinckley, David. (1999-04-30)։ «Ed Sullivan Sunday night story» (անգլերեն)։ New Yor Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  5. Special Collectors’ Issue: 50 Greatest TV Stars of All Time // TV Guide. — 1996, December 14–20.
  6. Leonard, John. (May–June 1997)։ «The Ed Sullivan Age» (անգլերեն)։ American Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  7. Nachman, Gerald. (2006-01-18)։ «His TV show helped start a national viewing habit» (անգլերեն)։ TheColumnists.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  8. 8,0 8,1 Di Giacomo, Donna.։ «Ed Sullivan» (անգլերեն)։ Findagrave.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին 
  9. Yagoda, Ben (1981-12)։ «The True Story of Bernard Macfadden» (անգլերեն)։ American Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  10. «Ed Sullivan’s 110th Birthday» (անգլերեն)։ Edsulivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-02-02 
  11. «Ed Sullivan: Biography» (անգլերեն)։ TVguide.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-02-02 
  12. «Ed Sullivan Theater» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  13. 13,0 13,1 13,2 «Radio: Big As All Outdoors» (անգլերեն)։ Time.com։ 1955-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  14. 14,0 14,1 14,2 «Variety Shows: Plenty of Nothing» (անգլերեն)։ Time.com։ 1967-10-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-01 
  15. 15,0 15,1 Hinckley, David. (2009-09-05)։ «‘Sundays with Sullivan’ explores scope of Ed Sullivan’s epic television show» (անգլերեն)։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  16. Will Jordan Internet Movie Database կայքում
  17. Rosenberg, Jennifer.։ «1956 – Elvis Gyrates on Ed Sullivan’s Show» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  18. «Elvis on The Ed Sullivan Show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  19. Merwin, Gregory. (1957-05-25)։ «Fifty Million People Can’t Be Wrong» (անգլերեն)։ TV Radio Mirror։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  20. Бондаровский, 1991, էջ 29
  21. «The Dave Clark Five on Ed Sullivan Show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-19 
  22. «Great Moments in Lip Sincing» (անգլերեն)։ Thedaleyplanet.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-12-13 
  23. Sklar, Ronald (2003-12-16)։ «The Ed Sullivan Show Rock’n’Roll Classics (Rhino-2002)» (անգլերեն)։ Popentertainment.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-12-13 
  24. YouTube full-color icon (2017).svg Билли Джо Томас с песней «Raindrops Keep Falling On My Head» в шоу Эда Салливана
  25. «Ed Sullivan» (անգլերեն)։ Walkoffame.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  26. «Bo Diddley on Ed Sullivan show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  27. «Buddy Holly’s Final Ed Sullivan Appearance» (անգլերեն)։ Performingsongwriter.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  28. «Buddy Holly on Ed Sullivan show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  29. «Bob Dylan Walks Out on The Ed Sullivan Show» (անգլերեն)։ History.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  30. «Bob Dylan on Ed Sullivan show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  31. «Top 5 Most Controversial Performances From The Ed Sullivan Show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2013-01-29 
  32. «TV Urban Legends Revealed #31» (անգլերեն)։ Legendsrevealed.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2013-01-29 
  33. Денисов, Иван. (2011-02-23)։ «Джеки Мейсон: стендап от раввина»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  34. Uslan, Michael; Solomon, Bruce. Dick Clark’s The First 25 Years of Rock and Roll. — N. Y., 1981. — P. 181.
  35. «The Rolling Stones on Ed Sullivan show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  36. «The Doors on Ed Sullivan show» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  37. «When the Doors went on Sullivan» (անգլերեն)։ CNN.com։ 2002-10-03։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  38. Howard, 1977, էջ 165
  39. Thompson, D. Claudia; Hayes, Shaun A. (2009)։ «AMERICAN HERITAGE CENTER GUIDE TO ENTERTAINMENT INDUSTRY RESOURCES» (p. 5) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-02 
  40. Barnouw, 1990
  41. Sullivan, Ed (1953-05-07)։ «Little Old New York» (անգլերեն)։ The New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2019-06-05 
  42. The American Midwest: An Interpretive Encyclopedia, 2007, էջ 901
  43. «ED SULLIVAN (1902-1974) "Master of Variety"» (անգլերեն)։ Edsullivan.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2013-01-22 
  44. Television Host Ed Sullivan Dies At 73(անգլ.) // The Palm Beach Post. — 1974. — № 176.
  45. «Ed Sullivan Dies of Cancer at Age 72»։ Associated Press։ 1974-10-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barnouw, Erik. Tube of Plenty: The Evolution of American Television. — Paperback, 1990. — ISBN 9780195064841
  • Harris, Michael David. Always on Sunday: Ed Sullivan, An Inside View. — N. Y.: Meredith Press, 1968. — ISBN 68-19031
  • Howard, Moe. “Moe Howard and the Three Stooges”. — Bloomington, Ind.: Citadel Press, 1977. — ISBN 978-0-8065-0723-1
  • Sisson, Richard; Zacher, Christian K.; Cayton, Andrew R. L. The American Midwest: An Interpretive Encyclopedia. — Bloomington, Ind.: Indiana University Press, 2007. — ISBN 0-253-34886-2
  • Бондаровский, Павел. The Beatles // Студенческий меридиан: Специальный выпуск. — 1991. — № 8. — ISSN 0321-3803.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]